Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 7
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շրջապատողները կարող են սովորականից հաճախ խառնվել ձեր գործերին՝ ձեզ համար հոգսեր ստեղծելով: Բայց ոչ ոք չի խանգարի ձեզ հասնել մտածածին: Դուք ծրագրածից ավելին կհասցնեք, քանի որ օրվա առաջին կեսին դատարկ բաների վրա չեք շեղվի:
Երեկոյան մոտ կենտրոնանալը կդժվարանա, կուզենաք հանգստանալ, շեղվել առօրյա հոգսերից: Եվ նման հնարավորություն դուք անպայման կունենաք: Չի բացառվում, որ ձեզ հետաքրքիր միջոցառման հյուր կանչեն: Անսովոր ու վառ մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք, նրանց հետ շփումները վառ հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, պատրաստ եղեք համառություն դրսևորել: Ամեն ինչ միանգամից ուզածի նման չի ստացվի, ամենայն հավանականությամբ պիտի մի քանի փորձ ձեռնարկեք: Կարող եք աջակցության հարցով դիմել հին ծանոթներին, որոնք հուսախաբ չեն անի: Բայց ամենակարևոր հարցերը պիտի ինքնուրույն լուծեք:
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Հաճելի ծանոթությունը կարող է երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնել. ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք կուզենաք նախաձեռնող լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկզբին ուշադիր եղեք, մի շտապեք ստանձնել լուրջ գործերը: Մեծ է մանր-մունր թյուրիմացությունների, անհաջող զուգադիպությունների և այնպիսի պատահարների հավանականությունը, որոնք կխանգարեն ճիշտ որոշումներ ընդունելուն: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընտանեկան գործերի, մտերիմներին օգնելու համար: Այն հարմար կլինի նաև ուղևորությունների համար: Եթե ճամփա գնաք ընկերների հետ, ապա հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հաջող գնումներ անելու կամ գումարը խոստումնալից նախագծի մեջ ներդնելու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Նոր գաղափարներ ու համարձակ ծրագրեր կունենաք, որոնց իրագործումը հետաձգել չեք ուզենա: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն և՛ լավ խորհուրդ տալ, և՛ դժվարությունների դեպքում օգնության հասնել: Դուք առանց դժվարության կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Այսօր որոշ դժվարություններ կարող են առաջանալ փաստաթղթերի հետ աշխատող, պաշտոնական հարցումներ կազմող Խեցգետինների մոտ: Սակայն նշանի ներկայացուցիչները ամեն ինչից գլուխ կհանեն:
Չեն բացառվում փոքրիկ դժվարությունները, կենցաղային խնդիրները, որոնց լուծման համար պիտի հետաձգեք ծրագրած ուղևորություններն ու հանդիպումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկիզբը կուրախացնի ու կոգեշնչի: Հավանական են լավ նորություններ ու լուրեր, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կազդեն ձեր ծրագրերի վրա: Կարող եք անհապաղ անցնել մտածածն իրագործելուն: Պայմանները հաջող կլինեն, դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, և կարևոր չէ՝ ձեզ կօգնեն, թե ոչ:
Օրվա երկրորդ կեսին տրամադրությունը կարող է փչանալ, բացի այդ, կուզենաք հանգստանալ: Հոգսերից շեղվելուն կօգնի հին ընկերոջ հետ զրույցը, հին նախասիրությունը կամ սիրելի երթուղով զբոսանքը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը բավական անհանգիստ կսկսվի: Հնարավոր են տհաճ պատահարներ, անսպասելի նորություններ, որոնք կխանգարեն ձեր ծրագրերի իրագործմանը: Բայց անհանգստանալու կարիք չկա: Լսեք ինտուիցիային, որը կհուշի, թե ինչ է պետք ձեռնարկել իրավիճակը դեպի լավը փոխելու համար:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուսման ու մտավոր աշխատանքի, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ստեղծագործ մոտեցում, հնարամտություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Այն բարենպաստ կլինի նաև նոր ծանոթությունների համար. դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում մանր-մունր կենցաղային խնդիրները չծրագրված ծախսեր պահանջեն: Բայց խոսքը հազիվ թե լուրջ գումարի մասին լինի: Բացի այդ, հնարավոր են անսպասելի այցեր, որոնք ձեզ կուրախացնեն, բայց կստիպեն փոխել ծրագրերը:
Աշխատեք չհոգնել ու խուսափեք սթրեսային իրավիճակներից: Մտերիմների բարեկեցության մասին հոգ տանելու ձեր ցանկությունը հասկանալի է, բայց այսօր պետք է հիշել նաև սեփական հետաքրքրությունների մասին: Շրջապատողների ոչ բոլոր խնդրանքներն արժե միանգամից կատարել: Ինչ-որ բան կարող է և սպասել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ամեն ինչ չէ, որ սպասվածի նման կդասավորվի: Բայց օրն անհաջող անվանել չի կարելի: Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի, շատ գործերում դուք հաջողության կհասնեք: Հավանական է հաջողությամբ լուծվեն վերջին ժամանակներս հուզումների պատճառ դարձած հարցերը: Չի բացառվում, որ այստեղ նոր ծանոթներն օգնեն ձեզ: Շուտով դուք նրանց հետ կընկերանաք:
Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Կարիճների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա առաջին կեսին աշխատեք խուսափել վեճերից: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը, քանի որ շրջապատողների հետ պայմանավորվելը սովորականից դժվար է լինելու: Նույնիսկ հին ծանոթներին ամեն անգամ ճիշտ չեք հասկանա: Եթե պայմանները թույլ են տալիս փոքրիկ դադար վերցնել ու պարզապես հանգստանալ, արժե հենց այդպես էլ վարվել. դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ լլինի շփումների համար, ընդհանուր առմամբ էլ ավելի լավ կանցնի: Այն հարմար կլինի ուղևորությունների համար, որոնք ամենահաճելի տպավորությունը կթողնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը շատ լավ կանցնի, եթե այն կարևոր գործերից սկսեք: Աստղերի աջակցությամբ կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, լուծել բարդ առաջադրանքը: Ինչ-որ պիտանի բան սովորելու, մյուսներից վաղ արժեքավոր տեղեկատվություն ստանալու շանս կլինի: Վերջին ժամանակներս իրենց ընտրած ուղու վրա կասկածող Այծեղջյուրների առաջ նոր հեռանկարներ կբացվեն:
Օրվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա: Մտերիմների համար շատ կարևոր կլինեն ձեր հոգատարությունն ու ուշադրությունը: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, եթե այն փորձեք անսովոր ու հիշարժան դարձնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Բարդ առաջադրանքները ձեզ չեն վախեցնի, դժվարություններն էլ չեն ստիպի հրաժարվել մտածածից, թշնամիներն էլ չեն կարողանա վնասել ձեզ: Կարող եք բառացիորեն ամեն ինչում հաջողությունների հասնել, եթե համառություն դրսևորեք ու սեփական ուժերին ապավինեք, այլ ոչ թե իրադարձությունների հաջող ընթացքին:
Անձնական հարաբերություններում արժե նախաձեռնող լինել. հենց դա ձեր վաղուց երազած փոփոխությունների սկիզբը կդառնա: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ ապագայի ծրագրերը քննարկելու համար: Տարաձայնություններ ու վեճեր չեն լինի, արագ բոլորին դուրեկան որոշում կընդունվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Այսօր նույնիսկ առօրյա գործերն են սովորականից ժամանակատար լինելու ու մեծ ջանքեր պահանջելու, իսկ անհաջող պայմանները կարող են խախտել բոլոր ծրագրերը: Բայց ծագած խնդիրներից դուք գլուխ կհանեք, եթե կենտրոնանաք նրա վրա, ինչը ձեզանից է կախված:
Գումարի հետ կապված ամեն հարցում արժե ուշադիր լինել: Մի շտապեք գնումների հարցում, լավ է որոշ ժամանակ ծախսեք համոզվելու համար, որ ճիշտ ընտրություն եք արել: Երեկոն լավ նորություններ ու հաճելի անակնկալներ է խոստանում: Ռոմանտիկ ժամադրության գնացող Ձկները հրաշալի ժամանակ կանցկացնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: