Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1653 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եթե մեծ ծրագրեր ունեք, ապա օրվա առաջին կեսին ժամանակը զուր մի վատնեք: Եթե հենց առավոտվանից ստանձնեք կարևոր գործերը, ապա արագ գլուխ կհանեք դրանցից, սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Այս հատվածը հարմար կլինի նաև ապագայի մասին մտածելու և ձեր գաղափարները վստահելի մարդկանց հետ քննարկելու համար: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի իրադարձություններ, տարօրինակ պատահարներ, զարմանալի զուգադիպություններ: Ամենայն հավանականությամբ դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչի վրա արժե կենտրոնանալ մոտ ժամանակներս: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, այդ թվում՝ չծրագրված: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հետաքրքիր, հագեցած ու հաջող կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք նախկինում շատ բարդ թվացող գործերից, ուստի ոչինչ աչքաթող չեք անի: Շրջապատողներին ձեր խոսքերն ու արարքներն ամեն անգամ հասկանալի չեն լինի, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Հազիվ թե ինչ-որ մեկն ուզենա կանգնել ձեր ճանապարհին կամ էլ տարահամոզել: Օրվա առաջին կեսին գործեր շատ կունենաք: Երկրորդն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար: Չի բացառվում ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կուզենաք նոր բան ստանձնել, և օրը դրա համար հրաշալի կլինի: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչի վրա արժե կենտրոնանալ: Նույնիսկ միապաղաղ գործերին դուք ստեղծագործաբար կմոտենաք, ուստի չեք ձանձրանա, անհրաժեշտ արդյունքին էլ արագ կհասնեք: Ցանկացած կարևոր հանդիպում ու լուրջ զրույց արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Այս հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ ու կես խոսքից կհասկանաք մտերիմներին: Ավելի ուշ կուզենաք շեղվել հոգսերից: Մի հրաժարվեք հետաքրքիր միջոցառման մասնակցելու կամ ռոմանտիկ զբոսանքի գնալու հրավերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հրաշալի կլինի ռոմանտիկ հանդիպման կամ մի մարդու հետ շփվելու համար, որին կուզենայիք դուր գալ: Դուք շատ հմայիչ կլինեք, և շրջապատողները կնկատեն դա: Հաճելի ծանոթություններ են սպասվելու այսօր ուղևորությունների մեկնող Խեցգետիններին: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս. հավանական են զուր, չծրագրված ծախսեր: Լավ է շտապելով խոշոր գնումներ չանեք: Մնացած հարցերում դրական միտումները կգերակշռեն: Դուք կհասցնեք անել ամենը, ինչ ծրագրել էիք, կլուծեք վաղուց ուշադրություն պահանջող հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք ինտուիցիային ապավինել. նրա հուշումները կօգնեն խուսափել սխալներից, զուր ծախսերից ու անհաջող գործարքներից: Որոշ Առյուծների լրացուցիչ աշխատանք կառաջարկեն, մյուսներն իրենք եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև կյանքի մյուս ոլորտներում: Օրը հաճելի իրադարձություններ է խոստանում ընտանիքում, ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր լուրեր կլսեք: Չնայած գործեր սպասվածից շատ կունենաք, ժամանակ կմնա նաև ընկերների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է սովորելու, կարևոր թվացողից գլուխ հանելու համար: Ձեր հետաքրքրասիրության և ճիշտ հարցեր տալու կարողության շնորհիվ դուք հետաքրքիր բաներ կիմանաք, մյուսներից շուտ պիտանի ինֆորմացիա կստանաք: Օրը բարենպաստ կլինի նաև ձեր հայացքները, նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Չեն բացառվում փոքրիկ տնային տարաձայնությունները, կենցաղային հարցերի պատճառով վեճերը: Մի տաքացեք: Եթե դուք հանգստություն պահպանեք, ապա արագ բոլորին դուրեկան որոշում կընդունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շփումներին և շրջապատողների հետ հարաբերություններին վերաբերող ամեն ինչում այսօր կարող եք ինտուիցիային ապավինել. նրա հուշումները ճիշտ կլինեն: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչ է պետք սպասել նոր ծանոթներից, ինչպես պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք նախկինում տհաճությամբ են կապի դուրս եկել: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Հավանական է ընկերության սկիզբը, որը ձեզ համար շատ թանկ կդառնա: Այսօր ծրագրած բոլոր գործերին արժե լուրջ վերաբերվել: Անսպասելի դժվարություններ կարող են առաջանալ նույնիսկ արդեն ծանոթ առաջադրանքները լուծելիս: Բայց եթե սկսածը կիսատ չթողնեք, ապա կհասնեք անհրաժեշտ արդյունքին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը սկսեք ամենաբարդ գործերից, որոնցից գլուխ հանելը առավոտյան հեշտ կլինի: Ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել: Օգնելու պատրաստ մարդիկ ժամանակին կհայտնվեն ձեր կողքին, և նրանց վրա կարող եք ամեն հարցում հույս դնել: Օրվա երկրորդ կեսը նույնպես բարենպաստ կլինի, սակայն այդ հատվածում չեք կարողանա կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալ: Ավելի հավանական է, որ պետք լինի հազար ու մի բանի մասին միաժամանակ մտածել, և դա բավական հոգնեցնող կլինի: Երեկոն դրական հույզեր կպարգևի այդ ժամանակահատվածը մտերիմների հետ անցկացնել պատրաստվող Կարիճներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Համբերությամբ զինվեք, աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Ինչքան հանգիստ անցկացնեք օրը, այնքան լավ: Ցանկալի չէ այն հարցերը քննարկելը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ ու թեժ վեճեր են առաջացել. այսօր հազիվ թե կարողանաք խաղաղ պայմանավորվել: Մի անհանգստացեք, իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Օրը հրաշալի կլինի ծրագրեր կառուցելու համար: Օգտակար կլինի վերջին ժամանակներս առաջ եկած գաղափարները ևս մեկ անգամ մտածելը: Դուք կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել դրանք մոտ ժամանակներս իրագործելու համար: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ դրանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հարմար կլինի գնումների և գործարքների համար: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չի բացառվում ձեզ վերադարձնեն պարտքերը, որոնց մասին արդեն համարյա մոռացել էիք: Օրը բարենպաստ կլինի նաև աշխատանքի և բիզնեսի մասին զրուցելու, այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր գործերընկերների շարքում տեսնել: Դուք ժամանակը զուր չեք վատնի, օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ մյուսների համար: Նախկինում ձեր ցանկացած առաջարկից հրաժարվող մարդիկ այսօր շնորհակալ կլինեն ձեզ աջակցության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք քննադատորեն վերաբերվել այսօր առաջ եկած գաղափարներին: Մտածածն իրագործելուն անցնելուց առաջ դրանք ինչպես հարկն է մտածեք, օբյեկտիվորեն գնահատեք թույլ տեղերը: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնք առաջ բազմիցս օգնել են ձեզ, աջակցել բարդ իրավիճակներում: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում: Եթե ինչ-որ մեկի հետ վիճել էիք, ապա այսօր կկարողանաք հաշտվել ու ընդհանուր լեզու գտնել: Կարող եք հյուրեր ընդունել. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց անսպասելի իրադարձությունները չեն խանգարի ձեզ անել ամենը, ինչ ծրագրել էիք: Հնարավոր են ձգձգումներ ուղևորությունների ժամանակ, փոքրիկ տհաճություններ ճանապարհին: Բայց անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա, դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Մտերիմների հետ միասին անսովոր վայրերում լինելու, միջոցառումների այցելելու հնարավորություն կունենաք: Հավանական են հաճելի հանդիպումներ: Նոր ծանոթությունը ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնի, հետաքրքիր մտքեր կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|