Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1798 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Օրը հարմար կլինի նաև հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Կարող եք ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող լինել, խոստովանել զգացմունքները: Այսօրվա համար ծրագրած բոլոր գործերին արժե լուրջ վերաբերվել: Չարժե դրանք հետաձգեք զվարճանքների համար: Լավ է հրաժարվեք սպոնտան գնումներից, որոնք հազիվ թե հաջող լինեն: Երեկոն հարմար կլինի պասիվ հանգստի համար, որը կօգնի արագ վերականգնել ուժերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հնարավորություն կունենաք լուծել գումարի հետ կապված կարևոր հարցերը: Չի բացառվում, որ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ հուշեն, թե ինչպես կարող եք մեծացնել եկամուտները: Որոշ Ցուլեր անսպասելի, բայց շատ պիտանի նվերներ կստանան: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գնումների համար: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Ձեզ համար թանկ մարդկանց դուք կես խոսքից կհասկանաք: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: Հրաշալի ժամանակ կանցկացնեն սիրելիի հետ ուղևորության մեկնող Ցուլերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Պատրաստ եղեք ինքնուրույն գործելու: Այսօր հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա օգնել ձեզ կամ պիտանի խորհուրդ տալ: Մարդիկ, որոնք առաջ աջակցություն էին խոստացել, չափազանց զբաղված կլինեն սեփական խնդիրների լուծմամբ: Բայց դուք ինքներդ էլ բոլոր դժվարությունները կհաղթահարեք, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Հնարավոր են ոչ մեծ տնային տարաձայնություններ: Սակայն ամեն ինչ արագ կհարթվի, վիրավորանքներ ու փոխադարձ դժգոհություններ չեն լինի: Երեկոն հաճելի լուրեր կբերի, որոնք կարևոր կլինեն և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: Չի բացառվում նոր ընդհանուր ծրագրեր հայտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա համար ինչ ծրագրեր էլ կառուցեք, պատրաստ եղեք, որ դրանք պետք է լինելու վերամշակել: Հավանական են անսպասելի իրադարձություններ, լուրեր, որոնց պատճառով պիտի որոշ գործեր հետաձգեք ու զբաղվեք այլ գործերով: Ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ կդասավորվի, և դուք հազիվ թե կյանքից բողոքելու պատճառ ունենաք: Լավ է չհոգնեք: Աշխատեք ձեզանից անհնարինը չպահանջել. ինչքան էլ շատ էներգիա ունենաք, երբեմն նրա պաշարները լրացնելու, հանգստանալու կարիք է լինելու: Երեկոն հազիվ թե հարմար լինի բազմամարդ միջոցառումների այցելելու համար: Ավելի հավանական է, որ ուզենաք մենակ մնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա, և դուք պիտի հետաձգեք սեփական գործերը այն ցուցաբերելու համար: Սակայն բոլոր ծրագրերից հրաժարվելու կարիք չի լինի, ծագած բոլոր դժվարություններն արագ կհաղթահարեք: Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Նրանք կարող են հյուր գալ ձեզ կամ անսովոր միջոցառման հրավիրել, որը երկար կհիշվի: Կարող եք կենցաղային տեխնիկա, կահույք և այլ օգտակար իրեր գնել: Նման գնումները հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօր դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Բաց մի թողեք այն մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու հնարավորությունը, որոնք կարող են ինչ-որ բանով օգտակար լինել ձեզ: Օրը հրաշալի կլինի գաղափարներով կիսվելու և այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Հաճելի ծանոթությունից կարող է երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն սկսվել: Մանր-մունր կենցաղային խնդիրներ կառաջանան, որոնց լուծումը չծրագրված ծախսեր կպահանջի: Բայց խոսքը ոչ մեծ գումարի մասին կլիինի, և ծախսերը զուր չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք խուսափել վեճերից, որոնցից այսօր օգուտ քիչ կլինի: Լուրջ հարցերի քննարկումն էլ լավ է հետաձգեք: Օրը ավելի հարմար կլինի հաճելի զրույցների համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, միանգամից դուր կգաք նրանց: Իսկ մարդիկ, որոնք նախկինում ձեր արժանիքներն ու տաղանդները չեն նկատել, կհասկանան, թե որքան են սխալվել: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Որոշ Կշեռքներ կհասկանան, թե ինչպես կարող են իրենց նախասիրությունն օգտագործելով գումար աշխատել: Բայց դուք չեք շտապի, ամեն ինչ լավ կմտածեք, ուստի սխալներից էլ կկարողանաք խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք շատ բան պիտի անեք, այնպես որ աշխատեք ժամանակը զուր չվատնել: Չի բացառվում, որ ձեր օգնության կարիքն ունենան հին ու նոր ծանոթները: Որոշ Կարիճներ պիտի հետաձգեն սեփական գործերը ուրիշների սխալներն ուղղելու համար: Ձեր ջանքերը զուր չեն անցնի, դրանց շնորհիվ շատ բան դեպի լավը կփոխվի: Կարող եք ինտուիցիային ապավինել անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում: Նրա հուշումները կօգնեն ավելի լավ հասկանալ մտերիմներին, ընդհանուր լեզու գտնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հաճելի հանդիպումներ ու պիտանի ծանոթություններ է խոստանում: Այսօր ձեզ համար շատ հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ամեն առիթով վիճում էիք: Վատ մի զգացեք պատմել ձեր գաղափարների ու ծրագրերի մասին: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեր մտածածն իրագործելու հարցում: Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գնումներ: Հնարավոր են չծրագրված ծախսեր, որոնք կապված կլինեն կենցաղային խնդիրների լուծման հետ: Նման ծախսերը զուր չեն լինի, դրանց համար զղջալու կարիք չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շատ բան լավ կստացվի: Օրը հարմար կլինի բարդ ու կարևոր գործ ստանձնելու. կամ էլ նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերից գլուխ հանելու համար: Հնարավորություն կունենաք խորհրդակցել մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ էլի օգուտ է տվել: Հին ծանոթները կհուշեն, թե ինչպես է լավ գործել և ինչ ստանձնել առաջին հերթին: Հուզական դաշտն այսօր սովորականից ավելի լարված կլինի, ուստի կարող եք բարկանալ ու վշտանալ դատարկ բաների պատճառով: Աշխատեք դրական տրամադրվածությունը պահպանել: Եթե դա ձեզ հաջողվի անել, դրական փոփոխություններն էլ չեն ուշանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հանգստացեք. այսօր ձեզ համար օգտակար կլինի դադար վերցնելը, գոնե ժամանակավորապես առօրյա հոգսերից շեղվելը: Լավ է հետաձգեք լուրջ հարցերի քննարկումն ու հեռու մնաք այն մարդկանցից, որոնց քննադատություններն ու անտեղի խորհուրդները հաճախ են հանում ձեզ հավասարակշռությունից: Ժամանակ անցկացրեք ձեզ իսկապես հասկացող ու աջակցող մարդկանց հետ: Դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք: Շատ գործերից այսօր կկարողանաք գլուխ հանել, եթե ժամանակը դատարկ ֆանտազիաների և անիրագործելի երազանքների վրա չվատնեք: Ձեր առաջ իրական նպատակներ դրեք, ու ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հատկապես լավը կլինի ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Դուք անսովոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը հետաձգել չեք ուզենա: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, և հաջող գնումներ: Օրը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի սիրելիի հետ հանդիպելու, ոչ մեծ ռոմանտիկ ուղևորության համար: Հնարավորություն կունենաք զրուցել երկուսիդ համար կարևոր բաների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|