ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1880 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ գաղափարներ կունենաք: Այսօր ձեզ շատ պետք կգա ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու, դրված ցանկացած նպատակին տանող սեփական ուղին գտնելու, այլ ոչ թե ուրիշի օրինակին հետևելու ունակությունը: Միաժամանակ ուրիշների փորձը կարող է շատ օգտակար լինել, դուք կլսեք լավ խորհուրդները:

Օրը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, հին ծանոթների հետ շփվելու համար: Որոշ Խոյեր լուրեր կստանան մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգստանում էին: Եթե վերջերս վիճել եք ու շատ էիք ուզում հաշտվել, ապա այսօր դա անելը դժվար չի լինի. պարզապես արեք առաջին քայլը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը շատ բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Եթե ուզում եք ինչ-որ մեկի վրա տպավորություն թողնել ու ձեզ լավագույն կողմերով ցույց տալ, ապա հանդիպման համար պայմանավորվեք օրվա առաջին կեսին, և ամեն ինչ հրաշալի կանցնի: Որոշ Ցուլեր աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված գրավիչ առաջարկներ կստանան:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի անցնի: Ճիշտ է, այն կարող է ձանձրալի թվալ. պիտի շատ ժամանակ տրամադրեք միապաղաղ առաջադրանքների լուծմանը: Բայց երեկոն անպայման կուրախացնի հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը շատ արդյունավետ կանցնի, դուք կհասցնեք ծրագրածից ավելին անել: Գործնական տեսանկյունից այն շատ բարենպաստ կլինի Երկվորյակների համար, որոնց աշխատանքը շփումներ, մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու և նրանց հետաքրքրելու ունակություն է պահանջում: Հաջող կանցնեն բանակցությունները, ձեզ համար հաջող լուծում կստանան բարդ ֆինանսական հարցերը:

Օրվա երկրորդ կեսին պիտի ուշադրություն հատկացնեք ընտանեկան խնդիրների լուծմանը, ձեր օգնության կարիքը կունենա մտերիմներից մեկը: Բացի այդ, այս հատվածը ձեր ու ձեր ընկերների համար կարևոր հրաշալի նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարող եք կենտրոնանալ այն առաջադրանքների լուծման վրա, որոնք նախկինում ձեզ վախեցրել են իրենց դժվարությամբ: Այսօր դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել դրանցից ու շուտով անհրաժեշտ արդյունքին կհասնեք: Չի բացառվում, որ ձեզ օգնության շտապեն մարդիկ, որոնցից դուք նման բան չէիք սպասում: Հնարավոր է շուտով նույնիսկ ընկերանաք նրանց հետ. կպարզվի, որ ընդհանուր բաներ շատ ունեք:

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր: Բայց մի շտապեք ծախսել ստացածը, օրինակ՝ ոչ անհրաժեշտ գնումներ անել. նման ծախսերի համար հնարավոր է զղջաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լավ է չշտապեք որոշումների հարցում, հատկապես եթե խոսքը ձեզ համար նոր հարցերի մասին է: Այսօր իրավիճակը ճիշտ գնահատելը դժվար կլինի, վտանգ կա ինչ-որ բան աչքաթող անեք: Չարժե հույս դնել նաև շրջապտողների խորհուրդների վրա. դրանք հազիվ թե օգտակար լինեն: Աշխատեք ավելի շատ ինֆորմացիա հավաքել, ամեն ինչ հանգիստ մտածել. ժամանակի ընթացքում շատ բան կպարզվի:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար, լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Նոր ծանոթների մասին առաջին տպավորությունը ճիշտ կլինի: Օրվա երկրորդ կեսին մտերիմների հետ կարող եք քննարկել ընդհանուր գործերը, մոտ ապագայի ծրագրերը: Տարաձայնություններ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտն այս հատվածում շատ լարված կլինի, դուք կարող եք մանրուքները սրտին մոտ ընդունել, անհանգստանալ մի բանի պատճառով, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Որոշ Կույսեր շատ նեղացկոտ ու խոցելի կդառնան: Լավ է հետաձգեք լուրջ հարցերի քննարկումը:

Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին դուք գործնական կտրամադրվեք, հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Շրջապատողների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին լուրջ տրամադրվելը հեշտ չի լինի: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, կշեղեն ձեզ զրույցներով ու հարցերով: Որոշ Կշեռքներ պիտի կենտրոնանան ընտանեկան խնդիրների լուծման վրա՝ ժամանակավորապես հետաձգելով մնացած ամեն ինչ: Ուստի մասնագիտական հաղթանակները քիչ հավանական են:

Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կփոխվի: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել ծագած խնդիրներից: Բացի այդ, նոր հեռանկարներ կբացվեն գործնական ոլորտում: Դուք հաջողության հասնելու հնարավորությունը բաց չեք թողնի: Երեկոն լավ նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը հազիվ թե հարմար լինի լուրջ գործերի համար: Այդ հատվածում խառնաշփոթից խուսափելը դժվար կլինի: Հեշտ չի լինի գործընկերների և կոլեգաների հետ պայմանավորվելը. հավանական է թյուրըմբռնում: Դրա պատճառով որոշ Կարիճներ չեն կարողանա ժամանակին ավարտել սկսածը: Բայց ավելի ուշ կհաջողվի լրացնել բաց թողածը:

Օրվա երկրորդ կեսին արժե ուշադիր լսել ինտուիցիային: Նրա հուշումները օգտակար կլինեն աշխատանքի մեջ, կօգնեն խուսափել խնդիրներից անձնական հարաբերություններում, ցավալի սխալներ էլ չանել: Այս հատվածը հարմար կլինի ուսման համար. ձեզ համար դժվար չի լինի նոր ինֆորմացիան մտապահելը: Շուտով ստացած գիտելիքներին կիրառում կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հագեցած կլինի, և զարմանալու բան չկա, քանի որ ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն ձեր սեփական, այլև ուրիշների գործերով: Այստեղ անսպասելի դժվարություններ կառաջանան, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի, չեն ստիպի կիսատ թողնել սկսածը: Ձեր համառության շնորհիվ դուք օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար:

Հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք, և դուք հաճույքով կօգտվեք դրանից: Օրը հարմար կլինի հին կապերը վերականգնելու, հաշտվելու համար: Երեկոն բարենպաստ կլինի ընտանեկան միջոցառման ու տոնակատարության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգստություն պահպանելը սովորականից բարդ է լինելու: Այսօր դուք կվշտանաք կամ կնյարդայնանաք մի բանի պատճառով, ինչին մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Երբեմն հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, որոնք սովոր են ձեր զսպվածությանը:

Բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Կենտրոնացեք լավի վրա, աշխատեք ուրախության առիթներ գտնել, և դուք կտեսնեք, որ աստղերը ձեր կողմից են, շատ բան էլ սպասվածից լավ է դասավորվում: Շատ բան կախված կլինի ձեր շրջապատից: Ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ և հեռու մնացեք նկատողություններ անել սիրող մարդկանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին դուք կուզենաք նոր ու հետաքրքիր բան ստանձնել, և նման հնարավորություն դուք կունենաք: Անսովոր ու խոստումնալից նախագծի վրա աշխատելու, ձեր գիտելիքներին ու տաղանդներին կիրառում գտնելու շանս կընձեռվի: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք լավ տպավորություն կթողնեք, հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Օրվա երկրորդ կեսին արժե ուշադիր լինել: Այդ հատվածը հազիվ թե հարմար լինի գումարի հետ կապված որոշումներ ընդունելու համար: Մի շտապեք համաձայնել նույնիսկ ամենագրավիչ առաջարկներին. վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք անսովոր ու հետաքրքիր գաղափարներ շատ կունենաք: Բայց դրանց իրագործմանն անցնելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Մի շտապեք, գլուխ հանեք իրավիճակից, խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ, ձեր մտահղացումները քննադատորեն գնահատեք: Դա թույլ կտա խուսափել անհաջողություններից ու հիասթափություններից:

Դժվար չի լինի առօրյա գործերից գլուխ հանելն ու արդեն ծանոթ առաջադրանքները լուծելը: Երեկոն հարմար կլինի ընկերների կամ ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Լավ կանցնեն ուղևորությունները, ռոմանտիկ զբոսանքներն էլ ամենահաճելի տպավորություն կթողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1880 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0