Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 7
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու: Առաջին հերթին դա վերաբերում է այն Խոյերին, որոնք սովորել են արագ հասնել իրենց ուզածին: Նրանք կարող են նյարդայնանալ գործերում ձգձգումներից, իսկ այսօր դրանք շատ հավանական են: Բացի այդ, չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Դրան էլ չի հաջողվի փիլիսոփայորեն մոտենալ:
Օրը շատ բարենպաստ կլինի աշխատանքի համար: Եթե այսօր ստանձնեք բարդ առաջադրանքները, ապա դրանք արագ կլուծեք: Չի բացառվում իսկական բեկումը մի գործում, որին մեծ ուժեր եք նվիրել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հրաշալի օր է գործնական շփումների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք համագործակցել: Չի բացառվում ձեզ նոր աշխատանք կամ էլ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Այսօր կնքված գործարքները կարող են նկատելի շահույթ բերել:
Օրը բարենպաստ կլինի նաև փաստաթղթերի հետ աշխատելու, կազմակերպչական հարցերը լուծելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Այստեղ դժվարություններ չեն առաջանա, իսկ արդյունքը նույնիսկ սպասվածից լավը կլինի: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Մտերիմներին այսօր շատ լավ կհասկանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ստանձնեք այն առաջադրանքները, որոնցից գլուխ հանելը դժվար կլինի: Լավ որոշումներն այսօր մակերեսին դրված չեն լինի, բայց դուք դրանք անպայման կգտնեք: Հնարամտությունն ու ուրիշների աչքից վրիպածը տեսնելու ունակությունը ձեզ պետք կգան:
Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Դա դժվար չի լինի, պարզապես ասեք ու արեք այն, ինչ ինտուիցիան է հուշում: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք ներդաշնակ կլինեն ու դրական հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հարմար օր է ուսում սկսելու կամ այնպիսի բաներից գլուխ հանելու համար, որոնք նախկինում շատ բարդ են թվացել: Ձեր հետաքրքրասիրության և մանրուքներին ուշադրության շնորհիվ դուք մյուսներից շուտ արժեքավոր տեղեկատվություն կստանաք: Ինտուիցիան կհուշի, թե ում հետ արժե կիսվել դրանով:
Լավ կանցնեն հասարակական ելույթները, ինչպես նաև ձեզ համար կարևոր աշխատանքային հանդիպումները: Ձեզ համար հեշտ կլինի նոր ծանոթներին գրավելը, շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ: Նախկինում բացառապես ֆորմալ բնույթ կրող հարաբերությունները կարող են ավելի ջերմ ու անբռնազբոս դառնալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Կենտրոնացեք ձեզ հետաքրքրող գործերի վրա, քանի որ հենց դրանցից ամենալավը գլուխ կհանեք: Հնարավորություն կունենաք իրագործել շատ վաղուց առաջ եկած ծրագրերը: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը, հարմար պահը բաց չթողնելը: Լսեք ինտուիցիային, որն անպայման կհուշի, թե երբ այն կգա:
Արժե զգույշ լինել գումարի հետ կապված ամեն ինչում: Մի շտապեք իրեր գնել, որոնց կարիքն առանձնապես չունեք, վարկեր վերցնել կամ էլ այլ ֆինանսական պարտավորություններով կապվել: Մնացած հարցերում օրը հաջող կլինի: Դրական միտումների ազդեցությունը հատկապես զգալի կլինի սիրային հարաբերությունների ոլորտում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը վառ, հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Բարենպաստ պայմաններ կստեղծվեն այն ծրագրերն իրագործելու համար, որոնք ձեզ հեռանկարային ու խոստումնալից են թվում: Հաճույքով կօգնեն հին ծանոթները: Նաև նրանք, ում հետ միայն վերջերս եք ծանոթացել, անմասն չեն մնա ու կողքից դիտող դերում չեն լինի:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրը հաջող կդասավորվի այն Կույսերի համար, որոնք զբաղված են աշխատանք կամ նոր գործընկերներ փնտրելով: Օրվա երկրորդ կեսը ուղևորությունների համար հրաշալի կլինի, հատկապես ռոմանտիկ ուղևորությունների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Դուք արագ կլուծեք ավելի վաղ ծագած խնդիրներն ու գլուխ կհանեք վերջին ժամանակներս կուտակված դժվարություններից: Չի բացառվում պետք լինի խառնվել ուրիշների գործերին: Բայց դուք դա այնքան նրբանկատորեն կանեք, որ ոչ ոք չի նեղանա ձեզանից: Հին գործնական կապերն ամրապնդելու հնարավորություն կունենաք:
Աշխատեք չհոգնել: Օրվա երկրորդ կեսին կուզենաք հետաձգել գործերն ու հանգստանալ, և նման հնարավորություն դուք կունենաք: Լավ է այս հատվածի համար մտերիմների հետ կարևոր զրույցներ չծրագրեք: Ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը շատ հաջող կդասավորվի, դուք շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի, արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը: Հնարավորություն կունենաք օգնել ժամանակին ձեզ կարևոր ծառայություններ մատուցած մարդկանց: Մտերիմները և նրանք, ովքեր ձեզ լավ գիտեն, սովորականից հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով:
Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Այստեղ արժե ապավինել ինտուիցիային: Այն կհուշի՝ ինչպես վարվեք, նույնիսկ եթե ձեզ բնորոշ է գումարին թեթևամիտ վերաբերմունքը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Մի փորձեք ամեն ինչ միանգամից հասցնել: Սա այն օրերից մեկն է, երբ ցանկալի է հետևողականորեն գործել, ոչ մի տեղ չշտապել, խուսափել շտապողականությունից: Շատ կարևոր որոշումներ պիտի ինքնուրույն ընդունեք: Դա հեշտ չի լինելու, բայց դուք գլուխ կհանեք: Պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները:
Շրջապատողները տհաճ կերպով կզարմացնեն ձեզ: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ սովորաբար հաշտ եք, ձեզ ճիշտ չեն հասկանա, բացատրություններ կպահանջեն ու կքննադատեն ձեզ՝ հանելով հավասարակշռությունից: Բայց լուրջ տարաձայնություններից կհաջողվի խուսափել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի, հատկապես օրվա առաջին կեսին: Այդ հատվածում սովորականից շատ կհուզվեք դատարկ բաների պատճառով ու ամեն առիթով կանհանգստանաք: Հին ծանոթները կփորձեն ձեզ աջակցել, կօգնեն դրական տրամադրվել: Մի հրաժարվեք անսովոր առաջարկներից, հետաքրքիր միջոցառումներին լինելու հնարավորությունից:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, ինչպես նաև կազմակերպչական հարցերը լուծելու համար: Փաստաթղթեր ձևակերպելու հետ կապված դժվարություններ էլ չեն լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ուշադիր եղեք: Այսօր դուք անպայման օգտակար բաներ կիմանաք, արժեքավոր տեղեկատվություն կստանաք: Դրանով կարող են կիսվել մարդիկ, որոնց երբեք ուշադիր չեք լսել: Զարմանալիորեն ամենակարևոր բաների մասին կպատմեն նրանք, ովքեր երբեք չեն մտածում, թե ինչ են խոսում:
Օրը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Գործեր սպասվածից շատ կունենաք, բայց դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները ու ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Ո՛չ անսպասելի ձգձգումներ կլինեն, ոչ էլ լուրջ դժվարություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկիզբը հազիվ թե առանց տարաձայնությունների անցնի: Կոլեգաների և ղեկավարության հետ պայմանավորվելը սովորականից բարդ է լինելու, ընդ որում՝ շատ վեճեր կլինեն դատարկ բաների պատճառով, որոնց ուշադրություն դարձնել չարժեր: Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ կհարթվի: Ձեզ կաջակցեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:
Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ թեթև, հաճելի ու արդյունավետ: Դուք լավ գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Չեն բացառվում անսպասելի այցերն ու հանդիպումները: Դուք շատ ուրախ կլինեք դրանց համար: Որոշ Ձկներ կկարողանան վերականգնել այն կապերը, որոնց ավարտի համար զղջում էին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: