Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 3
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Պատրաստ եղեք աշխատել: Եթե օրվա սկզբին առաջ եկած դժվարությունները ձեզ չվախեցնեն, ապա դուք շատ բանի կհասնեք: Գործնական բանակցությունները լարված, բայց հաջող կանցնեն: Հնարավոր է ինչ-որ մեկին ձեր արտահայտությունները չափազանց ուղիղ ու կտրուկ թվան, բայց հենց դրա շնորհիվ էլ դուք նոր համախոհներ կգտնեք:
Սա լավագույն օրը չի լինելու պետկազմակերպություններին դիմելու, փաստաթղթեր ձևակերպելու համար: Այստեղ հնարավոր են ցավալի ձգձգումներ: Իսկ ահա անձնական հարաբերությունների ոլորտում կգեշակշռեն դրական միտումները: Լավ կանցնեն և՛ ընկերական հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Պատրաստ եղեք վերադառնալ հին գործերին, ուղղել վաղուց գործած սխալները: Օրը սպասվածից լարված կանցնի, բայց անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: Աշխատեք հետևողականորեն գործել՝ խուսափելով անտեղի շտապողականությունից ու խառնաշփոթից:
Ձեր աջակցության կարիքը կզգա մտերիմներից մեկը: Չի բացառվում պետք լինի տեղափոխել ծրագրած ուղևորություններն ու հանդիպումները բարդ իրավիճակում հայտնված մարդուն աջակցելու համար: Երեկոյան հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի անակնկալներ է խոստանում: Որոշ Երկվորյակներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ են լսել: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Հնրավոր են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Վերջնական պատասխան տալուց առաջ ուշադիր ուսումնասիրեք բոլոր պայմանները:
Օրվա երկրորդ կեսին հույզերը հաղթահարելու համար պիտի որոշ ջանքեր գործադրեք: Դուք սովորականից ավելի բռնկուն կլինեք, և դա կարող է տհաճություններով ավարտվել: Աշխատեք պահի հույզերին չտրվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել առավոտյան: Եթե օրը լավ տրամադրությամբ սկսեք, ապա հետո ամեն ինչ լավ կդասավորվի: Անհաջող զուգադիպությունները, տհաճ պատահարները ամենատպավորվող Խեցգետիններին կստիպեն հուզվել, բայց կողքին կլինեն մարդիկ, որոնք կաջակցեն:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կարևոր գործերի համար: Անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա, իսկ մնացած ամեն ինչից գլուխ կհանեք: Ժամանակ կգտնեք նաև կենցաղային խնդիրները լուծելու, կահույք ու ինտերիերի մասեր, ինչպես նաև պիտանի իրեր գնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Ոչ մի բան երկար ժամանակով մի հետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի, այդ հատվածում հեշտությամբ գլուխ կհանեք բարդ գործերից, կլուծեք նախկինում շատ դժվար թվացող առաջադրանքները: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Առյուծների նոր աշխատանք կառաջարկեն, որը մասնագիտական աճի բազում հնարավորություններ կբացի:
Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ, շեղվել հոգսերից: Եթե պայմանները թույլ են տալիս, արժե հենց այդպես էլ վարվել: Օգտակար կլինի մտածելը, թե ով կարող է ձեզ օգնել գործերում: Հուսալի համախոհները շատ մոտ կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հարմար օր է աշխատանքի մեջ նախաձեռնող լինելու, շրջապատողներին նոր գաղափարներով հետաքրքրելու համար: Բաց մի թողեք ձեր ունակությունները դրսևորելու հնարավորությունը: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատել են, կհասկանան, թե որքան են սխալվել ու կուզենան հարթել հարաբերությունները:
Չի բացառվում պետք լինի խառնվել ուրիշների գործերին, ազդել շրջապատողների որոշումների վրա: Աշխատեք դա առավելագույնս նրբանկատ անել: Դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից, դժգոհություններից ու վիրավորանքներից: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունն օգուտ կտա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Այսօր ձեզ շատ պետք կգա ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը, նույնիսկ նրանց, ովքեր հակված չեն շփվելու: Ձեր դիվանագիտական տաղանդների շնորհիվ դուք շատերին կօգնեք խուսափել կոնֆլիկտներից, իսկ ինքներդ նոր համախոհներ կգտնեք: Հաջող կանցնեն կարևոր գործնական բանակցությունները: Որոշ Կշեռքներ աշխատանքի հետ կապված լավ նորություններ կստանան:
Շատ բան կուզենաք հասցնել, բայց կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելն ու չհոգնելը: Օրվա երկրորդ կեսին հոգսերից կարճ ժամանակով շեղվելու, հաճելի ընկերախմբում հանգստանալու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հանգստություն պահպանելն այսօր սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ աննշան իրադարձությունները կստիպեն ձեզ հուզվել, կխանգարեն կշռադատված որոշումներ ընդունելուն: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ, իսկ ամեն առիթով քննադատել սիրող մարդկանցից հնարավորինս հեռու մնացեք:
Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը: Ինչքան շուտ դա անեք, այնքան հաջող կդասավորվի օրը: Այստեղ կարող եք ինտուիցիային ապավինել, որի հուշումները ճիշտ ու ժամանակին կլինեն: Ուշադրություն դարձրեք նորություններին, որոնք կստանաք օրվա երկրորդ կեսին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Պրովոկացիաներին չտրվելը դժվար կլինի: Այսօր ձեր կողքին շատ կլինեն մարդիկ, որոնք սովոր են իրենց ուզածին հասնել մանիպուլյացիաների և խորամանկության օգնությամբ: Ինչ-որ մեկը կփորձի ձեզ կասկածելի նախագծերի մեջ ներգրավել կամ էլ օգտվել ձեր գիտելիքներից ու կապերից, դրանք ծառայեցնել ի շահ սեփական հետաքրքրությունների: Աշխատեք բոլոր լուրջ որոշումներն ինքնուրույն ընդունել, ուրիշի ազդեցության տակ չընկնել:
Օրը հարմար կլինի պրակտիկ առաջադրանքները լուծելու համար: Կարող եք ավարտել ավելի վաղ սկսածը կամ էլ նոր բան ստանձնել: Աստղերը ձեր կողմից կլինեն, և դուք բոլոր դեպքերում արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Այսօր դուք հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ում միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Ձեր համառության շնորհիվ դուք գլուխ կհանեք նրանից, ինչը առաջ ոչ մեկի մոտ չի ստացվել: Դա շատերի վրա տպավորություն կթողնի: Նույնիսկ մարդիկ, որոնք նախկինում ձեր գաղափարները հավանության չեն արժանացրել, այսօր կաջակցեն դրանք:
Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ ու կանխատեսելի կանցնի, իսկ երկրորդը անակնկալներով լի կլինի: Չի բացառվում ստիպված լինեք շտապ լուրջ որոշումներ ընդունել: Ինտուիցիան կօգնի ձեզ չսխալվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Այսօր շրջապատողներին ձեր արարքների դրդապատճառները բացատրելը սովորականից բարդ կլինի: Համբերությամբ զինվեք, քանի որ նույնիսկ հին ծանոթները միանգամից ձեզ ճիշտ չեն հասկանա: Օրվա սկզբին հավանական են տարաձայնություններ ու վեճեր, սակայն բոլորին գոհացնող որոշում բավական արագ կգտնեք:
Օրվա երկրորդ կեսը թույլ կտա հաջողության հասնել ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերում: Միանգամից մի քանի նոր գաղափար կունենաք: Շուտով դուք կհասկանաք, թե դրանցից որ մեկն է պետք առաջին հերթին կյանքի կոչել: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան ուղևորությունների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Այսօր զրույցներ շատ կլինեն, բայց պիտանի մի բան իմանալ հազիվ թե ստացվի: Ձեզ հետ կուզենան շփվել և՛ հին ծանոթները, և՛ նրանք, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Ցավոք, դա կարող է խանգարել ձեր ծրագրերի իրագործմանը: Եթե շատ հաճախ շեղվեք, ապա չեք հասցնի անել մտածածը:
Օրը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Այն հարմար կլինի գնումների և գործարքների, ինչպես նաև գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Որոշ Ձկներ կհասկանան՝ ինչպես իրենց նախասիրությունը եկամուտների լրացուցիչ աղբյուրի վերածել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: