Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1884 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի շտապեք կիսվել ձեր գաղափարներով. ամենայն հավանականությամբ դուք ավելի շատ քննադատություն կստանաք, քան աջակցություն, և դա կշեղի ձեզ: Ամեն ինչ լրիվ այլ կերպ կլինի, եթե դուք նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք ու գործողությունների հստակ ծրագիր կազմեք, և հետո միայն պատմեք դրա մասին: Այդպես դուք և՛ համախոհներ, և՛ հուսալի օգնականներ կգտնեք: Ուշադրություն դարձրեք ընտանեկան գործերին: Դա օգուտ կտա մտերիմների հետ հարաբերություններին, կօգնի խուսափել լարված պահերից: Չի բացառվում անսպասելի ծախսերի կարիք լինի: Բայց խոսքը նշանակալի գումարի մասին չի լինի, ուստի անհանգստանալու կարիք չկա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արագ գործեք ու կկարողանաք միանգամից մի քանի բարդ առաջադրանք լուծել: Բացի այդ, այսօր պիտանի գործնական կապերն ամրապնդելու հնարավորություն կունենաք, կկարողանաք լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնցից կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները: Սեփական բիզնեսը բացելու գաղափարներ կունենաք: Չնայած օրը հագեցած կլինի, աշխատեք ժամանակ գտնել մտերիմների հետ շփվելու համար: Ձեր աջակցությունը նրանց համար այսօր շատ կարևոր ու արժեքավոր կլինի: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մանր-մունր գործերի պատճառով ստիպված եք լինելու շեղվել կարևոր առաջադրանքի լուծումից: Բայց դուք կարողանում եք արագ գործել ու միաժամանակ շատ բաների մասին մտածել, ուստի կհասցնեք անել ամենը, ինչ ծրագրել եք, և նույնիսկ ավելին: Օրվա սկիզբը հարմար կլինի ձեր գաղափարների մասին նոր ծանոթներին պատմելու համար. նրանք կօգնեն կամ պիտանի բան խորհուրդ կտան: Ուշադիր պիտի լինեն այսօր փաստաթղթերի հետ աշխատանք ծրագրող Երկվորյակները, նաև նրանք, ովքեր մտադիր են դիմել պետկազմակերպություններին: Այստեղ հեշտությամբ ինչ-որ բան աչքաթող կանեք, սխալ կգործեք, որի պատճառով էլ ձգձգումներ կառաջանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք կհասցնեք ծրագրածից ավելին անել: Կօգնեն հին ծանոթները: Նրանց աջակցության շնորհիվ դուք կհաղթահարեք խոչընդոտներն ու կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Կպարզվի, որ դուք ավելի շատ ընդհանուր բան ունեք, քան ենթադրում էիք: Օրը հարմար կլինի ուղևորությունների համար: Կարևոր չէ՝ ճամփա կգնաք կոնկրետ նպատակով, թե պարզապես կորոշեք փոխել պայմանները, քանի որ բոլոր դեպքերում ճամփորդությունը հաճելի կանցնի: Չեն բացառվում ծանոթությունները, որոնցից մեկը կարող է ռոմանտիկ շարունակություն ստանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ է խոստանում: Կհաջողվի լուծել ֆինանսական հարցերը, որոնք մինչև վերջերս ստիպում էին հուզվել: Դուք ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու, նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք: Որոշ Առյուծներ կհեշտացնեն իրենց կյանքը՝ զինաթափելով թշնամիներին: Չնայած օրը ուրախության առիթներ կբերի, չեն բացառվում և տհաճ պահերը: Եվ պատճառը լարված հուզական դաշտը կլինի: Տրամադրությունը կարող է ամեն դատարկ բանի պատճառով փոխվել, և դուք սովորականից շատ կհուզվեք: Աշխատեք չհոգնել: Մի փոքր հանգստացեք, և դուք ձեզ ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Օրը շատ հաջող կլինի: Աստղերի աջակցությամբ դուք շատ բանի կհասնեք, եթե միանգամից ամենակարևոր գործի վրա կենտրոնանաք: Շատ օգտակար կլինի ցանկացած առաջադրանքի լուծման ստեղծագործաբար մոտենալու ձեր ունակությունը: Դուք ուրիշներին չեք հետևի այնտեղ, որտեղ կարելի է նպատակին տանող սեփական ուղին գտնել: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Համատեղ ուղևորությունը, փոքրիկ ընտանեկան տոնը, ընկերների համար իմպրովիզացված տոնը կբարձրացնեն ձեր տրամադրությունը, էներգիա կտան, որի կարիքը վերջերս շատ էիք զգում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Չվշտանաք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Գործերը, որոնցով հույս ունեիք զբաղվել, հավանական է՝ ստիպված լինեք հետաձգել նոր առաջադրանքների վրա կենտրոնանալու համար: Հեշտ չի լինի շրջապատողներին ձեր արարքների դրդապատճառները բացատրելը: Աշխատեք չտաքանալ ու բարեհամբույր լինել: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե պահի հույզերին չտրվեք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի Կշեռքներին: Այն ռոմանտիկ անակնկալներ ու հանդիպումներ է խոստանում, որոնք երկար կհիշվեն: Սիրահարվածները ապագայի հետ կապված կարևոր որոշումներ կընդունեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ոչ մի տեղ մի շտապեք: Գործերում զգուշությունը, խելամտությունն ու շրջահայաց լինելը կօգնեն ձեզ խուսափել դժվարություններից: Ավելորդ չի լինի նաև շփումներին ընտրողաբար մոտենալը. այսօր ձեր շուրջը կասկածելի մարդիկ կհավաքվեն, որոնք կփորձեն շահել ձեր վստահությունը: Բայց օրը վատն անվանել չի կարելի: Այն նոր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչպես օգտվել դրանցից: Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Երեկոյան կարող են հյուր գալ հին ընկերները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա համար ինչ էլ ծրագրեք, պատրաստ եղեք, որ դա մենակ եք անելու: Նույնիսկ նախկինում ձեզ աջակցող մարդիկ այսօր հազիվ թե կարողանան օգնել. նրանք զբաղված կլինեն սեփական հոգսերով: Բայց դուք հաջողության կհասնեք, եթե սկսածը շատ վաղ կիսատ չթողնեք: Օրվա առաջին կեսն առանց ապրումների չի անցնի: Իսկ երկրորդին դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Այս հատվածը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք միանման հեշտ լեզու կգտնեք հին ու նոր ծանոթների հետ, նրանց հետ արագ կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Արագ հաջողություններ ու թեթև հաղթանակներ մի սպասեք: Դուք շատ բանի կհասնեք, բայց դրա համար պիտի աշխատեք: Չի բացառվում պետք լինի հիշել հին գործերի մասին, վերադառնալ այն խնդիրներին, որոնք լուծված էիք համարում: Կարևոր կլինի նախկին սխալները չկրկնելը: Այստեղ կօգնեն հին ծանոթները, որոնցից հրաշալի խորհուրդներ կստանաք: Աշխատեք չհոգնել ու խուսափեք սթրեսային իրավիճակներից: Մեծ ծանրաբեռնվածությունը կարող է վատ անդրադառնալ ինքնազգացողության ու տրամադրության վրա: Մտածեք՝ արդյոք չի կարելի հետաձգել ոչ շտապ գործերն ու մի փոքր հանգստանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լարված պահեր հավանական են օրվա սկզբին: Հազիվ թե հաջողվի խուսափել թեժ վեճերից, տհաճ զրույցներից: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, բոլոր տարաձայնությունները շուտով անցյալում կմնան, հարաբերությունները կհարթվեն, իրավիճակն էլ ընդհանուր առմամբ դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը թեթև, բարենպաստ ու արդյունավետ կլինի: Այս հատվածը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Անհրաժեշտ տպավորությունը թողնելը դժվար չի լինի. պետք է միայն ձեզ բնական պահեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Եթե ուզենաք ինչ-որ մեկին դուր գալ, ապա դա առանց դժվարության կանեք: Հավանական է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, առաջին հայացքից սերն էլ շատ հնարավոր է: Օրը հաջող կլինի մասնագիտական տեսանկյունից. չի բացառվում կարևոր գործերից հրաշալի գլուխ հանեք: Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ բան չծրագրեք: Կենտրոնանալը կդժվարանա, չեն բացառվում ցավալի սխալներն ու սխալ հաշվարկները: Փոխարենը դուք արագ գլուխ կհանեք առօրյա գործերից: Բավարար ժամանակ կմնա նաև հանգստի և մտերիմների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|