Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1557 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հաջողությունը մեծ մասամբ կախված է լինելու նրանից, թե արդյոք ձեզ կհաջողվի առավոտյան դրական տրամադրվել: Մի կողմ վանեք մռայլ մտքերը, աշխատեք պահպանել սեփական ուժերի հանդեպ վստահությունը, նույնիսկ եթե պայմաններն այնքան էլ հաջող չեն դասավորվել: Ինչ-ինչ դժվարություններ այսօր կարող են առաջանալ, բայց դուք արագ կհաղթահարեք դրանք, եթե ինքնատիրապետումը չկորցնեք: Առաջատարի ձեր հատկանիշները այսօր շատ վառ կարտահայտվեն ու շատերի վրա տպավորություն կթողնեն: Մարդիկ, որոնք նախկինում միայն սեփական գաղափարներով էին հետաքրքրվում, անսպասելիորեն ուշադրություն կդարձնեն ձեր գաղափարներին և նույնիսկ կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Ցուլեր այսօր նույնիսկ ավելի մեծ գումար կստանան, քան սպասում էին: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես ճիշտ տնօրինեք այն: Գումարը հիմար բաների վրա ծախսել չեք ուզենա: Օրը հարմար կլինի գործարքներ կնքելու և երկարաժամկետ համագործակցության մասին պայմանավորվելու համար: Ընկերների և մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Չի բացառվում նրանք ձեզ անսովոր մի բան առաջարկեն կամ հետաքրքիր միջոցառման հրավիրեն: Նոր ծանոթների վրա դուք լավ տպավորություն կթողնեք, ընդ որում՝ դրա համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Գործեր սպասվածից շատ կունենաք, բայց ամեն ինչ կհասցնեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչն է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության շտապել: Օրվա առաջին կեսը հարմար կլինի բանակցությունների, պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հանդիպելու համար: Երկրորդն արժե նվիրել կենտրոնացվածություն և մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքներին: Դուք ոչինչ աչքաթող չեք անի: Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի. բոլորն առանց այդ էլ հմայված կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հարմար կլինի կարևոր հարցերը լուծելու համար: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք լավատեսությունը չեք կորցնի, և ճիշտ էլ կվարվեք: Եթե ժամանակին նախաձեռնող լինեք, ապա դրական փոփոխությունները չեն ուշանա: Դա վերաբերում է ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական հարաբերություններին: Աշխատեք մանրուքներից չկառչել: Օրվա երկրորդ կեսին դա բավական բարդ կլինի, ուստի հուզական դաշտն էլ ավելի լարված կլինի: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ: Նրանց հետ շփումների շնորհիվ դուք ձեզ ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարդ առաջադրանքներից մի վախեցեք. այսօր դուք դրանք հրաշալի կլուծեք: Նույնիսկ եթե խոչընդոտներ առաջանան, դուք արագ կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Աշխատանքի մեջ կօգնեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը, իսկ ահա անձնական հարաբերություններում կարող եք ինտուիցիային ապավինել: Արժե զգույշ լինել գումարի հետ, հատկապես օրվա երկրորդ կեսին: Չծրագրված գնումներ անելուց առաջ երկար մտածեք, հատկապես՝ ապառիկով գնումների դեպքում: Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի: Այն հատկապես բարենպաստ կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Սիրո մեջ հաջողակ կլինեն նույնիսկ այն Առյուծները, որոնք դրան չեն հավատում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կարևոր հանդիպումները մի հետաձգեք. դրանց համար հրաշալի կլինի օրվա առաջին կեսը: Այդ հատվածում զարմանալիորեն հեշտ կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ ամեն դատարկ բանի պատճառով վիճում էիք: Հաջողությամբ կարող են ավարտվել երկարաժամկետ բանակցությունները, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Հաջող գործարքներ կնքելու շանս կլինի: Օրվա երկրորդ կեսը կարող է մանր-մունր դժվարություններ, գործերում ձգձգումներ ու տնային թյուրիմացություններ բերել: Դրանց պատճառով վշտանալ չարժե: Շատ բան ինքն իրեն կկարգավորվի, իսկ մնացած ամեն ինչից արագ գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի շտապեք: Սա այն օրերից չէ, երբ հաջողությունն ինքն է ձեր ձեռքն ընկնում: Հաջողությունների հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց միայնակ աշխատելու կարիք չի լինի, ձեր կողքին կլինեն հուսալի համախոհները, որոնք պատրաստ կլինեն կիսել ձեր հոգսերն ու անցնել ցանկացած բնույթի առաջադրանքի լուծման: Դուք հրաշալի արդյունքների կհասնեք, եթե շատ վաղ չհանձնվեք: Աշխատեք մտերիմներից շատ բան չպահանջել: Նույնիսկ ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ շփումներում հնարավոր են լարված պահեր: Բայց կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, եթե ուրիշների և ինքներդ ձեր հանդեպ ներողամիտ լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շատ հարցեր անսպասելիորեն հեշտ կլուծվեն: Բայց դա չի նշանակում, որ կարելի է թուլանալ ու հոսանքով լողալ: Հակառակը՝ արժե նախաձեռնող լինել գործերում: Այդպես իսկապես կարևոր հաղթանակներ տոնելու, մեծ դրական փոփոխությունների հասնելու շանս կունենաք: Բաց մի թողեք ձեր ունակությունները ցույց տալու հնարավորությունը: Մարդիկ, որոնք այսօր ձեզ ուշադրություն կդարձնեն, շուտով հետաքրքիր մի բան կառաջարկեն: Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ընտանիքի անդամների աճող պահանջմունքների կամ էլ մտերիմներին ուրախացնելու ձեր ցանկության հետ: Ծախսերը զուր չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Նույնիսկ եթե օրվա համար հազար ու մի գործ եք ծրագրել, շտապելու կարիք չկա: Շտապողականությունը կարող է սխալների հանգեցնել, որոնք միանգամից ուղղել չի ստացվի: Կշռադատված որոշումներն ու մտածված քայլերը կօգնեն հասնել դրված նպատակներին, իսկ մանրուքներին ուշադրությունը թույլ կտա խուսափել ապագայի տհաճ պահերից: Չարժե ռիսկի դիմել: Եթե զգույշ լինեք, ապա կհեշտացնեք և՛ ձեր, և՛ մյուսների կյանքը: Օրը հագեցած կլինի, բայց երեկոյան մտերիմների հետ շփվելու ժամանակ էլ կգտնեք: Նրանք ուրախ կլինեն ձեզ հետ կիսվել լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը կարող է բավական բարդ լինել: Հուզական դաշտը լարված կլինի, ուստի դուք աննշան իրադարձություններին սովորականից սուր կարձագանքեք: Լուրջ խնդիրներ չեն առաջանա: Իսկ ահա նոր հնարավորություններ անպայման կբացվեն: Դուք դրանք կնկատեք, երբ դրական տրամադրվեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այն հարմար կլինի և՛ գործնական հանդիպումների, և՛ ընկերների հետ զրուցելու, և՛ ռոմանտիկ ժամադրությունների համար: Անսպասելի նվերները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, անակնկալներն էլ երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն սկսեք ամենակարևոր գործերից: Առավոտը հարմար կլինի և՛ արդեն ծանոթ առաջադրանքները լուծելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Լավ կանցնեն նաև գործնական հանդիպումները: Չի բացառվում համագործակցության առաջարկ ստանաք մարդկանցից, որոնց հետ վաղուց էիք ուզում աշխատել: Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ, և նման հնարավորություն կընձեռվի: Ձեզ շատ ժամանակ պետք չի գալու ուժերը վերականգնելու համար. բավարար կլինի կարճ ժամանակով շեղվեք հոգսերից: Մտերիմները ձեր կողքին կլինեն ու կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսին հնարավոր փոքրիկ թյուրիմացությունների և անհաջող զուգադիպությունների համար հուզվել չարժե: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դուք կկարողանաք իրագործել ամենը, ինչ մտածել եք, և նույնիսկ ավելին: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Սկզբում դրական փոփոխությունները կնկատվեն գործնական ոլորտում, իսկ հետո նաև անձնական հարաբերություններում: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով, հաջող գործարքներ կնքելու հնարավորություն կտա: Այս ժամանակահատվածը բարենպաստ կլինի նաև տնային գործերի համար, որոնք հոգնեցնող չեն թվա: Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|