Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3579 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արժե կենտրոնանալ բարդ ու կարևոր գործերի վրա: Այսօր դրանցից հրաշալի գլուխ հանելու շանս կունենաք: Դուք համբերատար և ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, եզրահանգումների հարցում չեք շտապի: Ոչ ոք չի կարողանա ձեզ շեղել կամ մոլորության մեջ գցել: Դուք կնախընտրեք ապավինել սեփական առողջ բանականությանը, այլ ոչ թե ուրիշների խորհուրդներին, և այդ որոշումը ճիշտ կլինի: Շրջապատողները կնկատեն, թե ինչ հաջողությունների եք հասել և դրանցով ձեզ պես կուրախանան: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ, որոնք բոլորին կոգեշնչեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը վատ չի դասավորվի, սակայն շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից: Աշխատեք դատարկ բաների պատճառով չվշտանալ, ապրումներ չունենալ, եթե ինչ-որ բան ուզածի նման չստացվի: Եթե պահպանեք լավատեսությունն ու համառություն դրսևորեք, ապա ամեն ինչ կստացվի: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց կուզենայիք տեսնել ձեր համախոհների շարքում: Նույնիսկ ամենալուրջ թեմաները կարող եք ոչ ֆորմալ միջավայրում քննարկել: Այդպես ավելի հեշտ կլինի և՛ նոր, և՛ հին ծանոթների հետ պայմանավորվելը: Նախկինում բացառապես աշխատանքային հարաբերությունները ավելի անկաշկանդ կդառնան, և դա ձեզ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լսեք ինտուիցիային, քանի որ հենց նրա հուշումներն այսօր կօգնեն արագ հասնել նպատակին, գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, հաջողության հասնել այնտեղ, որտեղ այն ոչ ոք չէր սպասում: Հաջողությամբ կավարտվեն երկար ձգվող բանակցությունները: Դուք կհասկանաք, թե ինչով կարող եք հետաքրքրել նախկինում ձեր գաղափարներով չհետաքրքրվող մարդկանց և ինչպես կարող եք ոչ վաղ անցյալի մրցակիցներին համախոհների վերածել: Ապրումների առիթներ այսօր հազիվ թե ունենաք: Անսպասելի իրադարձությունները կամ լուրերը հնարավոր են, բայց դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես արժե դրանց արձագանքել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի, բավական կլինի ձեզ բարեհամբույր ու անկաշկանդ պահեք: Նոր ծանոթներին դուր կգան ձեր անսովոր գաղափարները, շատերը կուզենան օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում: Տանը հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, չեն բացառվում կենցաղային խնդիրները: Բայց դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Հնարավոր են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ խոսքը աննշան գումարի մասին է լինելու: Գնումների հարցում լավ է չշտապեք, քանի որ դրանց համար ամենաբարենպաստ օրը չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ հագեցած օր է սպասվում, նոր գործեր շատ կունենաք, չի բացառվում պետք լինի լրիվ նոր առաջադրանքներ լուծել: Կենտրոնանալը հեշտ չի լինի, շրջապատողները սովորականից հաճախ կշեղեն ձեզ, կփորձեն ներգրավել իրենց խնդիրների լուծման մեջ: Լուրջ սխալներ դուք չեք գործի, բայց ահա փոքրիկ ցավալի թերացումները չեն բացառվում: Բարեբախտաբար, դուք ժամանակին կնկատեք դրանք և ամեն ինչ կուղղեք: Աշխատեք չծանրաբեռնվել: Հատկապես կարևոր կլինի ուժերը օրվա երկրորդ կեսին խնայելը: Դուք կուզենաք հանգստանալ, շեղվել առօրյա հոգսերից, և պայմանները դրա համար բարենպաստ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօր հազիվ թե կարողանաք խուսափել շտապողականությունից ու խառնաշփոթից: Հավանական են անսպասելի իրադարձություններ, տարօրինակ լուրեր: Դրանք ձեզ չեն շեղի: Իսկ ահա շրջապատողները խուճապի կմատնվեն և աջակցության հարցով կդիմեն հենց ձեզ: Որոշ Կույսեր կհետաձգեն սեփական գործերը բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու համար: Օրը բարենպաստ կլինի հանգստի, ընկերական հանդիպումների, ինչպես նաև ընտանեկան ուղևորությունների համար: Մտերիմների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, իսկ նրանք էլ շատ հարցերում ձեզ ընդառաջ կգան: Հին վիրավորանքներն ու դժգոհությունները կմոռացվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Համարձակ ստանձնեք նոր գործերը. դրանցից գլուխ հանելը դժվար չի լինի: Դուք արագ կկռահեք, թե ինչպես է պետք գործել, կսովորեք այն, ինչ պետք է: Օրը բարենպաստ կլինի նոր ծանոթությունների համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Որոշ Կշեռքներ կհասկանան, թե ինչպես կարելի է ոչ վաղ անցյալի մրցակիցներին համախոհների վերածել: Այսօր լավ ծանոթ գործերով զբաղվել չեք ուզենա, դրանք ձանձրալի ու հոգնեցնող կթվան: Բայց դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, ճիշտ է, դրա համար համբերատարության կարիք կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շրջապատողները սովորականից հաճախ են ձեզ դիմելու օգնության խնդրանքով: Ընդ որում՝ դրա կարիքը կունենան մարդիկ, որոնց հաստատ չեք ուզենա մերժել: Հնարավոր է պետք լինի հետաձգել սեփական ծրագրերի իրագործումը: Այդ առիթով ապրումներ չեք ունենա, կպահպանեք լավատեսությունն ու դրական տրամադրվածությունը: Որոշ Կարիճների անսպասելի աղբյուրներից դրամական մուտքեր են սպասվում: Ստացածը միանգամից ծախսել չարժե. ձեզ որոշ ժամանակ է պետք գալու որոշելու համար, թե ինչպես տնօրինեք այդ միջոցները: Չեն բացառվում հաճելի անակնկալները, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հարմար օր է ծրագրեր կառուցելու և դրանք այն մարդկանց հետ քննարկելու համար, որոնց փորձին վստահում եք: Շատ պիտանի խորհուրդներ ստանալու շանս կա: Դրանց շնորհիվ դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի, արագ կհասնեք կարևոր նպատակներին: Եթե հին ծանոթները օգնություն առաջարկեն, մի հրաժարվեք. այն ավելորդ չի լինի: Կարող եք վերադառնալ հին գործերին ու մտահղացումներին: Աստղերը ձեր կողմից կլինեն, և դուք հրաշալի գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ բարդ է թվացել: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով: Որոշ Աղեղնավորներ առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շտապել պետք չէ: Օրվա սկզբին հուզական դաշտը լարված է լինելու, և դա կարող է խանգարել ճիշտ որոշումներ ընդունելուն: Որոշ ժամանակ է պահանջվելու, որ հանգստանաք, գլուխ հանեք իրավիճակից ու որոշեք, թե ինչպես պիտի գործեք: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու հաջող կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Այն բարենպաստ կլինի և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ շփվելու համար: Մարդիկ, որոնց այսօր առաջին անգամ կհանդիպեք, միանգամից համակրանքով կլցվեն ձեր հանդեպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հնարավոր են փոքրիկ դժվարություններ, թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ: Բայց տագնապելու կարիք չկա. դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, արագ անցյալում կմնան: Բացի այդ, ուրախության առիթներ ավելի շատ կունենաք: Խոսքը հատկապես այն Ջրհոսների մասին է, որոնք ծրագրել են օրը կարևոր գործերին նվիրել: Բացի այդ, ստանձնած ամեն ինչին պատասխանատու ձևով կմոտենաք, և դա կօգնի խուսափել սխալներից ու արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: Բացի այդ, շրջապատողներին ձեր մոտեցումը շատ դուր կգա: Շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ, ընկերանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հեշտ չի լինի աշխատանքային հարցերը հանգիստ քննարկելը: Շրջապատողները կարող են տաքանալ ու նյարդայնանալ, պրովոկացիայի ենթարկել ձեզ ու փորձել հանել հավասարակշռությունից: Բայց եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա շուտով կհասկանաք, թե ինչ է պետք անել, որպեսզի ձեր ճշմարտացիությունը բոլորին ակներև լինի: Իսկ ահա մտերիմների հետ շփումների համար օրը շատ բարենպաստ կլինի: Ոչ մի բան չի մթագնի ձեր հարաբերությունները, նույնիսկ փոքրիկ տարաձայնություններ չեն առաջանա, կհաջողվի արագ պայմանավորվել ընդհանուր ծրագրերի մասին: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: Կարող եք այցելել հարազատներին կամ նրանց հյուր կանչել. բոլոր դեպքերում դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|