ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1758 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր որոշումների հարցում մի շտապեք: Այսօր ստեղծված իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելն այնքան էլ հեշտ չի լինի, դուք ցանկալին իրականության տեղ կընդունեք, կգերագնահատեք ձեր հնարավորությունները: Որոշ Խոյեր սովորականից ավելի վստահող կլինեն: Չի բացառվում ինչ-որ մեկը փորձի դրանից օգտվել:

Օրը բարենպաստ կլինի ստեղծագործելու և սովորելու համար. այստեղ շատ բան հեշտությամբ կտրվի, դուք անպայման հաջողությունների կհասնեք: Երեկոն հարմար կլինի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ բարենպաստ ու արդյունավետ օր է սպասվում: Այն հարմար կլինի և՛ արդեն ծանոթ գործերի, և՛ լրիվ նորերի համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչն է իսկապես կարևոր և անհապաղ ուշադրություն պահանջում ու ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև շահավետ գործարքներ:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում, որ ձեր օգնության կարիքը մտերիմներից մեկն ունենա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպելու և ընդհանուր ծրագրերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք, միևնույն է, շատ գործերում հաջողությունների կհասնեք: Սովորական մեթոդները արդյունավետ չեն լինի, այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անել ու նոր բան մտածել: Հին ծանոթները օգնություն կառաջարկեն, և այն շատ տեղին կլինի:

Մտերիմների հետ լեզու գտնելը երբեմն դժվար կլինի. հավանական են տարաձայնություններ ու վեճեր: Կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգեք. բոլորին դուրեկան որոշում ընդունել այսօր հազիվ թե ստացվի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գնումների համար: Դուք կընտրեք իրեր, որոնք բոլորին դուր կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր դուք պատասխաններ կստանաք նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Դրանում կօգնեն ինտուիցիան ու դիտողունակությունը, ինչպես նաև ամենատարբեր մարդկանց հետ պայմանավորվելու, նրանցից ինֆորմացիա քաղելու ունակությունը: Հավանական են դրական փոփոխություններ մինչև վերջերս լարված հարաբերություններում: Անցյալում կմնան ձեզ ու ձեր մտերիմներին վշտացնող վեճերը:

Դուք արագ գլուխ կհանեք մանր-մունր տնային գործերից, դժվարությունների չեք բախվի կենցաղային հարցերը լուծելիս: Բավարար ժամանակ կմնա հանգստի, ընկերների հետ շփվելու, ժամանցային ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք, մտերիմներին էլ կես խոսքից կհասկանաք: Առավոտյան կարևոր հարցերը քննարկելու, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք: Որոշ Առյուծներ ապագային վերաբերող լուրջ որոշումներ կընդունեն: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

Օրվա երկրորդ կեսը առաջինից լարված կանցնի: Հնարավոր է դժվարությամբ գլուխ հանեք սեփական զգացմունքներից: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք: Շուտով դուք անպայման պատասխաններ կստանաք բոլոր հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը անսպասելի նորություններ ու զարմանալի իրադարձություններ կբերի: Հազիվ թե կարողանաք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին: Բայց դա ձեզ ավելի շատ կուրախացնի, քան կվշտացնի: Իմպրովիզները հաջող կլինեն, իսկ առանց երկար մտածելու ընդունած որոշումները՝ ճիշտ:

Լավ կանցնեն նոր ծանոթների հետ հանդիպումները. դուք բարենպաստ տպավորություն կթողնեք: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուսման համար. այս հատվածում դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Արժե զգույշ լինել գումարի հետ, լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը անհանգիստ, իրադարձություններով հագեցած ու շատ արդյունավետ կլինի: Դուք կհասցնեք անել ամենը, ինչ ծրագրել էիք, և նույնիսկ ավելին: Ինչ-ինչ դժվարություններ կարող են ծագել, բայց դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել դրանցից: Հավանական են հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Հին հարաբերությունները վերականգնելու և հաշտվելու հնարավորություն կունենաք:

Ուշադրություն դարձրեք օրվա երկրորդ կեսին առաջ եկած գաղափարներին: Դրանք մոտ ժամանակներս իրագործել հազիվ թե ստացվի, բայց շատ շուտով իրավիճակը կփոխվի, և դուք կվերադառնաք մտածածին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արժե լսել խորհուրդները, եթե դրանք տալիս են ձեզ լավ ճանաչող մարդիկ: Այդպես կկարողանաք խուսափել սխալներից ու արագ հասել նպատակին: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել, բայց դրանք ինչ-որ մեկի հետ քննարկելը դեռ վաղ է. նախ ինքներդ ամեն ինչ լավ մտածեք: Հնարավոր են չծրագրված ծախսեր: Աշխատեք շատ չծախսել այն բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք:

Մտերիմների հետ շփումների համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը: Կարևոր բաների մասին պայմանավորվելու համար շատ ժամանակ պետք չի գալու: Լավ կանցնեն ընտանեկան ուղևորությունները, և դա ձեր շնորհիվ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք շատ բանի կհասնեք, եթե ժամանակը զուր չվատնեք ու համառություն դրսևորեք: Օրը հարմար կլինի երկարաժամկետ նախագծերին անցնելու համար. դուք սկսածը կիսատ թողնելու գայթակղություն չեք ունենա: Դուք արագ համախոհներ ու օգնականներ կգտնեք: Ձեզ կաջակցեն նույնիսկ նրանք, ումից նման բան չէիք սպասում:

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների և նոր ծանոթությունների համար: Երկրորդին արժե զգույշ լինել: Դեպի ձեզ կարող են ձգտել կասկածելի անձնավորությունները: Մի շտապեք կիսվել գաղտնիքներով կամ կարևոր տեղեկատվությամբ մարդկանց հետ, որոնց վատ գիտեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ հաջող կսկսվի: Նրա առաջին կեսը կուրախացնի լավ նորություններով: Իսկ որոշ Այծեղջյուրներ այս հատվածում առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա: Արժե լսել ինտուիցիային, որը կհուշի ձեզ՝ ինչպես հասնել նպատակին ու խուսափել դժվարություններից: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց շատ կարոտել էիք: Զրուցելու բաներ կունենաք: Նոր ընդհանուր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործման վրա կկենտրոնանաք մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է ապագայի ծրագրեր կառուցելու և դրանք քննարկելու համար: Ինտուիցիան շատ ուժեղ կլինի, նրա հուշումների շնորհիվ կհասկանաք, թե ինչպես են զարգանալու իրադարձություններն ու ինչ են ձեռնարկելու շրջապատողները: Ձեր հնարավորություններն օբյեկտիվորեն կգնահատեք, պատրանքներ չեք կառուցի, ուստի հիասթափություններից էլ կկարողանաք խուսափել:

Կհաջողվի արագ գլուխ հանել մանր-մունր առօրյա գործերից, ժամանակ կմնա նաև հանգստի ու հաճելի զբաղմունքների համար: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Ջրհոսներին: Ռոմանտիկ ժամադրությունն անսովոր կլինի ու երկար կհիշվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը ավելի հարմար կլինի հանգստի, քան լուրջ գործերի համար: Կենտրոնանալը կդժվարանա, վտանգ կա՝ ինչ-որ բան աչքաթող անեք: Հնարավոր են փոքրիկ սխալներ, ցավալի ֆինանսական կորուստներ: Դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց տրամադրությունը կարող են փչացնել:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Ուստի եթե ուզում եք կարևոր բանով զբաղվել, սպասեք օրվա երկրորդ կեսին: Բացի այդ, մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք վրա կարող եք հենվել: Նրանց աջակցությունը կհեշտացնի ձեր կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1758 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0