Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 9
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Եթե օգնության ու աջակցության կարիք զգաք, ապա անպայման կստանաք այն: Առավոտյան ամեն ինչ ուզածի նման չի դասավորվի: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, և դուք նոր հնարավորություններ կտեսնեք:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի սովորելու, ստեղծագործելու, ինչպես նաև բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք ժամանակին կստանաք անհրաժեշտ ողջ ինֆորմացիան ու ճիշտ եզրահանգումներ կանեք, նույնիսկ աննշան սխալներ չեք գործի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Առավոտը հազիվ թե հանգիստ անցնի: Գործեր այդ հատվածում սովորականից շատ կունենաք և ամեն ինչից ժամանակին գլուխ հանելու համար պիտի շտապեք: Պարտադիր չէ ամեն ինչ ինքնուրույն անեք: Օգնության հարցով կարող եք դիմել և՛ հին, և՛ նոր ծանոթներին. նրանք ձեզ չեն մերժի:
Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Դուք ծրագրածից ավելին կհասցնեք անել: Հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Որոշ Ցուլեր կվերականգնեն ժամանակին իրենց համար թանկ կապերը: Երեկոյան հավանական են հաջող գնումներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հոգսեր սովորականից շատ կունենաք: Չի բացառվում մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա, և դուք նրա խնդրանքին մերժումով պատասխանել չեք ուզենա: Որոշ Երկվորյակներ պիտի փոխեն ծրագրերը ուղևորությունների մեկնելու կամ էլ նախկինում իրենց ոչ այնքան կարևոր ու շտապ թվացող գործերի վրա կենտրոնանալու համար:
Ինչպես էլ դասավորվի օրը, դուք հանգստություն ու լավ տրամադրություն կպահպանեք: Որոշումները, որոնք կընդունեք, ճիշտ կլինեն: Ոչ ոք չի կարողանա խճճել ձեզ, մոլորության մեջ գցել, կամ էլ շեղել: Աշխատեք օրվա երկրորդ կեսին չհոգնել: Հանգիստն այդ հատվածում շատ կարևոր կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը բարենպաստ կլինի շփումների, ձեզ համար կարևոր մարդկանց հետ հանդիպելու և զրուցելու համար: Մտերիմների հետ լուրջ տարաձայնությունների առիթներ չեն ստեղծվի: Որոշ Խեցգետիններ կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները: Նրանք հետաքրքիր մի բան կառաջարկեն:
Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Այսօր դուք ֆինանսական գործերում հակված կլինեք թեթևամտության, իսկ ավելի ուշ կարող եք զղջալ ծախսերի կամ շտապելով արված գնումների համար: Երեկոն աշխատանքային կամ ուսումնական նախագծին վերաբերող լավ նորություններ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը բավական հոգնեցնող, բայց բարենպաստ կլինի: Չի բացառվում անսպասելի հյուր գան հին ծանոթները և ընկերները, որոնք յուրահատուկ թանկ են ձեզ համար: Ժամանակը լավ կանցկացնեն այն Առյուծները, որոնք կորոշեն այցելել հարազատներին: Եթե կենտրոնանաք ընտանեկան խնդիրների լուծման վրա, ապա արագ գլուխ կհանեք դրանցից:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հնարավոր է ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Չեն բացառվում տնային թյուրիմացությունները, բայց դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, ապա լավ է դրանց իրագործումը չհետաձգեք: Առավոտը բարենպաստ կլինի շատ ու շատ հարցեր լուծելու համար: Այդ հատվածում արժե ուշադիր լսել ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես է լավ գործել: Հավանական են հաջող գնումներ, որոշ Կույսեր նվերներ կստանան:
Օրվա երկրորդ կեսին հավանական են բարդ զրույցներ, հանդիպումներ, որոնցից կնախընտրեիք խուսափել: Ամեն անգամ արագ չեք հասկանա, թե ինչ են ձեզանից ուզում շրջապատողները, բայց դուք յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք: Լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը հազիվ թե առանց փոքրիկ թյուրիմացությունների ու ցավալի պատահարների անցնի: Բայց դրանց համար շատ տագնապելու կարիք չկա. շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Լավ է չշտապեք որոշումների հարցում, ժամանակավորապես հետաձգեք ձեզ համար կարևոր հանդիպումներն ու զրույցները:
Լավ նորություններ են սպասվում Կշեռքներին օրվա երկրորդ կեսին: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչպես գլուխ հանել իրենց հուզող խնդիրներից, մյուսները կկարողանան ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնել: Շրջապատողների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Կուրախացնեն ամենամտերիմների հետ շփումները, որոնք ամեն հարցում կաջակցեն, օգնության խնդրանքներն էլ չեն մերժի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Մի շտապեք: Այսօր հազիվ թե կարողանաք արագ գլուխ հանել բոլոր գործերից ու լուծել բարդ հարցերը: Դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի, բայց դրված նպատակներին հասնելու համար նպատակասլացության ու համառության կարիք կլինի:
Գործերում լավ է միայն սեփական ուժերի վրա հույս դնեք, օգնություն չսպասեք: Այդպես ստիպված չեք լինի շատ ժամանակ ծախսել բացատրությունների, վեճերի և համոզելու վրա: Իսկ ահա մենակ հանգստանալու կարիք չի լինի: Ե՛վ ընկերները, և՛ նոր ծանոթները հաճույքով կմիանան ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ձեզ հաճելի օր է սպասվում: Ինտուիցիան կհուշի, թե որ գործերին արժե այն նվիրել: Դուք իսկապես հետաքրքիր բանով կզբաղվեք, և դա կուրախացնի: Բացի այդ, շատ բան կսովորեք, գիտելիքներ ձեռք կբերեք, որոնք շուտով պետք կգան: Որոշ Աղեղնավորների անսովոր հանդիպումներ են սպասվում: Ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբն էլ շատ հավանական է:
Կարող եք գնումներ անել, այդ թվում՝ խոշոր: Դուք չեք շտապի, ուստի մի քանի տարբերակներից լավագույնը կընտրեք: Օրը հարմար կլինի տնային գործերով զբաղվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Օրվա հուզական դաշտը լարված կլինի, դուք կարող եք ապրումներ ունենալ մի բանի պատճառով, ինչին մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Օրվա առաջին կեսին մտերիմները հազիվ թե կարողանան հասկանալ ու աջակցել ձեզ, իսկ ավելի ուշ նրանց հետ շփումները կօգնեն դրական տրամադրվել:
Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ է խոստանում: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարված Այծեղջյուրների հանդեպ, նաև նրանց, ովքեր առաջին ժամադրության կգնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Համարձակ ստանձնեք կարևոր ու բարդ գործերը: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Ինտուիցիան շատ ուժեղ կլինի, նրա շնորհիվ դուք պատասխաններ կգտնեք շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Չի բացառվում, որ մյուսներից վաղ պիտանի տեղեկատվություն ստանաք ու միանգամից հասկանաք, թե ինչպես է պետք այն տնօրինել:
Օրը բարենպաստ կլինի նաև շփումների համար: Դուք հեշտությամբ ինչ-որ բանի մասին կպայմանավորվեք մտերիմների հետ, լեզու կգտնեք նոր ծանոթների հետ: Որոշ Ջրհոսներ կընկերանան այն մարդկանց հետ, որոնց վաղուց են համակրում, բայց որոնցից իրենց հեռու էին պահում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված: Նախկինում ֆորմալ բնույթ կրող հարաբերություններն ավելի անբռնազբոս կդառնան:
Օրը հարմար կլինի ուղևորությունների համար և կարևոր չէ՝ ճամփա կգնաք գործերով, թե պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու, պայմանները փոխելու և հոգսերից շեղվելու համար: Օրվա երկրորդ կեսը աշխատանքի հետ կապված անսովոր գաղափարներ ու նոր ծրագրեր կբերի: Որոշ Ձկներ կհասկանան, թե իրականում ինչի վրա կուզենային կենտրոնանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: