ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1894 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք, ռիսկի մի դիմեք, ցանկալին իրականության տեղ մի ընդունեք: Օրը վատ չի դասավորվի, եթե զգույշ գործեք ու ամեն քայլը մտածեք: Մանրուքներին ուշադրություն դարձնելը շատ կարևոր կլինի հատկապես բարդ ու պատասխանատու աշխատանքով զբաղված Խոյերի համար: Աշխատեք չշեղվել. դա թույլ կտա խուսափել լուրջ սխալներից:

Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում սերն առաջին հայացքից: Սակայն կարևոր կլինի զգացմունքից գլուխը չկորցնելը: Ժամանակ է պետք գալու՝ հասկանալու համար, թե ինչպես պիտի ձեզ պահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեր մասին հիշեցրեք այն մարդկանց, որոնց հետ միասին ժամանակին աշխատել եք. չի բացառվում, որ նրանք ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն ձեզ: Օրը հարմար կլինի նաև անավարտ մնացած նախագծերին վերադառնալու համար: Հիմա դուք հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել դրանք, հասնել անհրաժեշտ արդյունքի:

Հավանական են անսպասելի ուղևորություններ, ինչպես նաև հանդիպումներ հեռվից ժամանած մարդկանց հետ: Նոր տպավորություններ ու վառ հույզեր շատ կլինեն: Չի բացառվում անսովոր գաղափարներ ունենաք, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը լավ նորություններ կբերի: Շատ Երկվորյակներ կհասկանան, որ եկել է ծրագրերը փոխելու, լրիվ նոր բան ստանձնելու, ուժերը վաղուց հետաքրքրող գործում փորձելու ժամանակը: Սակայն հիշեք, որ շտապել չարժե, նաև ռիսկի մի դիմեք, եթե դրանից կարելի է խուսափել: Զգույշ եղեք ու ղեկավարվեք առողջ բանականությամբ, և այդժամ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Օգտակար կլինի հին ծանոթների հետ զրուցելը. նրանք լավ խորհուրդներ կտան, կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Այն անսովոր ու երկուսիդ համար հիշարժան կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կթվա, թե անհանգստանալու բան չկա. ամեն ինչ ինքն իրեն հաջող է դասավորվում, գործերից գլուխ հանելու համար էլ ջանքեր գործադրելու կարիք չկա: Բայց այդպես չէ: Պիտի աշխատեք, հատկապես եթե ուզում եք լուծել կարևոր հարցը: Վճռական գործեք, և աստղերը ձեզ կաջակցեն:

Այսօր դուք շատ խորաթափանց կլինեք: Հավանական են մտքի փայլատակումներ, դուք շատ կռահող կլինեք: Որոշ Խեցգետինների համար լրիվ պարզ կդառնա մի բան, ինչը ակնարկների և կիսատ ասված բաների հետևում էր թաքնվում: Չի բացառվում պատահաբար գաղտնազերծեք ինչ-որ մեկի գաղտնիքը կամ էլ ինֆորմացիա ստանաք, որը նախկինում հասանելի չի եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եթե ուզում եք մասնագիտական հաջողությունների հասնել, օրը նվիրեք աշխատանքին, և ձեր ջանքերը զուր չեն անցնի: Այսօր դուք ցույց կտաք, որ շատ բանի եք ունակ, կկարողանաք ամրապնդել գոյություն ունեցող գործնական կապերը և նորերը ձեռք բերել, կլուծեք նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Ինչքան շատ մարդ իմանա ձեր հաջողությունների մասին, այնքան լավ: Վատ մի զգացեք պատմել նրա մասին, թե ինչի եք հասել, դա իսկապես շատերին կհետաքրքրի:

Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Անհանգստության առիթները կքչանան, դուք ձեզ ինքնավստահ կզգաք, նաև առիթ կգտնեք ու հնարավորություն՝ ուրախացնելու ձեզ համար թանկ մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դժվարությունները մենակ հաղթահարելու անհրաժեշտություն այսօր չի լինի: Օգնել ցանկացողներ շատ կլինեն, նրանց թվում կլինեն մարդիկ, որոնց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Դուք կկարողանաք ոգեշնչել շրջապատողներին, կօգնեք իրենց ուժերին կասկածող մարդկանց վերագտնել ինքնավստահությունը: Որոշ Կույսեր կհաշտեցնեն վիճողներին կամ էլ կօգնեն մտերիմներին խուսափել կոնֆլիկտից, որը երկար ժամանակով պիտի փչացներ հարաբերությունները:

Զգույշ պիտի լինեք գումարի հետ կապված հարցերում: Այսօր դուք սովորականից շատ հակված կլինեք վատնող լինելու, պետք եղածից շատ կծախսեք: Չծրագրված գնումներ անելուց առաջ երկար մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինտուիցիան կհուշի, որ գործերում արժե զգույշ լինել և բոլորին վստահելը ցանկալի չէ: Լսեք նրան, դա թույլ կտա խուսափել սխալներից, չընկնել թշնամիների լարած թակարդները և լուծել ձեր ու ձեր շրջապատողների կյանքը բարդացնող խնդիրները:

Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները, հավանական են տարաձայնություններ կոլեգաների և գործընկերների հետ: Սակայն ձեզ համար իսկապես կարևոր մարդիկ ձեր կողմից կլինեն: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի. դուք իրար կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Եթե պետք է անհնարինին հասնեք, սկսեք հենց առավոտվանից գործել. շանս կա, որ ամեն ինչ կստացվի: Ինտուիցիան կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Ճիշտ է, շրջապատողները միանգամից ձեր որոշումներին հավանություն չեն տա, բայց մի անհանգստացեք. շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ միակ ճիշտ ուղին եք ընտրել:

Օրը շատ հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ չեն լինի, իսկ ահա ընդհանուր ծրագրեր կարող են հայտնվել: Օրվա երկրորդ կեսի համար կարող եք ոչ մեծ ուղևորություններ ծրագրել: Դրանք լավ կանցնեն, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարևոր գործերում արժե հույս դնել միայն սեփական անձի վրա: Այսօր ձեզ համար դժվար է լինելու ինչ-որ մեկի հետ համատեղ աշխատանքի մասին պայմանավորվելը: Վտանգ կա, որ տարաձայնություններն ու վեճերը կխանգարեն ժամանակին հասնել անհրաժեշտ արդյունքին, տրամադրությունն էլ դրանց պատճառով կարող է փչանալ: Բայց օրը վատն անվանել չի կարելի: Ինքնուրույն գործեք: Մենակ դուք շատ բանի եք ունակ:

Հավանական են թյուրիմացություններ, դուք կարող եք անհարմար վիճակում հայտնվել, ասել կամ անել մի բան, ինչի համար հետո կզղջաք: Բայց հուզվելու կարիք չկա: Տեղի ունեցողին հումորով վերաբերվեք. բոլոր տհաճությունները շուտով կմոռացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բան հաջող կդասավորվի, եթե այսօր բոլոր գործերին ձեզ հատուկ լրջությամբ վերաբերվեք, նույնիսկ մանրուքներում թեթևամտություն չցուցաբերեք: Կարևոր կլինի մասերին ուշադիր լինելը. դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի, թշնամիների լարած թակարդները չեք ընկնի:

Ուշադիր պիտի լինեն օրը ուղևորությունների մեջ անցկացնող Այծեղջյուրները: Վտանգ կա, որ արժեքավոր իրեր կամ կարևոր փաստաթղթեր կկորցնեք, ցավալի սխալներ կանեք: Ազատ ժամանակն արժե անցկացնել ամենամտերիմների հետ: Նրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու ամեն հարցում կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը կուրախացնի լավ նորություններով, հեռվից ստացված ոգեշնչող լուրերով: Հավանական են նաև գործնական առաջարկներ, ընդ որում՝ դրանք կանեն մարդիկ, որոնց վաղուց եք ճանաչում ու համակրում: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել. դուք և՛ իրավիճակը, և՛ ձեր ուժերը ճիշտ կգնահատեք և ամպերում չեք սավառնի:

Հնարավորություն կունենաք անկաշկանդ մթնոլորտում շփվել մարդկանց հետ, որոնց հետ առաջ միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք: Նրանց հետ լեզու գտնելը զարմանալիորեն հեշտ կլինի: Չի բացառվում միանգամից ընկերանաք: Ռոմանտիկ պատմության սկիզբն էլ հնարավոր է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի շտապեք: Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի կարևոր գործերի համար: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում կենտրոնանալը դժվար է լինելու: Դուք կարող եք սխալներ թույլ տալ անուշադրության պատճառով, ինչ-որ բան աչքաթող անել: Ավելի հեշտ կլինի այն Ձկների համար, որոնց կողքին հուսալի համախոհներ կան:

Օրվա երկրորդ կեսը շատ հաջող կլինի: Նոր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում: Դուք խուճապի չեք մատնվի, միանգամից կօգտվեք դրանցից ու արագ կհասնեք առաջին հաջողություններին: Հնարավոր են լավ նորություններ՝ կապված մտերիմների կամ ընտանեկան գործի հետ, որի ելքի համար անհանգստանում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1894 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0