Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 11
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2873 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այսօր նոր ծանոթներին արագ մոտեցում ցուցաբերելու և ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը շատ օգտակար կլինի: Պատահական հանդիպումը կարող է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել, որոնք շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար: Որոշ Խոյեր հնարավորություն կունենան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ են լսել: Կարող եք նոր գործեր ստանձնել, սակայն լավ է չշտապեք: Կարևոր կլինի սեփական ուժերն ու հնարավորությունները ճիշտ գնահատելը, ի սկզբանե անհույս նախագծերը չստանձնելը: Եթե մտերիմները անսովոր ու գրավիչ մի բան առաջարկեն, մի հրաժարվեք. դուք բազում վառ հույզեր կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը կարող է բավական բարդ լինել: Չարժե մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերը, գործերը կամ ծրագրերը, որոնց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Այս հատվածում լավ է կենտրոնանաք նրա վրա, ինչից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Որոշ Ցուլեր կուզենան մենակ մնալ, և դա նրանց կօգնի վերականգնել ուժերն ու դրական տրամադրվել: Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Այն հարմար կլինի շփումների համար, հաճելի անակնկալներ ու լավ նորություններ կբերի: Չեն բացառվում անսպասելի նվերները: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը բարենպաստ ու արդյունավետ կլինի: Դուք կկարողանաք և՛ ավարտել ավելի վաղ սկսած գործերը, և՛ ինչ-որ նոր բանի անցնել: Ամենանկատելի հաջողություններին կհաջողվի հասնել հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Դուք հետաքրքիր գաղափարներ կունենաք, շատերը կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Հնարավորություն կունենաք ծանոթանալ ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց հետ: Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել եք, թե ոչ: Տանից հեռու հաջող գնումներ անելու շանս կլինի: Որոշ Երկվորյակների շատ հաճելի ծանոթություններ են սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մի վախեցեք քննարկել կարևոր հարցերը և շոշափել այն թեմաները, որոնց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Այսօր դուք հեշտությամբ լեզու կգտնեք տարբեր մարդկանց հետ: Որոշ Խեցգետիններ նույնիսկ կընկերանան նրանց հետ, ովքեր նախկինում համարյա չէին նկատում իրենց: Բաց մի թողեք հետաքրքիր միջոցառումներին լինելու հնարավորությունը. շփման շրջանակներն ընդլայնելու, պիտանի ծանոթություններ հաստատելու շանս կլինի: Հավանական են լավ նորություններ: Հնարավոր է դուք լուրեր ստանաք մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգստանում էիք, կամ էլ իմանաք ձեզ համար կարևոր գործի բարեհաջող ավարտի մասին: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ոչ մեծ դժվարություններ հավանական են օրվա սկզբին: Բայց դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, իսկ դա նշանակում է, որ դժվարությունները շուտով անցյալում կմնան: Անհապաղ լուծում պահանջող նոր առաջադրանքներ կհայտնվեն: Դուք դրանք հրաշալի կանեք, քանի որ ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից, հաջող գործարքները: Բացի այդ, հնարավորություն կունենաք քննարկել ընտանեկան գործերը՝ խուսափելով վեճերից ու տարաձայնություններից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Առավոտյան լուրջ որոշումներ մի ընդունեք, գոնե մինչև ճաշ հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը: Օրվա սկզբին հուզական դաշտը կարող է բավական լարված լինել: Վտանգ կա սխալներ անեք՝ տրվելով պահի հույզերին, ասեք կամ անեք մի բան, ինչի համար հետո կզղջաք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, մտերիմների հետ շփվելու համար: Դուք լավ լուրեր կստանաք, հետաքրքիր մի բան կիմանաք: Երեկոն հարմար կլինի զբոսանքների և ակտիվ հանգստի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա համար լավ է ոչ մի բարդ բան չծրագրեք. ամենայն հավանականությամբ ուզենալու եք հանգստանալ ու շեղվել հոգսերից, մտածել հաճելի բանի մասին: Ձեզ ուրախացնելու եղանակ գտեք, քանի որ արժանի եք դրան, և մի անհանգստացեք այն գործերի մասին, որոնք կարելի է ավելի ուշ անել: Ընկերների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը: Նրանք ոչ միայն կուրախացնեն ձեզ, այլև կոգեշնչեն, կկիսվեն գաղափարներով, որոնց իրագործմանը կուզենաք մասնակցել: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը: Դուք շատ բան կիմանաք նրա մասին, ով ձեզ դուր է գալիս, կսկսեք այդ մարդուն ավելի լավ հասկանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը վատը չի լինի: Փոքրիկ տհաճությունները հնարավոր են, սակայն լուրջ խնդիրներ չեն առաջանա, և դուք արագ կգտնեք բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևը: Չի բացառվում ուզենաք վերադառնալ հին ծրագրերին, փորձեք կյանքի կոչել դրանք: Օրը դրա համար լավը կլինի: Սակայն նկատի ունեցեք, որ լավ է մենակ չգործեք, այլ ստանաք փորձված համախոհների աջակցությունը: Կարող եք այցելել հին ծանոթներին կամ հյուր կանչել նրանց. երկու դեպքում էլ դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Չեն բացառվում հաճելի անակնկալները, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի, և ուշադրության նշանները, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մի հուզվեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա. այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, հաջողության հասնելն էլ դժվար չի լինի: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես է պետք գործել, աննշան սխալներ էլ չեք անի: Այսօր աշխատանքի և բիզնեսի մասին ինչ-որ մեկի հետ խոսել պատրաստվող Աղեղնավորները հետաքրքիր առաջարկներ կստանան: Եթե անձնական կյանքում փոփոխություններին դեմ չեք, այսօր արժե նախաձեռնող լինել: Առիթ գտեք հանդիպելու համակրելի մարդու հետ, կամ էլ փորձեք վերականգնել այն հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Առավոտը հազիվ թե բարենպաստ կլինի կարևոր զրույցների, լուրջ հարցերը քննարկելու համար: Կթվա, որ շրջապատողները նույնիսկ չեն փորձում հասկանալ ձեզ, արհամարհում են ձեր հետաքրքրություններն ու պարզապես պարտադրում են իրենց կամքը: Բայց դա իրականում այնքան էլ վատ չի լինի: Արդեն օրվա կեսին դուք ընդհանուր լեզու կգտնեք բոլորի հետ ու կհամոզվեք, որ տարաձայնությունների պատճառը լուրջ չէ: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Դուք ուրախության ավելի ու ավելի շատ առիթներ կունենաք: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների կամ հին ընկերների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Եթե ուզում եք կարևոր հարց լուծել, ապա դա երկար մի ձգձգեք: Ինչքան շուտ ստանձնեք գործերը, այնքան հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքին հասնելը: Շփումների համար էլ բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը: Կհաջողվի խուսափել վեճերից, արագ լեզու գտնել և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ: Ավելի ուշ հանգստի և զվարճանքների համար հարմար ժամանակ կգա: Հնարավորություն կունենաք փոխել միջավայրը, լինել նոր վայրերում կամ հետաքրքիր միջոցառումների մասնակցել: Չի բացառվում ծանոթությունը, որը գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լսեք ինտուիցիային, որը կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, որպեսզի օրը հաջող անցնի: Հնարավոր է շրջապատողները միանգամից հավանության չարժանացնեն ձեր ընտրությունը: Բայց ժամանակը վեճերի վրա վատնել չարժե: Եվ դա ամենաիմաստուն որոշումը կլինի, քանի որ շուտով բոլորը կհասկանան, որ ամեն ինչ ճիշտ եք արել: Ինչ-որ չափազանց գրավիչ գործ ստանձնելու հնարավորություն կլինի, կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին ու տաղանդներին: Հաջողությունները, որոնց կհասնեք, կգրավեն ամենատարբեր մարդկանց ուշադրությունը: Շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|