Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 27
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Տեղում դոփել չեք ուզենա, դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործը: Այն կարող է բարդ լինել, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի և ձեր համառության շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք: Կարող եք վերադառնալ այն առաջադրանքներին, որոնցից երկար ժամանակ գլուխ հանել չէիք կարողանում. ամենայն հավանականությամբ այսօր լուծում անպայման կգտնվի:
Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Օրը հրաշալի կլինի նրանց հետ միասին ինչ-որ տեղ մեկնելու համար: Չարժե հրաժարվել ռոմանտիկ ճամփորդությունից. այն երկար կհիշվի: Օրը բարենպաստ կլինի նաև տնային գործերով զբաղվելու, մտերիմներին օգնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Պատրաստ եղեք անսովոր հանդիպումների և անհավանական ծանոթությունների: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել. դուք նույնիսկ կընկերանաք: Դուք ոչ միայն նոր բաներ կիմանաք, այլև նորովի կնայեք սովորական թվացող բաներին:
Նոր գաղափարներ կհայտնվեն, շուտով կկարողանաք անցնել դրանց իրագործմանը: Որոշ Ցուլեր կկարողանան որոշակիություն մտցնել ծրագրերի և առաջնահերթությունների մեջ, կհասկանան, թե ինչն արժե առաջին հերթին ստանձնել: Շրջապատողների հետ պայմանավորվելն այսօր սովորականից հեշտ է լինելու: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ամեն դատարկ բանի պատճառով վիճում էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Մի շտապեք հրաժեշտ տալ գումարին: Օրը հազիվ թե հարմար լինի սպոնտան գնումների համար. դուք դժվարությամբ ճիշտ ընտրություն կանեք, վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք հիմար բաների վրա: Մնացած հարցերում օրը լավ կդասավորվի: Առավոտյան դուք գլուխ կհանեք վաղուց ուշադրություն պահանջող գործերից, երեկոյան հրաշալի ժամանակ կանցկացնեք մտերիմների հետ:
Հնարավորություն կունենաք վերադառնալ հին ծրագրերին, գաղափարներին, որոնք նախկինում իրագործել չի ստացվել: Այս անգամ ամեն ինչ կստացվի: Ճիշտ է, պատրաստ եղեք համառություն դրսևորելուն և մի քանի փորձ ձեռնարկելուն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Չվշտանաք, եթե առավոտվանից ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Հնարավոր է, ստիպված լինեք հետաձգել ընկերների հետ հանդիպումը անսպասելի առաջացած գործի համար, կամ էլ զոհեք ձեր հանգիստը շտապ առաջադրանքը լուծելու համար: Բայց օրը լավ բաներ էլ կբերի, այնպես որ լավատեսությունը մի կորցրեք:
Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, երեկոն էլ հաճելի անակնկալներով, հրաշալի նորություններով ու հետաքրքիր առաջարկներով լի կլինի: Հնարավոր են անսպասելի նվերներ մտերիմներից: Իսկ որոշ Խեցգետիններ սիրո խոստովանություններ կլսեն, որոնց վաղուց էին սպասում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հրաշալի օր է գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Եթե վաղուց էիք մտածում, որ վատ չէր լինի եկամուտները մեծացնեիք, ապա լսեք ինտուիցիային, քանի որ այն այսօր կհուշի՝ ինչպես դա անեք: Բացի այդ, անպիտան բաներից ազատվելու, դրանք շահավետ վաճառելու հնարավորություն կունենաք:
Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց, արագ կպայմանավորվեք մի բանի մասին, ինչի պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Կհաջողվի հանգիստ քննարկել հին խնդիրները, հասկանալ, թե ինչից են դրանք առաջացել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը դուք այսօր արագ ու սահուն կլուծեք: Պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Ձեր խոսքերն ու արարքները շատերի վրա տպավորություն կթողնեն: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ չեն նկատել, կհետաքրքրվեն ձեզանով ու կուզենան ընկերանալ:
Ամենայն հավանականությամբ մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ այսօր չի հաջողվի, այնպես որ պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն: Երբեմն դա բավական հոգնեցնող է լինելու, փոխարենը դուք սպասվածից շատ բան կհասցնեք: Բացի այդ, ժամանակ կմնա նաև համակրելի մարդու հետ շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ապավինեք ինտուիցիային, որն այսօր շատ ուժեղ կլինի ու կօգնի շատ բարդ հարցերին պատասխաններ ստանալ: Դուք կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք նոր ծանոթների հետ, որպեսզի հարաբերությունները ներդաշնակ լինեն: Նկատելիորեն կհեշտանա մտերիմների հետ լեզու գտնելը, նույնիսկ փոքրիկ տարաձայնությունների և վեճերի առիթներ չեն ստեղծվի:
Աշխատեք չհոգնել, հատկապես օրվա երկրորդ կեսին: Լավ է այդ հատվածի համար ոչ մի հոգնեցնող ու բարդ բան չծրագրեք, հնարավորինս խուսափեք սթրեսային իրավիճակներից: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ օգնել վերականգնել ուժերը, լրացնել էներգիայի պաշարները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ինքնուրույն գործեք: Այսօր նույնիսկ շատ բարդ գործերից միայնակ գլուխ կհանեք: Օգնության ու խորհուրդների կարիք չեք ունենա, բայց դա չի նշանակում, որ ոչ ոք այն չի առաջարկի: Հակառակը, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կիսել ձեր հոգսերի բեռը: Սակայն նրանցից ոչ բոլորին արժե վստահել: Եթե դուք որոշեք դիմել աջակցության խնդրանքով, ապա ուշադիր ու զգոն եղեք:
Դրական միտումների ազդեցությունը առավոտյան բավական նկատելի կլինի, իսկ ժամանակի ընթացքում միայն կուժեղանա: Ուստի երեկոյան ձեզ հաճելի անակնկալներ ու լավ նորություններ են սպասվելու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրն անհանգիստ ու խառնաշփոթով լի կլինի, բայց դուք կյանքից չեք բողոքի: Հակառակը, տեղի ունեցողը ձեզ շատ կուրախացնի: Բացի այդ, կողքին կհայտնվեն հենց այն մարդիկ, որոնց հետ շփումները բարձրացնում են ձեր տրամադրությունը:
Շատ բան հաջող կդասավորվի, անհանգստության լուրջ պատճառներ չեն հայտնվի: Սակայն գումարին վերաբերող հարցերում պիտի զգույշ լինեք: Գնումներ անելուց առաջ երկար մտածեք, աշխատեք շատ չծախսել մի բանի վրա, ինչի կարիքն առանձնապես չունեք: Եթե այսօր ֆինանսական հարցերի լուծմանը լուրջ վերաբերվեք, ապա ավելի ուշ կգովեք ձեզ դրա համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Համբերությամբ զինվեք: Օրվա իրադարձությունները բավական դանդաղ կզարգանան, նույնիսկ լավ ծանոթ գործերից չեք կարողանա միանգամից գլուխ հանել, ցանկացած հարցի լուծում կարող է ձգձգվել: Սկսած ամեն ինչ չեք կարողանա ժամանակին ավարտել, ընդ որում՝ հազիվ թե դուք կարողանաք ինչ-որ կերպ դրա վրա ազդել:
Անհանգստանալու կարիք չկա, լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ մանր-մունր խնդիրներից արագ գլուխ կհանեք: Լավ մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել: Դրական տրամադրվելու դեպքում դուք անպայման հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրն արժե սկսել պիտանի զբաղմունքներից: Եթե ժամանակը զուր չվատնեք, ապա օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, աջակցել բարդ իրավիճակում հայտնված մտերիմներին: Որոշ Ջրհոսներ կհասկանան, թե ինչու են վերջին ժամանակներս դժվարությամբ լեզու գտնում հարազատների հետ ու կգտնեն հարաբերությունները բարելավելու ձևը:
Օրվա երկրորդ կեսին, հակառակը, արժե շեղվել հոգսերից ու հանգստանալ: Չի բացառվում հետաքրքիր տեղ մեկնելու, անսովոր միջոցառումների մասնակցելու հնարավորություն լինի: Բաց մի թողեք այն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լսեք ներքին ձայնին: Սա հրաշալի օր է լինելու սեփական զգացմունքներից գլուխ հանելու, հասկանալու համար, թե ինչն է ձեզ անհանգստացրել վերջին ժամանակներս և հին խնդիրների լուծման բանալին գտնելու: Այդ ամենում կօգնի ինտուիցիան: Իսկ ահա շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, նույնիսկ եթե դրանք տան մարդիկ, որոնք ձեզ լավ են ճանաչում ու սիրում են:
Հավանական են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանց պատճառը մտերիմներին ուրախացնելու, կամ էլ համակրելի մարդու վրա լավ տպավորություն թողնելու ձեր ցանկությունը կլինի: Նման ծախսերը զուր չեն լինի, խոսքը հազիվ թե նշանակալի գումարի մասին լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: