Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3520 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եթե օրվա առաջին կեսին դժվարություններ ծագեն, մի հուսահատվեք: Այդ հատվածը հասարակ չի լինի, բայց ձեր ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Պատրաստ եղեք որոշ ժամանակ ծախսել ուրիշների սխալներն ուղղելու, նրանց խնդիրները լուծելու վրա: Ինչքան շուտ դա անեք, այնքան արագ կկարողանաք կենտրոնանալ սեփական ծրագրերի իրագործման վրա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այն հարմար կլինի կարևոր ու լուրջ գործ ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, սկսածը կիսատ թողնելու գայթակղություն չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ բան պիտի անեք: Հիշեք, որ ամեն ինչից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, եթե աշխատեք խուսափել խառնաշփոթից ու ոչ ոքի թույլ չտաք շտապեցնել ձեզ: Հանգիստ գործելու դեպքում դուք կկարողանաք խուսափել զուր ապրումներից ու հուզումներից, պահպանել լավ տրամադրությունը: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, շփումներում լարված պահերից խուսափել հազիվ թե հաջողվի: Կարող է թվալ, որ նույնիսկ ամենամտերիմները ձեզ չեն հասկանում: Բայց կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, երեկոյան հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Եթե վերջին ժամանակներս ինչ-որ ձանձրալի, բայց ուշադրություն պահանջող գործեր չէիք կարողանում անել, ապա հիմա արժե հենց դրանց վրա կենտրոնանալ: Դուք արագ գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ բարդ է թվացել, դժվար առաջադրանքները լուծելու անսպասելի, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեք: Օրը հարմար կլինի կարգուկանոն հաստատելու և անպիտան բաներից ազատվելու, ապագա գնումների ցուցակ կազմելու և բյուջեն ծրագրելու համար: Այն բարենպաստ կլինի նաև ուղևորությունների համար, հատկապես եթե դրանք ընտանեկան գործերի հետ են կապված: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձեզ լավ օր է սպասվում: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք կարող են աննշան լինել, բայց շատ տեղին կլինեն, թույլ կտան պիտանի գնումներ անել կամ լուծել կենցաղային խնդիրները: Երեքշաբթին բարենպաստ կլինի նաև տնային գործերով զբաղվելու, վերանորոգում ծրագրելու և դրա համար անհրաժեշտ ամեն բան գնելու համար: Աշխատանքի մեջ լուրջ խնդիրներ չեն առաջանա, ուսումն էլ հեշտությամբ կտրվի: Դուք նոր համախոհներ կգտնեք, կպայմանավորվեք նրանց հետ, ում հետ երկար ժամանակ լեզու գտնել չէիք կարողանում: Որոշ Խեցգետիններ նոր ընկերներ կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Եթե պիտի կարևոր հարցեր լուծեք, ապա նկատի ունեցեք, որ լավ է լսեք ինտուիցիային, քան ուրիշի խորհուրդները: Շրջապատողները կփորձեն խառնվել ձեր գործերին՝ ղեկավարվելով ամենաբարի մտադրություններով, բայց դրանից օգուտ քիչ կլինի: Օրը հազիվ թե բարենպաստ լինի համագործակցություն սկսելու, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Փոխարենը բարդ գործերից շատերը կկարողանաք ինքնուրույն անել: Նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը կհաջողվի զարմանալիորեն արագ լուծել: Երեկոն կուրախացնի ընտանեկան գործերի հետ կապված լավ լուրերով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք շատ բան կսովորեք ու արժեքավոր փորձ ձեռք կբերեք, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք: Որոշ Կույսեր աշխատանքի հետ կապված կարևոր ինֆորմացիա կստանան, որի շնորհիվ մրցակիցներին կթողնեն հետևում: Հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, կշահեք նրանց վստահությունն ու համակրանքը: Հավանական են լավ փոփոխություններ մինչև վերջերս լարված հարաբերություններում: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հարմար կլինի բարդ զրույցի և այն հարցերը քննարկելու համար, որոնք վերջին ժամանակներս ձեզ հանգիստ չէին տալիս: Դուք արագ ճիշտ տոն, անհրաժեշտ բառեր ու համոզիչ փաստարկներ կգտնեք: Ձեր նկատողություններից չեն վիրավորվի նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար շատ տպավորվող ու նեղացկոտ են: Աշխատեք հանդիպել այն մարդուն, որին կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի: Գործերն արագ կանեք, լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ առաջադրանքներից, և՛ լրիվ նորերից: Երեկոյան լավ հանգստանալու, հին նախասիրությանը ուշադրություն հատկացնելու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ինչով էլ այսօր ծրագրեք զբաղվել, աշխատեք ուշադիր լինել մանրուքներին և ցանկալին իրականության տեղ չընդունել: Ամենատպավորվող Կարիճները սեփական պատրանքների զոհը կդառնան ու ցավալի սխալներ կանեն: Լավ է, եթե ձեր կողքին լինի մեկը, ով գիտի և հասկանում է ձեզ, կարող է ժամանակին ցույց տալ ձեր սխալներն ու պիտանի խորհուրդ տալ: Կարևոր կլինի չհոգնելը, հատկապես օրվա երկրորդ կեսին: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել, հաճելի զբաղմունք ծրագրեք: Եթե ընկերները հետաքրքիր ու անսովոր բան առաջարկեն, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր վեճերից խուսափելը հեշտ չի լինի, բայց փորձեք անել դա: Հնարավոր է դրա համար պետք լինի հետաձգել լուրջ զրույցները, կամ էլ տեղափոխել այն մարդկանց հետ հանդիպումները, որոնք հաճախ են ձեզ պրովոկացիայի ենթարկում, հատուկ կամ անկախ իրենց կամքից հանում են հավասարակշռությունից: Եթե ուզում եք ինչ-որ մեկի հետ կիսվել ձեր գաղափարներով, պատրաստ եղեք քննադատության ու աշխատեք չնեղանալ այն մարդկանց նկատողություններից, որոնք ձեզ վաղուց գիտեն: Լավ է չշտապեք ֆինանսների հետ կապված որոշումներում: Գնումների և ներդրումների համար ամենաբարենպաստ օրը չի լինելու: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը լուրջ խնդիրներ չի բերի: Սակայն ծրագրի համաձայն գործել հազիվ թե հաջողվի, և դա շատ Այծեղջյուրների կստիպի հուզվել: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել ու արագ որոշումներ ընդունել: Անհրաժեշտ արդյունքին հասնելն ավելի հեշտ կլինի, եթե ինտուիցիային լսեք, քանի որ հենց նրա հուշումները կօգնեն նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ. նրանք ուրախ կլինեն ձեր ուշադրության համար, ուրախությամբ կհամաձայնեն ձեր առաջարկներին: Օրը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, ընկերների և հարազատների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Կապերին ընտրողաբար մոտեցեք: Այսօր ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հաճույք է պատճառում ուրիշներին մանիպուլյացիայի ենթարկելը, նրանց համբերությունը փորձելը: Ինչ-որ մեկի հետ գաղտնիքներով կամ կարևոր ծրագրերով կիսվելուց առաջ լավ մտածեք: Պիտանի խորհուրդներ կամ աջակցություն հազիվ թե ստանաք, իսկ ահա քննադատությունները շատ հավանական են: Օրը հարմար կլինի պիտանի գործերի համար, հատկապես այն գործերի, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Փորձեք լուծել հին խնդիրները: Դա անելուց հետո դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք շատ բանի կհասնեք աստղերի աջակցությամբ: Արժե կարևոր ու բարդ բան ստանձնել հենց առավոտվանից. դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում, օրինակ՝ նրանք, ում հետ վիճել էիք: Ընդհանուր գործերը կմտերմացնեն, կօգնեն վիրավորանքներն ու փոխադարձ դժգոհություններն անցյալում թողնել: Օրը բարենպաստ կլինի գնումների և գործարքների համար: Ինտուիցիան կօգնի ճիշտ տնօրինել գումարը նույնիսկ այն Ձկներին, որոնք իրենց ծախսող են համարում ու երբեմն իրենք իրենց վրա բարկանում են ֆինանսական գործերում դրսևորած թեթևամտության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|