Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1532 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հաջող կդասավորվի, եթե լուրջ տրամադրվեք, ձեր քմահաճույքներին ու պահի ցանկություններին չտրվեք: Հատկապես ուշադիր պիտի լինեն օրվա համար կարևոր բանակցություններ ծրագրած Խոյերը: Զրուցակիցների վրա լավ տպավորություն թողնելու, նրանց վստահությունը շահելու և աջակցություն ստանալու համար պիտի ջանքեր գործադրեք: Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ պիտի տան համար պիտանի իրեր գնեք: Ընտանեկան գործերի հետ կապված որոշումներ ընդունելուց առաջ արժե խորհրդակցել մտերիմների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Նոր առաջադրանքներ կհայտնվեն, և դուք անկեղծ ոգևորությամբ կանցնեք դրանց լուծմանը: Հավանական են մասնագիտական հաջողություններ: Օրը հատկապես բարենպաստ կլինի ինքնուրույն աշխատող Ցուլերի համար, որոնք ոչ մեկից ցուցումներ, օգնություն ու խորհուրդներ չեն սպասում: Լավ կանցնեն հասարակական ելույթները: Վատ մի զգացեք պատմել ձեր հաջողությունների և հաղթանակների մասին. շատերին օգտակար կլինի դրանց մասին իմանալը: Պատահական ծանոթությունը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնի, որոնք շուտով կսկսեն շատ կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Սակայն կարևոր կլինի սթափությունը չկորցնելը: Եթե պահպանեք ձեզ հատուկ խելամտությունը, ապա կկարողանաք խուսափել լարված պահերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հաջող կդասավորվի, եթե շրջապատողներից շատ բան չսպասեք: Ամենայն հավանականությամբ իսկապես կարևոր գործերով պիտի ինքնուրույն զբաղվեք, բարդ հարցերը լուծելով՝ նույնպես: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա. ուշադիր եղեք և սխալներ չեք անի: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Չի բացառվում ստիպված լինեք քննարկել հարցերը, որոնց մասին հիմա կնախընտրեիք չմտածել: Օրվա երկրորդ կեսին ինչ-որ իսկապես հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը վատը չի լինի: Բայց հուզական դաշտը երբեմն շատ լարված կլինի, ուստի կարող եք սուր արձագանքել ցանկացած աննշան իրադարձության, վշտանալ կամ բարկանալ դատարկ բաների պատճառով: Երբեմն հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Բայց մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, հաճույքով ընդառաջ կգան ձեզ, կարձագանքեն ձեր խնդրանքներին ու կաջակցեն, եթե դրա կարիքը լինի: Արժե լուրջ մոտենալ գումարի հետ կապված ցանկացած հարցի լուծմանը: Օրը հազիվ թե հարմար լինի սպոնտան գնումների համար, վտանգ կա, որ մեծ գումար կծախսեք այնպիսի իրերի վրա, որոնք ոչ ձեզ են պետք, ոչ էլ ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անսպասելի իրադարձությունները հավանական են օրվա առաջին կեսին: Չեն բացառվում լուրերը, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը, որոշ գործեր հետաձգեք ու կենտրոնանաք ուրիշների վրա: Լարված պահերից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի, բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, գերակշռող կլինի, և ամեն ինչ հաջող կդասավորվի: Օրվա երկրորդ կեսը շփումներին ընտրողական վերաբերմունք է պահանջելու: Աշխատեք շատ ժամանակ չանցկացնել ձեզ քննադատող, ամեն առիթով ձեզ նկատողություններ անող մարդկանց հետ: Նրանք կարող են փչացնել ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի կարևոր զրույցների, լուրջ հարցերը քննարկելու համար: Նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, նրանց աջակցությունը կհեշտացնի ձեր կյանքը: Այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը: Նոր ծանոթներին դուք դուր կգաք, և նրանք ձեր օգնության խնդրանքը չեն մերժի: Չեն բացառվում սիրային տարվածություններն աշխատավայրում: Զգույշ է պետք լինել ֆինանսների կամ արժեքավոր ունեցվածքի հետ կապված հարցերում: Չմտածված որոշումները կարող են ցավալի սխալների հանգեցնել: Մնացած ամեն ինչում օրը հաջող կդասավորվի, դրական միտումների ազդեցությունն էլ կգերակշռի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հարմար կլինի կարևոր աշխատանքային հարցերը լուծելու համար: Դուք լավ գլուխ կհանեք նոր գործերից, արագ կանեք այն, ինչն առաջ բարդ է թվացել: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն գիտական հետազոտություններով, փորձարկումներով զբաղվող, նոր տեխնոլոգիաներ կիրառող Կշեռքների հանդեպ: Կարող եք աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ տեխնիկա գնել: Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններ: Հարազատների հետ տարաձայնություններ չեն առաջանա, կհաջողվի արագ պայմանավորվել ընդհանուր ծրագրերի մասին: Հաջող կանցնեն ուղևորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Լավ է պահի ազդեցության տակ լուրջ որոշումներ չընդունեք, կարևոր բանակցություններ չվարեք. դուք կարող եք ցավալի սխալներ գործել: Եթե պայմանները թույլ են տալիս, հետաձգեք բոլոր գործերն ու մի փոքր հանգստացեք: Շուտով դուք կառուցողական կտրամադրվեք ու կվերադառնաք ընթացիկ խնդիրների լուծմանը: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Դրական միտումների ազդեցությունը հատկապես զգալի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Այս հատվածը հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հարմար օր է գնումների և գործարքների, գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: Ֆինանսների ոլորտում կգերակշռեն դրական կիտումները: Որոշ Աղեղնավորներ առաջարկներ կստանան, որոնք եկամուտների շուտափույթ աճ կխոստանան, մյուսները կմտածեն սեփական բիզնեսը բացելու մասին: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Կոլեգաների և ղեկավարության հետ վեճերն անցյալում կմնան: Բայց ինտուիցիային կարող եք ապավինել անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ է լինելու: Կհաջողվի արագ պայմանավորվել շատ բաների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին, և դա ամեն անգամ հաճելի չի լինի: Դուք կաշխատեք ձեզ հնարավորինս նրբանկատ պահել, սակայն ամենատպավորվող մարդիկ, միևնույն է, բավական սուր կարձագանքեն: Կարևոր կլինի բաց կոնֆլիկտից խուսափելը, սուր անկյունները հարթելը: Եթե պայմանները թույլ են տալիս խուսափել բոլոր լուրջ հարցերի քննարկումից, արժե հենց այդպես էլ վարվել: Դուք հրաշալի գլուխ կհանեք կազմակերպչական հարցերից, փաստաթղթեր ձևակերպելուց: Հաջող կանցնի պետկազմակերպություններին դիմելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ինքնատիրապետումը պահպանելը դժվար է լինելու: Բայց եթե այսօր հույզերին չտրվեք ու ղեկավարվեք առողջ բանականությամբ, ապա ավելի ուշ ձեզ շատ շնորհակալ կլինեք դրա համար: Հին ծանոթների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, բայց դուք կաշխատեք յուրաքանչյուրին մոտեցում գտնել, և մարդիկ կգնահատեն դա: Ֆինանսների հետ կապված հարցերում հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, իսկ դա զուր ծախսերի կհանգեցնի: Մնացած հարցերում օրը լուրջ խնդիրների չի բերի, որոշ Ջրհոսների էլ կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հաճելի անակնկալներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Առօրյա գործերի վրա կենտրոնանալը կարող է բարդ լինել: Ամենայն հավանականությամբ կուզենաք նոր բան ստանձնել: Նման հնարավորություն կընձեռվի: Առաջադրանքները, որոնք պիտի լուծեք, բարդ կլինեն, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքին չեք հասել: Հավանական են դրական փոփոխություններ կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերություններում: Տարաձայնությունների առիթները կքչանան: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Որոշ Ձկներ ընդհանուր լեզու կգտնեն նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէին և շատ ուրախ կլինեն դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|