Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 1
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1576 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին կենտրոնանալը հեշտ չի լինելու: Շրջապատողները ձեզ կշեղեն կարևոր գործերից, կնյարդայնացնեն տարօրինակ հարցերով, կշեղեն անտեղի խորհուրդներով: Այս հատվածում լուրջ որոշումներ ընդունել չարժե: Մի փոքր սպասեք, շուտով շատ բան պարզ ու հասկանալի կդառնա: Օրվա երկրորդ կեսը կհաջողվի շատ արդյունավետ անցկացնել: Դուք գլուխ կհանեք բարդ գործերից, կավարտեք այն նախագծերի վրա աշխատանքը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Բացի այդ, ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Որոշ Խոյեր նոր ընկերներ կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Համարձակ ծրագրեր կառուցեք. այսօր դուք դրանք իրագործելու շանս կունենաք: Դրա համար պիտի ջանքեր գործադրեք, բայց ձեր ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, իսկ կողքին կլինեն հուսալի համախոհները, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության հասնել: Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների, պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ հանդիպելու համար: Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի նաև անձնական հարաբերություններում: Մտերիմները կուրախացնեն ձեզ լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Օրվա երկրորդ կեսը հանդիպում է խոստանում մի մարդու հետ, որին շատ եք կարոտել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ցանկացած հանդիպում արժե ծրագրել օրվա սկզբին: Այս հատվածում հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար միայն ուրիշի թերություններն են նկատում: Ոչ մեծ տարաձայնություններ հնարավոր են, բայց դրանք կոնֆլիկտների պատճառ չեն դառնա, չեն փչացնի ձեզ համար կարևոր մարդկանց հետ հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը կլարվի: Դուք կարող եք վշտանալ դատարկ բաների պատճառով, սրտին մոտ ընդունել աննշան իրադարձությունները: Անպայման ժամանակ գտեք ձեզ ուրախացնող բանով զբաղվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը զգուշություն, կշռադատված որոշումներ, մանրուքներին ուշադրություն է պահանջելու: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին, նոր գործերը չստանձնել, քանի դեռ չեք համոզվել, որ կարողանալու եք դրանք անել: Երբեմն դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը. նրանց ձեր արարքների դրդապատճառներն ամեն անգամ հասկանալի չեն լինի: Պատրաստ եղեք բացատրել նույնիսկ այն, ինչը ձեզ լրիվ ակնհայտ է թվում: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը ուրախության առիթներ կբերի: Բացի այդ, հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Պատրաստ եղեք անակնկալների: Ամենայն հավանականությամբ այսօր շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Պետք է իմպրովիզներ անեք, լրիվ նոր բան մտածեք: Դուք դրանից գլուխ կհանեք, եթե լսեք սեփական ինտուիցիայի հուշումները, այլ ոչ թե շրջապատողների խորհուրդները: Գործնական շփումներում հնարավոր են խնդիրներ, իսկ ահա անձնական հարաբերություններն այսօր ներդաշնակ կլինեն: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ, նրանց հետ կպայմանավորվեք կարևոր բաների մասին: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Առյուծներին: Նշանի որոշ ներկայացուցիչներ կլսեն այն խոսքերը, որոնց վաղուց էին սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը համառություն է պահանջելու: Առանց դրա հազիվ թե կարողանաք հասնել նրան, ինչին ձգտում եք: Ճանապարհին սովորականից հաճախ խոչընդոտներ կհայտնվեն, բայց ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով: Չեն բացառվում աշխատանքի և ձեզ համար կարևոր բիզնես-նախագծերի հետ կապված լավ նորությունները: Հազիվ թե կարողանաք խուսափել մտերիմների հետ մանր-մունր տարաձայնություններից, դատարկ բաների պատճառով վեճերից: Աշխատեք չտաքանալ. դուք ամեն ինչից արագ գլուխ կհանեք, եթե պահպանեք ինքնատիրապետումը: Հավանական են հաջող գնումներ: Կարող եք տան համար պիտանի իրեր ընտրել, ինչպես նաև այն, ինչ անհրաժեշտ է աշխատանքի և ուսման համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դժվարություններից մի վախեցեք: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, ուստի դուք ամենաբարդ առաջադրանքներն էլ կանեք, սխալներ էլ չեք գործի: Հնարավոր են հեռվից լավ նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնց վաղուց էիք թաքուն սպասում: Աշխատանքի վրա կենտրոնացած Կշեռքները կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան: Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև շահավետ գործարքներ: Որոշ Կշեռքների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն սկսեք ամենակարևորից: Առավոտն արդյունավետ կանցնի, դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ դուք սխալներ չեք անի, չեք ընկնի թշնամիների լարած թակարդները: Եթե նոր գործ ստանձնեք, ապա արագ կհասկանաք՝ ինչպես դրանում հաջողության հասնել: Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, սակայն այն ավելի հարմար կլինի հանգստի, մտերիմների հետ շփվելու, ինչպես նաև հաճելի ու հետաքրքիր զբաղմունքների համար: Կարող եք ոչ մեծ գնումներ անել. դրանք հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրն սկսեք պիտանի գործերով, թեկուզ՝ ոչ այնքան հասարակ ու ոչ այնքան կարևոր: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, և տրամադրությունը կլավանա: Կասկածներն ու հուզումները կմնան անցյալում, դուք կզգաք, որ պատրաստ եք ավելի լուրջ բան ստանձնելուն: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց խորհուրդները կարող են ձեզ պետք գալ: Վատ մի զգացեք հարցեր տալուց. դա շատ բան կհեշտացնի: Ինչքան երեկոն մոտենա, այնքան կդժվարանա շրջապատողների հետ փոխհասկացողության հասնելը: Մարդիկ, որոնք միշտ ձեր կողմից են եղել, կարող են վիրավորվել ու բարկանալ դատարկ բաներից: Աշխատեք իրավիճակն էլ ավելի չվատացնել: Ձեր ուժերի սահմաններում կլինի սուր անկյունները հարթելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ձեր ուժերի սահմաններում կլինի ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար օգտակար բաներ անելը: Հնարավոր է ստիպված լինեք որոշ դժվարությունների բախվել, բայց դուք դրանք կհաղթահարեք, եթե համառ ու համբերատար լինեք: Մարդիկ, որոնց այսօր կաջակցեք, ավելի ուշ կօգնեն կարևոր մի բանում: Որոշ Այծեղջյուրներ հուսալի համախոհներ կգտնեն, մյուսները՝ նոր ընկերներ: Շատ շահավետ գործարքներ կնքելու, խոստումնալից բիզնես-նախագծերի վրա աշխատանք սկսելու հնարավորություն կլինի: Խնդիրներ չեն առաջանա փաստաթղթերը ձևակերպելիս, հաջող կլինի պետկազմակերպություններին դիմելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն ու միաժամանակ մի քանի բանի մասին մտածելուն: Առանց դրա չեք հասցնի ծրագրածն անել: Հին ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ, բայց ամենակարևոր որոշումները պիտի ինքնուրույն ընդունեք: Լարված պահեր հնարավոր են, բայց անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, լուրջ սխալներ էլ չեք անի: Հուզական դաշտը բարենպաստ կլինի: Նույնիսկ եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա, դուք խուճապի չեք մատնվի, ուժեղ ապրումներ չեք ունենա կամ չեք կասկածի ինքներդ ձեզ: Դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք ինքնավստահության ու լավատեսության պակաս են զգում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Փիլիսոփայորեն տրամադրվեք ու պատրաստ եղեք, որ այսօր բոլոր հարցերին չեք կարողանալու պատասխաններ գտնել: Շրջապատողները միանգամից չեն հասկանա ձեր վարքի դրդապատճառները: Առավոտյան դա կարող է տարաձայնությունների ու վեճերի պատճառ դառնալ: Ավելի ուշ բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք գործել: Երեկոն բարենպաստ կլինի շփումների համար: Օրը բարենպաստ կլինի ցանկացած ստեղծագործ զբաղմունքի, ինչպես նաև ուսման ու հետազոտությունների համար: Հեշտությամբ նոր բան կմտածեք, միաժամանակ ուշադրություն կդարձնեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|