Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6039 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատեք չտաքանալ: Դա հեշտ չի լինելու, քանի որ օրն առանձնանալու է լարված հուզական դաշտով, ցանկացած դատարկ բան հանելու է ձեզ հավասարակշռությունից: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, մանրուքների պատճառով երկար վեճերը: Բոլորի հետ լեզու գտնելը կհեշտանա, եթե պահի հույզերին չտրվեք, լսեք առողջ բանականության ձայնը: Օրը հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Նոր գաղափարներ կունենաք, և դուք կկարողանաք միանգամից կյանքի կոչել մտածածը: Ուսման մեջ էլ խնդիրներ չեք ունենա, շատ բան ոտքի վրա կյուրացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք կհասցնեք անել ծրագրած ամեն ինչ ու մի քանի լրիվ նոր առաջադրանք կլուծեք: Շատ հեշտությամբ ինչ-որ մեկի հետ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Այսօր ձեզ օգնած մարդկանց հետ շուտով կընկերանաք: Ռոմանտիկ համակրանք էլ կարող է առաջանալ: Աշխատեք ուշադիր լինել մանրուքներին, հատկապես եթե հեռու ուղևորության եք մեկնում: Այսօր ձեզ բնորոշ ցրվածությունը կարող է ոչ մեծ, բայց ցավալի կորուստների հանգեցնել: Լավ է չշտապեք գնումների հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը կուզենաք կարևոր ու հետաքրքիր բանով սկսել: Նման գործեր կգտնվեն, և դուք միանգամից կհասկանաք՝ ինչպես անել դրանք: Եթե օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Չի բացառվում, որ ձեզ նոր ծանոթները աջակցեն, և հենց նրանց շնորհիվ դուք արագ հաջողության հասնեք: Ավելի ուշ կգա առօրյա հոգսերի, կենցաղային հարցերի լուծման ժամանակը: Դա դժվար չի լինի, բայց կձանձրացնի: Սակայն դուք գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Երեկոյան հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր ու նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ինչ-որ նոր ու անսովոր բան եք ուզենալու: Օրը վառ տպավորություններ կպարգևի ուղևորությունների մեկնող Խեցգետիններին: Պարտադիր չէ մեծ ճամփորդություն ծրագրեք: Բավական կլինի միջավայրը փոխելը, հետաքրքիր վայրում լինելը, ձեր ընկերներից տարբերվող մարդկանց հետ ծանոթանալը: Օրը հարմար կլինի դասախոսությունների և կոնֆերանսների, ինչպես նաև ձեր հոբբիի հետ կապված միջոցառումների մասնակցելու համար: Հաջող գնումներ անելու հնարավորություն կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ ձեռք կբերեն հենց այն իրերը, որոնց մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շրջապատողներին պատմեք ձեր հաջողությունների մասին: Այսօր դրանց մասին իմանալը շատերին հետաքրքիր կլինի: Ձեզ լավագույն կողմերով ցույց տվեք, և շուտով առաջարկներ կստանաք, որոնք մերժել չեք ուզենա: Ձեզ ուշադրություն կդարձնեն այն մարդիկ, որոնք նախկինում միայն իրենք իրենց էին նկատում: Նրանք կարող են շատ պիտանի համախոհ դառնալ ձեզ համար: Օրը հարմար կլինի նաև ընտանեկան գործերի համար: Այստեղ անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա, դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Չի բացառվում մտերիմները ձեր օգնության կարիքն ունենան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին ընկերներին հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կարևոր բան ստանձնելուց առաջ ձեր ուժերն օբյեկտիվորեն գնահատեք: Կթվա, թե հեշտությամբ եք ամեն ինչից գլուխ հանելու, բայց առաջադրանքները կարող են շատ բարդ լինել: Կողքից օգնություն ստանալու վրա հույս մի դրեք: Ավելի հավանական է, որ շրջապատողներն իրենք կդիմեն ձեզ աջակցության հարցով: Բայց օրն ընդհանուր առմամբ բավական հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի ուղևորությունների և գնումների, տնային գործերի, ինչպես նաև ընտանեկան միջոցառումների համար: Երեկոն լավ նորություններ է խոստանում: Դրանք կարող են ձեզ անձնապես, կամ ձեր հին ընկերներին, կամ էլ հարազատներին վերաբերել: Հնարավոր են նաև ոչ մեծ դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա սկիզբը բարենպաստ կլինի ու հարմար կլինի կարևոր առաջադրանքները և բարդ հարցերը լուծելու համար: Դուք ոչ միայն գլուխ կհանեք սեփական գործերից, այլև կօգնեք դժվարությունների բախված մտերիմներին: Ձեր փորձը շատերին օգտակար կլինի: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի հանգստի, հաճելի ու չհոգնեցնող զբաղմունքների, զբոսանքների և ուղևորությունների համար: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը, որը կրկին դրական հույզեր կպարգևի: Երեկոն հարմար կլինի հին ընկերոջ հետ զրուցելու համար, որը հետաքրքիր մի բան կպատմի կամ կառաջարկի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Արժե զբաղվեք նրանով, ինչը մինչև վերջին ժամանակներս ձեզ շատ բարդ էր թվում: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կգտնեք անհրաժեշտ ինֆորմացիան, կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքի: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն լավ խորհուրդ տալ ու անհրաժեշտության դեպքում օգնել: Օրը հարմար կլինի սովորելու և հետազոտական գործունեության, ինչպես նաև ստեղծագործելու համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Բազում դրական հույզեր կպարգևեն հին ընկերների հետ շփումները: Կարող եք նրանց հյուր կանչել. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: Երեկոն հարմար կլինի ոչ մեծ գնումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, աշխատեք չնյարդայնանալ ու լավատես լինել: Լուրջ սխալներ դուք չեք գործի, եթե որոշումների հարցում չշտապեք, իսկ փոքրիկ թերացումները տհաճ հետևանքներ չեն ունենա: Հնարավոր են չծրագրված հանդիպումներ ու անսպասելի այցեր: Չի բացառվում ձեր գործերին խառնվեն մարդիկ, որոնց հետ շփումները երբեք հաճելի չեն եղել: Այստեղ կարևոր կլինի թեկուզ ձևականորեն բարեհամբույր լինելն ու բաց կոնֆլիկտից խուսափելը: Օրգանիզմն ամրության փորձության մի ենթարկեք: Լավ է գոնե ժամանակավորապես հրաժարվեք ավելորդություններից: Նույնիսկ ամենագործունյա Աղեղնավորներն այսօր լավ է հանգստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կարևոր բան ձեռնարկելուց առաջ երկար մտածեք: Այսօր լավ է չմասնակցեք կասկածելի միջոցառումներին, ռիսկի չդիմեք ու հնարավորինս հետևեք ավելի վաղ կազմած ծրագրին: Նոր ծանոթները կարող են ձեզ դուր գալ, բայց չի բացառվում, որ առաջին տպավորությունը խաբուսիկ լինի: Այնպես որ մի շտապեք կիսվել նրանց հետ ձեր գաղտնիքներով ու գումարով: Օրը բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար. այն սպասվածից լավ կանցնի: Հավանական են անակնկալներ, որոնք երկար կհիշվեն ու առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք խուսափել երկար վեճերից: Դրանք օգտակար ու կառուցողական չեն լինի, իսկ ահա տրամադրությունը փչացնել կարող են: Շրջապատողները շուտով իրենք կհամոզվեն ձեր ճշմարտացիության մեջ: Օրը հարմար կլինի ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կոգեշնչի: Այսօր առաջ եկած գաղափարները շատ դուր կգան ձեր հին ընկերներին: Երբ անցնեք մտածածն իրագործելուն, օգնականների պակաս չեք ունենա: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հաջող օր է: Հույս դրեք ինտուիցիայի վրա. այն կհուշի՝ ինչով է լավ զբաղվեք: Չի բացառվում լրիվ նոր բան ստանձնեք ու շրջապատողներին զարմացնեք ձեր հաջողություններով: Հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, հների հետ տարաձայնությունների առիթներ չեն լինի: Եթե ուզենաք ինչ-որ մեկին դուր գալ, դա առանց դժվարության կանեք: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք կարող են շատ մեծ չլինել, բայց ստացած գումարը տեղին կլինի: Որոշ Ձկներ չծրագրված գնումներ կանեն, որոնք հաջող ու ժամանակին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|