Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2982 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարդ օր է սպասվում: Եթե կարևոր հանդիպումներ ու լուրջ հարցերի քննարկում եք ծրագրել, ապա նկատի ունեցեք, որ հին համախոհները կարող են ձեզ սխալ հասկանալ, թերագնահատել ձեր առաջարկները: Համբերությամբ զինվեք ու մի ծուլացեք մի քանի անգամ բացատրել այն, ինչն ակնհայտ եք համարում: Դուք շատ բանի կհասնեք, եթե ինքնուրույն գործեք: Ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, իսկ փոքրիկ խնդիրներից արագ գլուխ կհանեք: Լավ նորությունները հավանական են օրվա երկրորդ կեսին: Ամենայն հավանականությամբ դրանք աշխատանքին կամ ֆինանսներին են վերաբերելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հնարավոր են փոփոխություններ: Դուք կզգաք, որ պատրաստ եք ձեր կյանքում նոր բան մտցնել ու կաշխատեք ցանկացած հնարավորություն օգտագործել դա անելու համար: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես արժե գործել հետագայում: Այսօր ընդունած որոշումները ճիշտ կլինեն: Դուք վճռական տրամադրված կլինեք ու ոչ մի դեպքում չեք հրաժարվի ձեր նպատակներից: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց վրա կարող եք ամեն հարցում հույս դնել: Նոր համախոհների աջակցությամբ դուք արագ կտոնեք առաջին հաղթանակները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը լավ կանցնի, եթե եզրահանգումների հարցում չշտապեք ու կարևոր որոշումները ոտքի վրա չընդունեք: Ինչքան էլ շրջապատողները շտապեցնեն ձեզ, աշխատեք ձեզ հարմար ռիթմին հետևել ու չհուզվել: Ինքնատիրապետման շնորհիվ դուք հաջողության կհասնեք բոլորի համար բարդ ու կարևոր գործում: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել, որի հուշումները ճիշտ կլինեն: Դուք առանց դժվարության լեզու կգտնեք մտերիմների հետ, միանգամից դուր կգաք նոր ծանոթներին, կբարձրացնեք հուսահատվածների տրամադրությունը: Սիրելիի հետ շփումները հաճելի կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Համառ եղեք, վճռական գործեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Այո, դուք պիտի բարդ առաջադրանքներ լուծեք, ուղղեք ուրիշների գործած սխալները: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք սկսածը կես ճամփին չեք թողնի և անպայման հաջողության կհասնեք: Նույնիսկ ամենահասարակ ու անկարևոր գործերը լավ է հնարավորինս շուտ ավարտեք, այլ ոչ թե հետաձգեք: Օրվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի հանդիպումներ, երկրորդը կուրախացնի նվերներով ու հաճելի նորություններով: Դուք արագ կմտապահեք ստացված ինֆորմացիան, հեշտությամբ կսովորեք այն, ինչ շուտով պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը հեշտ չի լինի: Հավանական են անհաջող զուգադիպություններ, ցավալի սխալներ, պատահարներ, որոնք կխառնեն ձեր ծրագրերը: Սակայն ապրումների պատճառներ չկան. շուտով դրական միտումների ազդեցությունն ուժեղանալու է, դուք կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները հավանական են օրվա երկրորդ կեսին: Ամենահնարամիտ Առյուծները կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: Աշխատավայրում և տանը տարաձայնությունները չեն բացառվում, բայց բանը լուրջ կոնֆլիկտներին չի հասնի: Դուք ցույց կտաք, որ ունակ եք իսկական դիվանագետ լինել, հեշտությամբ կհարթեք սուր անկյուններն ու կհաշտեցնեք վիճողներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շատ բան լավ կստացվի: Կարող եք և՛ ավարտել հին գործերը, և՛ լրիվ նոր բան ստանձնել: Աստղերը կաջակցեն հին ու չստացված գաղափարները այսօր կրկին իրագործել փորձող Կույսերին: Այսօր ամեն ինչ կստացվի, և մեծ մասամբ նրա շնորհիվ, որ դուք կսկսեք ամենաբարենպաստ պահին գործել ու հուսալի համախոհներ կընտրեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ լրիվ նոր աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը: Օրը հարմար չի լինի սպոնտան գնումների և չծրագրված գործարքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք բազում հետաքրքիր գաղափարներ կունենաք: Բայց հազիվ թե ստացվի միանգամից իրագործել մտածած ամեն ինչ: Աշխատեք ձեր մտահղացումներին քննադատորեն մոտենալ, գտնել ձեր ծրագրերի թույլ կողմերը: Դա թույլ կտա ուժեր ու ժամանակ խնայել՝ հրաժարվելով անհույս նախագծերից ու կենտրոնանալով այն գործերի վրա, որոնցում կարելի է հաջողության հասնել: Օրվա առաջին կեսին հավանական են հեռվից հաճելի լուրեր: Դրանք կարող են ձեզ հետաքրքիր մտքեր տալ, հուշել, թե ինչպես գործեք հետո: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ բարենպաստ օր է սպասվում: Հաջողությունը հաճախ ինքը ձեր ձեռքը կընկնի, և դուք, իհարկե, նման պահերին խուճապի չեք մատնվի, արագ կկողմնորոշվեք՝ ինչպես օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք ավելի ուշ կօգնեն գործնական հարցերը լուծելիս, կարևոր ծառայություններ կմատուցեն: Շրջապատողներին դուր գալն այսօր շատ հեշտ կլինի: Պարզապես ձեզ բնական պահեք, և ոչ ոք չի կարողանա ձեր հանդեպ անտարբեր մնալ: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Եթե ուզում եք նոր բան ստանձնել, փոխել միջավայրը, ձեր կյանքում հաճելի բազմազանություն մտցնել, ապա ժամանակը զուր մի վատնեք, քանի որ օրը դրա համար հարմար կլինի: Առավոտյան կհաջողվի աշխատանքի հետ կապված միանգամից մի քանի լուրջ հարց լուծել: Շրջապատողները հերթական անգամ կտեսնեն, թե ինչի եք ունակ, իսկ հետաքրքիր առաջարկները չեն ուշանա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, պիտանի մի բան կիմանաք: Բացի այդ, կարող եք զբաղվել երևակայություն պահանջող ցանկացած գործով: Ոգեշնչվածությունը կայցելի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Լարված հուզական դաշտի պատճառով դուք կարող եք նյարդային ու նեղացկոտ, չափազանց անհամբեր դառնալ: Սակայն ինչ-որ մեկը կկարողանա ձեզ մոտեցում գտնել: Այդպիսի մարդկանց ուշադիր ուսումնասիրեք, քանի որ նրանք կարող են ոչ միայն կարևոր գործերում հուսալի համախոհներ, այլև իսկական ընկերներ դառնալ: Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, շատ շուտով ձեր տրամադրությունը կլավանա, ուրախության առիթներ էլ կգտնվեն: Արագ կլուծվեն գործարքներ կնքելու, փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններ այցելելու հետ կապված հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի աշխատանքային հարցերը քննարկելու, աշխատանքի, բիզնեսի, ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ամեն ինչի մասին զրուցելու համար: Դուք լուրջ տրամադրված կլինեք, շրջահայաց կլինեք: Ձեզ շեղել կամ մոլորության մեջ գցել ոչ ոք չի կարողանա: Իսկ ահա լավ խորհուրդներն անպայման կլսեք: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև կյանքի մյուս ոլորտներում: Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ, որոնց հետ լեզու գտնելը նախկինում բարդ էր: Որոշ Ջրհոսներ նույնիսկ կընկերանան հին թշնամիների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը բազում իրադարձություններ կբերի, որոնց մեծ մասը հաճելի կլինի: Կուրախացնեն հին ծանոթների հայտնած լուրերը: Չի բացառվում ձեզ համար շատ հաջող ավարտվի երկար վեճը կամ մեծ ուժեր խլած իրավաբանական դիմակայությունը: Վերջին շրջանում աշխատանքի փնտրտուքով զբաղված Ձկները համագործակցության շատ գրավիչ առաջարկ կստանան, կկարողանան զբաղվել իրենց հետաքրքրող բանով: Հավանական են դրական փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում: Դատարկ բաների պատճառով վեճեր չեն լինի, ոչ ոք չի ուզենա հիշել հին վիրավորանքների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|