Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 8
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1842 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսի համար լավ է ոչ մի կարևոր ու բարդ բան չծրագրեք: Այդ հատվածում հուզական դաշտն անկայուն կլինի, և տրամադրությունը ամեն դատարկ բան կարող է փչացնել: Իսկ եթե նոր բան ստանձնեք, հնարավոր է դժվարությունների բախվեք, որոնց պատճառով կուզենաք միանգամից ամեն ինչ կիսատ թողնել: Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանց մեկնեք ընկերների հետ միասին: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ, որոնք ձեզ կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Համառություն դրսևորեք ու հաջողության կհասնեք: Օրվա առաջին կեսը հրաշալի կլինի ցանկացած կարևոր ու բարդ գործի համար: Կարող եք վերադառնալ նրան, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Չի բացառվում, որ այս անգամ կարողանաք հասնել անհրաժեշտ արդյունքի: Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի ծանոթություններ: Չի բացառվում ձեզ հյուր կանչեն մի վայր, որտեղ վաղուց էիք ուզում լինել: Ավելի ուշ սովորելու և ստեղծագործելու, ինչպես նաև մեծ կենտրոնացվածություն պահանջող զբաղմունքների համար հարմար պահ կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի օր է պրակտիկ հարցերը լուծելու համար: Հիմարությունների վրա ժամանակ վատնել չեք ուզենա: Դուք օգտակար բաներ կհասցնեք անել, և կարևոր չէ՝ արդյոք ինչ-որ մեկը կօգնի ձեզ, թե ոչ: Հրաշալի գաղափարներ կհայտնվեն: Որոշ Երկվորյակների ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարող են հաջողությամբ ավարտել այն նախագիծը, որին արդեն մեծ ուժեր են նվիրել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին ընկերների հետ հանդիպելու համար: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, շատ բաների մասին կզրուցեք, հետաքրքիր մի բանով կզբաղվեք: Երեկոն բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության և մի մարդու հետ հանդիպելու համար, որին վաղուց եք համակրում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի օր է շփումների, համախոհներ փնտրելու համար: Դուք հեշտությամբ շրջապատողներին ձեր կողմը կգրավեք, կհետաքրքրեք նրանց նոր գաղափարներով: Մտերիմները հաճույքով կօգնեն մտածածը կյանքի կոչելու հարցում, նոր ծանոթներն էլ կողքից դիտողի դերում չեն լինի: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, հարազատներից մեկի հետ կապված հաճելի լուրեր: Աշխատեք չհոգնել, հատկապես օրվա երկրորդ կեսին: Այս հատվածը հարմար չի լինի բարդ, ինչպես նաև ֆիզիկական աշխատանքի համար: Լավ է այն նվիրեք հանգստին ու հաճելի զբաղմունքներին: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հավանական են չծրագրված ուղևորություններ: Դրանք հաջող կլինեն, վառ հույզեր կպարգևեն ու հաճելի հուշեր կթողնեն: Հնարավորություն կունենաք շփվել հին ծանոթների հետ, վերականգնել ժամանակին ձեզ համար թանկ կապերը: Շրջապատողների հետ այսօր ընդհանուր լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու. լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի կարևոր ու բարդ գործերի համար: Այդ հատվածում կենտրոնանալը սովորականից դժվար է լինելու, ուստի կարող եք սխալներ անել, ինչ-որ բան աչքից կվրիպի: Լավ է, եթե ձեր կողքին լինեն մարդիկ, որոնք ժամանակին մատնացույց կանեն ձեր թերացումներն ու կօգնեն ուղղել դրանք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի ձեզ: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարված Կույսերի հանդեպ, որոնց շատ հաճելի անակնկալներ են սպասվելու: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ձեր ու ձեր հարազատների համար կարևոր լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի կարևոր գործ ստանձնելու համար: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք կկարողանաք հաջողության հասնել: Կիրառում կգտնվի ձեր այն տաղանդներին, որոնց մասին նախկինում քչերն էին կռահում: Նրանք, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը, կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել ու ընկերանալ: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ բարդ է թվացել, արագ կմտապահեք նոր ինֆորմացիան, ճիշտ եզրահանգումներ կանեք: Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարներ կբերի, որոնց իրագործման վրա կկենտրոնանաք մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հաճելի ծանոթություններ է խոստանում: Դուք շատ հմայիչ կլինեք, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Չի բացառվում ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում, և ընդհանրապես շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ է լինելու: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ լրիվ անսպասելի, ինչպես նաև հաջող գործարքներ ու շահավետ գնումներ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի աշխատանքային հարցերը քննարկելու համար: Դրանք կարող եք վարել անկաշկանդ միջավայրում. դա ձեզ չի խանգարի պայմանավորվել կարևոր բանի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Նոր գործ ստանձնելուց առաջ համոզվեք, որ ձեր ուժերը ճիշտ եք գնահատել: Կարևոր կլինի ամպերում չսավառնելն ու պատրանքներ չկառուցելը, քանի որ այսօր դրանք շատ վտանգավոր կլինեն: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնք ձեզ բազմիցս հիացրել են իրենց գործնական լինելով և իրերի հանդեպ իրատեսական հայացքով: Հավանական են հաճելի հանդիպումներ: Չի բացառվում, որ անսպասելի հյուրեր ունենաք, և դուք նրանց համար շատ ուրախ կլինեք: Երեկոն հարմար կլինի հարազատների հետ շփվելու, ընտանեկան գործերն ու ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը բավական անհանգիստ, բայց հաջող կանցնի: Դուք կկարողանաք հաջողության հասնել շատ ու շատ գործերում: Բայց աստղերը հատկապես բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր կկենտրոնանան ֆինանսական հարցերի լուծման կամ գործարքներ կնքելու վրա: Հավանական են հաջող գնումներ: Գումարի հետ կապված ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել, որը հուսախաբ չի անի: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերություններում: Այստեղ խնդիրներ չեն առաջանա: Մտերիմների հետ արագ կպայմանավորվեք կարևոր բաների մասին, իսկ նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը հարմար չի լինի ո՛չ կարևոր գործերի, ո՛չ լուրջ զրույցների համար: Այս հատվածում կենտրոնանալը հեշտ չի լինի, վտանգ կա ինչ-որ բան աչքաթող անեք: Բայց այս շրջանը երկար չի տևի: Կեսօրից հետո կկարողանաք ճիշտ տրամադրվել, իսկ ինտուիցիան կհուշի, որ եկել է պիտանի մի բան ստանձնելու ժամանակը: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Դա միանգամից չի ստացվի, բայց դուք ժամանակ կունենաք նաև հարազատների հետ շփվելու, ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Օրը հաջող կդասավորվի, եթե դրական տրամադրվեք, աշխատեք ուշադրություն դարձնել բացվող հնարավորությունների վրա ու ապրումներ չունենալ այն խնդիրների պատճառով, որոնք դեռ չեն առաջացել: Առավոտյան հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, բայց դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերներին հանդիպելու կամ նրանց հյուր կանչելու համար: Չի բացառվում փոքրիկ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի: Դուք բաց չեք թողնի ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու հնարավորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|