Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1793 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը լավ է լուրջ հարցերի քննարկումով չսկսեք: Առավոտյան հնարավոր են տարաձայնություններ տանն ու աշխատավայրում, վեճեր դատարկ բաների պատճառով: Չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Սակայն հուզվելու կարիք չկա: Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, իրավիճակն էլ շուտով դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի լուրերով: Բացի այդ, հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք ու միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը կարող է բավական անհաջող թվալ: Հատկապես դժվար կլինի այս հատվածի համար մեծ ծրագրեր կառուցած Ցուլերի համար. ամեն ինչ չէ, որ սպասվածի նման կդասավորվի, իմպրովիզներ անելու կարիք կլինի: Ինքնավստահությունը մի կորցրեք: Եթե լսեք ինտուիցիային, ապա ճիշտ որոշումներ կընդունեք ու կգտնեք դժվարություններն արագ հաղթահարելու ձևը: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Այդ հատվածը հարմար կլինի նախաձեռնող լինելու, վաղուց դրված նպատակի ուղղությամբ առաջին քայլն անելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի օր է գործերում նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու համար: Նույնիսկ եթե դժվարություններ առաջանան, դուք սկսածը կիսատ թողնել չեք ուզենա, էներգիան էլ բավարար կլինի դրված բոլոր նպատակներին հասնելու համար: Գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործումը եկամուտների շուտափույթ աճ կխոստանա: Սակայն գումարի հետ կապված ամեն հարցում արժե զգույշ լինել ու խուսափել չարդարացված ռիսկից: Այսօր ձեզ համար շատ հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ձեզանից տարբերվող մարդկանց հետ: Հավանական են հաճելի ծանոթություններ, որոնցից մեկը կարող է երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք պիտի լուրջ գործերով զբաղվեք, և կարևոր կլինի բոլոր մասերին ուշադրություն դարձնելը, նույնիսկ նրան, ինչը մյուսներին աննշան բան է թվում: Դուք ոչ միայն հաջողության կհասնեք, այլև փորձ ձեռք կբերեք, որը ձեզ բազմիցս պետք կգա: Օրը բարենպաստ կլինի աշխատանքի մասին զրուցելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք տեսնել ձեր գործընկերների և համախոհների շարքում: Հնարավոր են մանր-մունր տնային թյուրիմացություններ, կենցաղային խնդիրներ: Սակայն դուք արագ կհաղթահարեք դրանք: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները, չեն մերժի ձեր օգնության խնդրանքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կարևոր կլինի որոշումների և եզրահանգումների հարցում չշտապելը: Այսօր հեշտ չի լինի ստեղծված իրավիճակն ու սեփական հնարավորությունները օբյեկտիվորեն գնահատելը: Կօգնեն այն մարդկանց խորհուրդները, որոնց վստահում եք: Օգտակար կլինի նաև ուրիշների սխալները վերլուծելը. դա թույլ կտա խուսափել սեփական սխալներից: Ճշգրտություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող ցանկացած գործ սովորականից ժամանակատար է լինելու: Իսկ ահա այնտեղ, որտեղ երևակայության ու ստեղծագործ մոտեցման կարիք լինի, ոչ ոք ձեզանից լավ գլուխ չի հանի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր դժվար չի լինի, նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը՝ նույնպես: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեր գիտելիքներն ու փորձը, կհասկանան, թե որքան են սխալվել: Չի բացառվում, որ հենց նրանցից շատ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք: Օրը հաջող կլինի նաև ֆինանսների տեսանկյունից. հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան գործերի, կենցաղային հարցերը լուծելու և այնպիսի իրեր գնելու համար, որոնցից կօգտվեք մտերիմների հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը կարող է բարդ թվալ հատկապես այն Կշեռքներին, որոնք այդ հատվածում կարևոր հանդիպումների կգնան կամ լուրջ բանակցություններ կվարեն: Հավանական են լարված պահեր շփման մեջ, նույնիսկ հին ծանոթները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Լավ է չշտապեք որոշումների հարցում. շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք շատ բան այլ լույսի ներքո կտեսնեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք կոլեգաների հետ, արագ կպայմանավորվեք ղեկավարության հետ, մտերիմներն էլ ձեզ կես խոսքից կհասկանան: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին շատ ուշադիր է պետք լսել ինտուիցիային: Նրա հուշումները ժամանակին ու ճշգրիտ կլինեն, դրանք կօգնեն խուսափել սխալներից, արագ կողմնորոշվել նոր իրավիճակում: Այդ հատվածը հարմար կլինի ուսման, հետազոտական աշխատանքի և ստեղծագործելու համար: Հաջող կանցնեն հասարակական ելույթները: Օրվա երկրորդ կեսին դուք հաջողությամբ կավարտեք վաղուց սկսածը գործը, արագ կլուծեք կազմակերպչական հարցերը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Հնարավորություն կունենաք երեկոն անցկացնել ամենամտերիմների հետ. այն հաճելի կլինի և երկար կհիշվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Թեթև ու ոգեշնչող կլինի օրվա սկիզբը: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնց մասին նախկինում չեք կռահել, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն լավ խորհուրդ տալ կամ օգնել, եթե դժվարություններ առաջանանան: Հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից, բայց այն ձեզ չի խանգարի հասնել նպատակին: Օրվա երկրորդ կեսին պիտի ուշադրություն դարձնեք մտերիմներին. ամենայն հավանականությամբ նրանք ձեր աջակցության կարիքն են ունենալու: Որոշ Աղեղնավորներ կփոխեն իրենց ծրագրերը ընտանեկան խնդիրները լուծելու համար: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց դուք համառ կլինեք ու անպայման կհասնեք ձեր ուզածին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը լավ կդասավորվի, ապրումների և տագնապի առիթներ էլ չի բերի: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ: Բայց դուք դրանք արագ կհաղթահարեք, ձեզ պետք կգան գիտելիքներն ու փորձը: Կարող եք նոր բան ստանձնել, բայց լավ է չշտապեք, արագ հաղթանակների վրա հույս չդնեք: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու իրավիճակից գլուխ հանելու և որոշելու համար, թե ինչպես եք գործելու: Հավանական են դրական փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում: Կհեշտանա մտերիմների հետ լեզու գտնելը, անցյալում կմնան նախկինում բոլորին վշտացնող տարաձայնությունները: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք ապավինել սեփական ուժերին, այլ ոչ թե իրադարձությունների հաջող ընթացքին կամ ինչ-որ մեկի օգնությանը: Դուք կկարողանաք մեծ հաջողությունների հասնել, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Նախկինում ձեռք բերած փորձը կարող է բավարար չլինել, այնպես որ պատրաստ եղեք ոտքի վրա սովորել, վերլուծել նոր ինֆորմացիան: Օրը կարող է բավական հոգնեցնող թվալ: Բայց դուք մտերիմների օգնության խնդրանքը չեք մերժի, չեք ուզենա հետաձգել ավելի վաղ ծրագրած ուղևորություններն ու հանդիպումները: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, աշխատեք հանգստություն պահպանել ու չհուզվել: Եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, հոգ չէ. իմպրովիզներ արեք, նոր բան մտածեք, դիմեք ուրիշի փորձին: Գործնական ոլորտում անսպասելի և գրավիչ հնարավորություններ կբացվեն, բայց դրանցից օգտվելու համար վճռականության ու ինքնավստահության կարիք կզգաք: Աշխատեք խուսափել կոնֆլիկտներից: Կարևոր բաների մասին խաղաղ պայմանավորվելու ունակությունն այսօր հատկապես օգտակար կլինի գործնական ոլորտում: Բայց անձնական հարաբերություններում էլ այն տեղին կլինի, կօգնի խուսափել ձեզ համար թանկ մարդկանց հետ անպիտան վեճերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|