ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1571 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արդեն ծրագրած գործերին այսօր կավելանան լրիվ նորերը, այնպես որ օրը հագեցած կլինի: Դուք պիտի լուծեք բարդ աշխատանքային հարցերը, ընդ որում՝ հաճախ դա միայնակ պիտի անեք, հազիվ թե ինչ-որ մեկը թեկուզ խորհրդով օգնի ձեզ: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, դուք կպահպանեք հաջողության հանդեպ վստահությունը: Եվ ճիշտ էլ կվարվեք. ամեն ինչ անպայման կստացվի:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Չի բացառվում հնարավորություն ունենաք հանդիպել մի մարդու հետ, որի մասին նախկինում շատ եք լսել: Դուք միանգամից իրար դուր կգաք, և հնարավոր է՝ ընկերանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին դրական տրամադրվեք, աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Այս հատվածը կարող է բարդ լինել կարևոր հանդիպումների և բանակցությունների գնացող, բարդ գործեր ստանձնող Ցուլերի համար: Ինքներդ ձեզ վրա մի կասկածեք: Սկզբում դժվարություններ կառաջանան, բայց հետո ամեն ինչ անպայման կստացվի:

Օրվա առաջին կեսը հագեցած ու հետաքրքիր կլինի, բազում հնարավորություններ կբացի: Հետո ավելի հանգիստ շրջան կգա, դուք կկարողանաք շեղվել հոգսերից, մի փոքր հանգստանալ: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբն առանց հուզումների և ապրումների չի անցնի: Այդ հատվածում շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից դժվար կլինի, նրանք ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Սակայն լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, եթե պահպանեք ինքնատիրապետումն ու մյուսներին պրովոկացիաների չենթարկեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Դուք կկենտրոնանաք վաղուց ուշադրություն պահանջող գործերի վրա ու հրաշալի կանեք դրանք: Հնարավոր են լավ նորություններ հեռվից: Դրանք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նույնիսկ եթե թվում է, որ անհրաժեշտ է անհապաղ հաղթել բոլոր թշնամիներին, մի շտապեք մարտի դաշտ նետվել: Նախ գնահատեք ստեղծված իրավիճակն ու ձեր ուժերը, գործողությունների ծրագիր կազմեք: Ավելորդ չի լինի ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ խորհրդակցելը: Այդ ամենը կօգնի նպատակին տանող հասարակ ու կարճ ուղի գտնել:

Հավանական են հաճելի անակնկալներ, լավ նորություններ, ոգեշնչող հանդիպումներ: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Խեցգետինների հանդեպ, որոնք վերջին ժամանակներս մեծ ուժեր են նվիրել սիրելիի հետ փոխհասկացողության հասնելու, տարաձայնություններն ու վեճերն անցյալում թողնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր ձեզ համար դժվար է լինելու դատարկ բաների պատճառով չանհանգստանալն ու ցանկացած պարագայում հանգստություն պահպանելը: Մանրուքներին դուք սովորականից մեծ ուշադրություն կդարձնեք: Վտանգ կա, որ դա կխանգարի իսկապես կարևոր բաները նկատելուն: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք ժամանակին կհուշեն, թե ինչի մասին արժե մտածել: Ամենայն հավանականությամբ դրանք ձեր ընկերները կամ փորձված համախոհները կլինեն:

Աշխատեք չհոգնել: Հատկապես օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի սթրեսային իրավիճակներից խուսափելը: Ձեզ համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Այնպես որ մի մերժեք ռոմանտիկ ուղևորության հրավերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ռիսկի մի դիմեք, եթե դրանից կարելի է խուսափել: Ինչ նպատակներ էլ դրված լինեն ձեր առաջ, այսօր դրանց հասնելը հեշտ կլինի զգույշ գործելու դեպքում: Ամենայն հավանականությամբ դուք չեք կարողանա մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ, պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք: Դուք կկարողանաք ոչինչ չխառնել, աննշան սխալներ էլ չեք անի: Հազիվ թե ինչ-որ մեկը ավելի լավ գլուխ հաներ այդ ամենից:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Հին ընկերները հետաքրքիր մի բան կառաջարկեն, ձեր ցանկացած գաղափար հաճույքով կաջակցեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի սիրելիի հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ժամանակը զուր մի վատնեք. այսօր դուք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար օգտակար բաներ անելու հնարավորություն կունենաք: Պիտի լուծեք բարդ առաջադրանքները, բայց ձեր գիտելիքներն ու փորձը բավարար կլինեն դրանք անելու համար, այնպես որ օգնության կարիք չեք ունենա: Չնայած հոգսեր սովորականից շատ կլինեն, դուք հանգստի համար ժամանակ էլ կգտնեք:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Չի բացառվում ծանոթությունը, որը երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք ինտուիցիայի վրա հույս դնել: Այն կհուշի՝ ինչպես պահեք ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է բարդ ու կարևոր գործերի համար: Կարող եք դրանք հենց առավոտվանից ստանձնել. դուք միանգամից կհասկանաք, թե ինչի վրա արժե ուշադրություն դարձնել և ինչպես հաջողության հասնել: Բացի այդ, ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը:

Օրը բարենպաստ կլինի նաև գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Կարող եք գնումներ անել. դուք ընտրության հարցում չեք սխալվի, կընտրեք հենց այն իրերը, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Երեկոն կուրախացնի ուսմամբ կամ քննություններին նախապատրաստվելով զբաղված Կարիճներին: Նրանք ապրումների համար ավելի քիչ առիթներ կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համառություն դրսևորեք ու կկարողանաք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Օրը հարմար կլինի և՛ արդեն ծանոթ գործերի, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Բայց գործելու ձևը դուք արդեն ինքնուրույն պիտի ընտրեք: Շրջապատողների խորհուրդները օգտակար չեն լինի, նույնիսկ եթե դրանք լավագույն մտադրություններով տրվեն:

Մի հոգնեք, խուսափեք սթրեսային իրավիճակներից: Մեծ ծանրաբեռնվածություն այսօր ձեզ պետք չէ: Դա կարող է վատ անդրադառնալ տրամադրության վրա, ձեզ նյարդային կդարձնի: Այնպես որ բաց մի թողեք հանգստանալու և ժամանակավորապես հոգսերից շեղվելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, բայց դժվարությունները ձեզ չեն վախեցնի: Դուք համառություն կդրսևորեք ու կհասնեք ձեր ուզածին: Ամենանկատելի հաջողությունները կլինեն մասնագիտական ոլորտում: Ձեր ձեռքբերումներին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա հուսալի և ազդեցիկ համախոհներ կգտնեք:

Հավանական են հեռվից լավ նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնց թաքուն սպասում էիք: Հնարավոր են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, սակայն այստեղ շատ բան կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի տաքացեք: Առավոտյան կարող է թվալ, թե շրջապատողները հատուկ են պրովոկացիայի ենթարկում ձեզ կամ փորձում են հանել հավասարակշռությունից: Բայց այդպես չի լինի: Ավելի հավանական է, որ մյուսները պարզապես չեն կարողանա միանգամից գնահատել ձեր գաղափարները, հասկանալ ձեր վարքի դրդապատճառները: Հենց դրա հետ էլ կապված կլինեն և՛ բազմաթիվ հարցերը, և՛ անտեղի խորհուրդները, և՛ ձեզ մտածածից հետ պահելու փորձերը:

Ոմանց համար արդեն օրվա կեսին պարզ կդառնա, որ դուք ճիշտ ընտրություն եք արել, մնացածներն էլ դա ավելի ուշ կխոստովանեն: Վեճերի պատճառներ չեն մնա, հարաբերությունները կհարթվեն, շփումները կրկին կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար կլինի աշխատանքային հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք համագործակցել: Հավանական են գործնական առաջարկներ, որոնք եկամուտների արագ աճ կամ կարիերայի շուտափույթ զարգացում կխոստանան: Որոշակի պատասխան տալուց առաջ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք. չի բացառվում, որ ձեզանից փորձեն կարևոր մի բան թաքցնել:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ: Ինչ էլ ստանձնեք, միանգամից կզգաք աստղերի աջակցությունը: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Համարձակ երազանքներ պահեք. շուտով պարզ կդառնա, թե ինչ է պետք անել, որպեսզի դրանք իրականություն դառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1571 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0