Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 4
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրն սկսեք ամենակարևորից: Առավոտյան ժամանակը զուր վատնել չեք ուզենա, ուստի շատ բան կհասցնեք: Կարող եք կենտրոնանալ տնային գործերի կամ ընտանեկան խնդիրների լուծման վրա: Այս շրջանը հարմար կլինի նաև մտերիմներին օգնելու համար. ձեր միջամտության շնորհիվ նրանք չեն անի մի բան, ինչի համար հետո պիտի զղջային:
Հետո հուզական դաշտը լարվելու է, տրամադրությունը կարող է աննշան իրադարձության կամ նորության պատճառով փչանալ: Հանգստացեք: Գործերում փոքրիկ դադարն էլ բավարար կլինի, որպեսզի ուժերը, էներգիան ու կենսուրախությունը վերականգնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը բարդ գործերով ու կարևոր զրույցներով մի սկսեք: Առավոտը կարող է բավական լարված լինել, իսկ հուզական դաշտը՝ անկայուն, ուստի հանգստություն պահպանելն ու բարեհամբույր լինելը դժվար կլինի: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ հիմա շեղել հոգսերից և օգնել դրական տրամադրվել: Հենց դրանով էլ արժե զբաղվել:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Դուք դուր կգաք նոր ծանոթներին, նրանք կուզենան ձեզ հետ ընկերանալ: Հնարավոր է ռոմանտիկ տարվածություն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած գաղափարներին: Հնարավոր է դրանք մոտ ժամանակներս իրագործել չստացվի, բայց դուք ավելի ուշ կվերադառնաք դրանց: Շրջապատողներին ձեր ծրագրերը միանգամից դուր չեն գա, հազիվ թե ինչ-որ մեկն այսօր ուզենա օգնության շտապել ձեզ: Բայց ավելի ուշ պարզ կդառնա, որ դուք յուրահատուկ բան եք մտածել:
Շատ Երկվորյակներ կմտածեն ապագայի մասին, կզգան, որ եկել է նպատակներն ու առաջնահերթությունները վերանայելու ժամանակը: Նման մտորումների համար օրը շատ հարմար է, իսկ ահա որոշումները կյանքի կոչելու հարցում լավ է չշտապեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Կենտրոնացեք նրա վրա, ինչը ձեզ համար շատ կարևոր է: Օրը հարմար կլինի որոշումներ ընդունելու, մոտ ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնելու համար: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել: Շատ Խեցգետինների համար օգտակար կլինեն հին ընկերների, իրենց ուժեղ ու թույլ կողմերը լավ իմացող մարդկանց խորհուրդները:
Այսօր արժե հրաժարվել շատ հոգնեցնող ու նյարդայնացնող զբաղմունքներից, ինչպես նաև այն մարդկանց հետ շփումներից, որոնք հաճախ են հանում ձեզ հավասարակշռությունից, տհաճ նկատողություններ են անում ու սիրում են երկիմաստ կատակները: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել ու անպայման ժամանակ գտեք դրա համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը հագեցած կլինի: Միանգամից պարզ չի լինի, թե որ իրադարձություններն են ուշադրության արժանի ու կարող են ազդել ձեր ծրագրերի վրա, իսկ որոնց համար չարժե ընդհանրապես անհանգստանալ: Հենց այդ պատճառով էլ առավոտյան դուք սովորականից շատ եք հուզվելու: Դրա հետ կապված բարդ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը:
Օրվա երկրորդ կեսը նույնպես անհոգ չի անցնի, բայց այդ հատվածում դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Բացի այդ, կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ձեզ համար յուրահատուկ կարևոր ու թանկ մարդկանց հետ, և ձեր տրամադրությունը կլավանա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Այսօր ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դրա պատճառով շատ հուզվելու կարիք չկա: Դուք արագ կլուծեք բոլոր նոր խնդիրները, եթե հիշեք՝ ինչպես եք գլուխ հանել հներից: Հենց փորձը կօգնի ձեզ խուսափել սխալներից, չասել ու չանել մի բան, ինչի համար հետո զղջալու էիք:
Արժե զգույշ լինել գումարի հետ: Մի շտապեք գնումների հարցում, ձեր միջոցները ինչ-որ բիզնես-նախագծում ներդնելուց առաջ երկար մտածեք: Նկատի ունեցեք, որ այսօր կարող եք հեշտ որս թվալ տարատեսակ խարդախների համար: Մի շտապեք հավատալ նրանց, ովքեր ոսկե սարեր են խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը կարող է բավական տհաճ թվալ, և ամենը նրա պատճառով, որ հուզական դաշտը լարված կլինի: Դուք շատ սուր կարձագանքեք ուրիշի խոսքերին, կարող եք վշտանալ անմեղ ու նույնիսկ բավական բարի նկատողություններից: Լավ է հետաձգեք և՛ կարևոր հանդիպումները, և՛ լուրջ զրույցները: Մի փոքր ժամանակ կանցնի, և դուք կզգաք, որ շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտացել է:
Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Այն կուրախացնի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Ձեզ կարող են հետաքրքիր միջոցառման հրավիրել: Մի հրաժարվեք. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Առավոտը հոգսաշատ ու բարդ կլինի: Շատ բան պիտի անեք, և միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Շրջապատողներն իրենց խորհուրդներով միայն կշեղեն ձեզ: Որոշ Կարիճներ կհիշեն հին խնդիրների մասին, և դրանից նրանց տրամադրությունը, իհարկե, չի լավանա:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այն հատկապես լավ կանցկացնեն սիրելիի հետ միասին ինչ-որ տեղ գնացող Կարիճները: Պայմանների փոփոխությունը կբարձրացնի տրամադրությունը: Այս հատվածում հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում ու հարազատների անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբը ուրախ նորություններ ու լավ գաղափարներ կբերի: Կարող եք միանգամից պատմել ընկերներին ու մյուս մտերիմներին, թե ինչ եք մտածել: Դուք անպայման և՛ պիտանի խորհուրդներ կստանաք, և՛ հուզական աջակցություն, և՛ իրական օգնություն: Բացի այդ, այս հատվածը հարմար կլինի գումարի, ունեցվածքի, փաստաթղթերի ձևակերպման հետ կապված հարցերը լուծելու համար:
Ավելի ուշ անհանգիստ շրջան կգա: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել՝ այդպես էլ ոչ մի բան չհասցնելու վտանգն աչքի առաջ ունենալով: Մտածեք՝ արդյոք հնարավոր չէ ինչ-որ բան հետաձգել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Դժվար է լինելու, բայց դուք չեք հանձնվի: Պիտի վերադառնաք այն գործերին, որոնք ավարտված էիք համարում. իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները: Կարող եք օգնության դիմել հին ծանոթներին: Սակայն ամենակարևոր հարցերը դուք, միևնույն է, պիտի ինքնուրույն լուծեք:
Օրը հարմար կլինի կարգուկանոն հաստատելու և անպիտան բաներից ազատվելու համար: Շատ հավանական է, որ կարողանաք հին իրերը շահավետ վաճառել: Երեկոյան ձեզ համար պիտանի մի բան գնելու, մտերիմներին լավ նվերներ ընտրելու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չի լինելու: Հուզական դաշտը լարված կլինի, դուք կարող եք ապրումներ ունենալ ու բարկանալ դատարկ բաների պատճառով, վշտանալ մի բանից, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Զգույշ եղեք նոր ծանոթների հետ. առաջին տպավորությունը կարող է սխալ լինել:
Կարևոր հարցերն ինքնուրույն լուծելու համար օրը հրաշալի կլինի: Դուք արագ գլուխ կհանեք բոլոր կենցաղային խնդիրներից: Մյուս ոլորտներում էլ անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: Հավանական են չծրագրված ծախսեր, բայց դրանք նշանակալի չեն լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը հարմար չի լինի լրիվ նոր բան ստանձնելու համար: Ամեն ինչից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք գալու, առաջին հաջողություններին միանգամից հասնել չի ստացվի, իսկ նույնիսկ փոքրիկ անհաջողությունները կարող են երկար ժամանակով փչացնել ձեր տրամադրությունը: Փոխարենը կարող եք առանց շտապելու և ապրումների ավարտել ավելի վաղ սկսածը, գլուխ հանել կազմակերպչական հարցերից:
Մի շտապեք գնումներ անել: Այսօր ձեզ հատուկ կլինի գումարի հանդեպ թեթևամտությունը, ուստի կարող եք շատ ծախսել հիմար բաների վրա: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք: Դրական միտումների ազդեցությունը անձնական հարաբերություների ոլորտում այսօր նկատելի կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: