Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1739 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այսօր շատ բան կախված կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունից: Դա հատկապես կարևոր կլինի աշխատավայրում: Գործերում իրական բեկումը հնարավոր կդառնա, թե համախոհներին ճիշտ ընտրեք: Ցանկացած հանդիպման արժե լուրջ պատրաստվել: Հույսներդ մի դրեք իմպրովիզներ անելու և արագ ցանկացած հարցի պատասխան գտնելու ունակության վրա: Լավ է նախապես մտածեք, թե ինչ եք խոսելու: Խնդիրներ չեն առաջանա նոր առաջադրանքները լուծելիս: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին ու կհասկանաք՝ դեպի ուր շարժվել հետո: Երեկոն հարմար կլինի գնումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Մասնագիտական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հավանական են պիտանի ծանոթություններ: Բանակցությունները, որոնցից ոչ մի յուրահատուկ բան չէիք սպասում, զարմանալիորեն հաջող կավարտվեն: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, բայց ոչ բոլոր Ցուլերն այսօր կկարողանան ուշադրություն հատկացնել մտերիմներին: Նշանի որոշ ներկայացուցիչներ սեփական գործերի և ծրագրերի մասին մտորումների մեջ կխորանան, ինչի պատճառով ընտանեկան միջոցառումներն ու ընկերական հանդիպումները ուզածի նման լավ չեն անցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն անհանգիստ կանցնի և հոգսեր կբերի: Առաջադրանքներին, որոնցով ծրագրել էիք զբաղվել, կավելանան նորերը, և դուք պիտի ընտրեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու առաջին հերթին: Լսեք ինտուիցիային, որի հուշումներն ավելի օգտակար կլինեն, քան շրջապատողների խորհուրդները: Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները, որոնք լավ նորություններ կհայտնեն ու հետաքրքիր մի բան կառաջարկեն: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը: Եթե սիրելիի հետ ոչ մեծ ճամփորդության մեկնեք, ապա այն երկուսիդ համար էլ հիշարժան կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, նույնիսկ եթե նման բան չէիք ծրագրել: Հատկապես հագեցած օր է սպասվում ուրիշներին ղեկավարող, պատասխանատու որոշումներ ընդունող Խեցգետիններին: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, սակայն դուք ստանձնած ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Օրը հարմար կլինի ուղևորությունների համար, և կարևոր չէ՝ դուք ճամփա կգնաք գործով, թե պարզապես պայմանները փոխելու նպատակով: Ցանկացած պարագայում դուք լավ ժամանակ կանցկացնեք ու գոհ կմնաք: Բացի այդ, ճանապարհին հնարավոր են հաճելի ծանոթություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Իրադարձություններն ուզածից դանդաղ կզարգանան, և դուք հազիվ թե կարողանաք դրա վրա որևէ կերպ ազդել: Որոշ Առյուծներ կնկատեն, որ փոփոխություններն են նախանշվում գործնական ոլորտում, սակայն դեռ դժվար կլինի ասելը, թե կոնկրետ ինչպիսի փոփոխություններ: Խորհրդակցեք վստահելի և փորձառու մարդկանց հետ, որոնք օգտակար ինչ-որ բան կասեն: Օրը հարմար կլինի փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու, ինչպես նաև իրավաբանական հարցերը լուծելու համար: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Մտերիմների աջակցությամբ ձեր տրամադրությունը կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա համար ինչ էլ ծրագրեք, հիշեք, որ պետք է զգույշ գործել: Լավ է ռիսկի չդիմեք այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել, շտապողական որոշումներ էլ չընդունել: Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ ֆինանսական հարցերին, և՛ անձնական հարաբերություններին: Հնարավոր է այսօր կենտրոնանալը սովորականից դժվար լինի, և դուք արագ հոգնեք: Օրվա երկրորդ կեսին հանգիստը շատ կարևոր կլինի: Ինքներդ ձեզ փոքրիկ դադար թույլ տվեք, գոնե կարճ ժամանակով շեղվեք հոգսերից: Երեկոն լավ նորություններ է խոստանում: Դրանք կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հավանական է այսօր բարդ որոշումներ ընդունելու կարիք լինի: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ օգնել: Բայց ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ վարվել, ուստի նրա հուշումներին արժե ուշադիր լսել: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ այն մարդկանց, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Կենցաղային խնդիրները լուծելու համար պիտի որոշ ժամանակ ծախսեք, և որոշ Կշեռքների դա կվշտացնի: Բայց դրական միտումներն ընդհանուր առմամբ գերակշռող կլինեն: Այնպես որ լուրջ խնդիրներ չեն առաջանա, և դուք ամեն ինչից գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվեք, և հաջողությունները չեն ուշանա: Օրը կարևոր կլինի աշխատանքային առաջադրանքների լուծմամբ զբաղված Կարիճների համար: Նրանք ցույց կտան, թե ինչի են ունակ, նոր համախոհներ կգտնեն, կկարողանան ամրապնդել իրենց դիրքերը: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ կլինի: Նշանի շատ ներկայացուցիչների կուրախացնեն մտերիմների հետ զրույցները, ընկերների հետ հանդիպումներն ու ընտանեկան միջոցառումները: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որը յուրահատուկ կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Զգուշության կարիք կլինի, հատկապես եթե մտադիր եք կարևոր բան ստանձնել: Իրավիճակից գլուխ հանելու համար ձեզ որոշ ժամանակ է պետք գալու, պիտի որոշեք, թե ինչը կարող եք ինքնուրույն անել, իսկ ինչի դեպքում օգնության կարիք կունենաք: Համախոհներին ուշադիր ընտրեք, մի վստահեք նրանց, ովքեր ոսկե սարեր են խոստանում: Նոր ծանոթները կարող են փորձել ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Մնացած հարցերում դրական միտումները կգերակշռեն: Օրը հաճելի ծանոթություններ է խոստանում հետաքրքիր միջոցառումների մասնակցող, նոր վայրեր այցելող Աղեղնավորներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հաջող ու արդյունավետ կանցնի: Դուք ոչ միայն կանեք այն, ինչ ավելի վաղ էիք ծրագրել, այլև հրաշալի գլուխ կհանեք նոր առաջադրանքներից: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ կոլեգաների կամ ղեկավարության հետ, բայց դրանք չեն խանգարի աշխատանքին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ օգտակար կլինեն: Հուզական դաշտը սովորականից ավելի լարված կլինի: Ուստի տրամադրությունը կարող է փոխվել, և դուք կսկսեք սրտին մոտ ընդունել այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Ընկերների աջակցությունը շատ կարևոր կլինի: Նրանք չեն մերժի ձեզ, եթե պատմեք, թե ինչն է ձեզ հուզում ու անհանգստացնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ուշադրություն դարձրեք օրվա սկզբին առաջ եկած գաղափարներին: Ամենայն հավանականությամբ դրանք միանգամից իրագործել չստացվի, բայց ավելի ուշ դուք անպայման կվերադառնաք մտածածին ու կյանքի կկոչեք այն: Կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել աջակցության խնդրանքով: Դուք կլսեք լավ խորհուրդներն ու սխալներ չեք անի: Օրվա երկրորդ կեսին հավանական են ձգձգումներ գործերում, չի բացառվում իրադարձությունների անհաջող ընթացքը: Բայց դուք արագ կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել իրավիճակը դեպի լավը փոխելու համար: Ամենամեծ հաջողություններին կհասնեն այն Ջրհոսները, որոնք ուրիշի օրինակին չեն հետևի, այլ իրենց ձևով կգործեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև հաջող գնումներ: Չեն բացառվում նվերները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Դրական միտումները կգերակշռեն գործնական ոլորտում: Կոլեգաների հետ ընկերանալու հնարավորություն կունենաք: Հավանական են հաջողություններ ուսման, ինչպես նաև տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու հետ կապված ցանկացած գործի մեջ: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենից, ինչը ստեղծագործ մոտեցում է պահանջում: Ձեր նոր գաղափարները հաջող ու բոլորի սրտով կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|