ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6334 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերի վրա կենտրոնանալը սովորականից բարդ է լինելու: Բացի այդ, ոչ բոլոր Խոյերը համբերություն կունենան սկսածն ավարտելու համար: Ավելի հեշտ կլինի մանր-մունր միապաղաղ գործերն անելը, կազմակերպչական հարցերը լուծելը: Արժե զգույշ լինել գումարի հետ. սպոնտան գնումները կամ նախկինում չծրագրված գործարքները հազիվ թե հաջող լինեն:

Հավանական են հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: Դուք շատերի վրա տպավորություն կթողնեք: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Դեպի լավը կփոխվեն լարված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կլինի գործնական տեսանկյունից: Չի բացառվում հանդիպումը մարդկանց հետ, որոնց հետ համագործակցությունը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի. բավական կլինի մի կողմ թողնեք կեղծ համեստությունն ու լինեք այնպիսին, ինչպիսին կաք: Այսօր կնքված գործարքները շահույթ կբերեն:

Անձնական հարաբերությունները հարթ չեն լինի: Հավանական են տարաձայնություններ նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ շատ հաշտ էիք: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես ձեզ պահեք վիրավորանքներից խուսափելու և ներդաշնակությունը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կենտրոնացեք կարևոր հարցերի վրա և աշխատեք մանրուքների վրա չշեղվել: Դուք ամենալուրջ գործերից գլուխ հանելու, գործնական ոլորտում նկատելի դրական փոփոխությունների հասնելու շանս կունենաք: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կդնեք առաջնահերթությունները: Ցանկացած որոշում լավ է ինքնուրույն ընդունեք, շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն:

Շատ օգտակար կլինի այլ մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Տարաձայնություններն ու կոնֆլիկտները կմնան անցյալում: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը պիտանի տեղեկատվություն կբերի: Մյուսներից վաղ կարևոր բան իմանալու հնարավորություն կունենաք: Չի բացառվում ուզենաք վերամշակել ծրագրերը, որոշ գործեր հետաձգել ու կենտրոնանալ այլ գործերի վրա: Նման որոշումները կարևոր կլինի արագ ընդունելը: Եթե շատ ժամանակ ծախսեք մտորումների վրա, ապա վտանգ կա հետաքրքիր հնարավորություններ բաց թողնեք:

Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, ինչ-որ տեղ մեկնելը, ձեզ համար նոր վայրերում լինելը: Մտերիմները հաճույքով կմիանան ձեզ, և դուք անպայման դրական հույզեր կստանաք: Միակ ոլորտը, որտեղ զգուշություն է պետք, ֆինանսներն են: Գործարքներն ու գնումները հազիվ թե հաջող լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու, և դրանից օգուտ կքաղեք: Պիտանի ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք, ձեր գաղափարներով կհետաքրքրեք մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Սակայն ուշադիր եղեք. վտանգ կա շատ տարվեք, խոստումներ տաք, որոնք կատարելը բարդ կլինի: Լավ է, եթե ձեր կողքին լինեն ծանոթներ, որոնք իրատես են, պատրանքներ չեն կառուցում: Նրանց հուշումները կօգնեն ձեզ խուսափել սխալներից:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները: Խոշոր գնումները լավ է հետաձգեք, հատկապես եթե դրանք նախապես չէիք ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հեռու մնացեք նրանցից, ովքեր փորձում են ձեր համբերությունը, հաճախ քննադատում են ձեզ ու անտեղի խորհուրդներ են տալիս, հանում են ձեզ հավասարակշռությունից: Այսօր դուք սովորականից ավելի բռնկուն կլինեք և սուր կարձագանքեք նրան, ինչի վրա մեկ ուրիշ ժամանակ կծիծաղեիք: Ստացված ցանկացած տեղեկատվություն արժե մանրամասն ստուգել. վտանգ կա, որ ինչ-որ մեկն անկախ իր կամքից ձեզ մոլորության մեջ կգցի: 

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, օրվա երկրորդ կեսն ընդհանուր առմամբ առաջինից հաճելի կանցնի, ուրախության ավելի շատ առիթներ կբերի: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է աշխատանքային հարցերը քննարկելու, գործերի և մասնագիտական ծրագրերի մասին զրուցելու համար: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ում համար նախկինում միայն սեփական տեսակետն է կարևոր եղել: Հավանական են դրական փոփոխություններ կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերություններում:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Կենցաղային խնդիրներ կառաջանան, բայց դրանց լուծման համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Երեկոն անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ է խոստանում: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կարող է հագեցած ու բավական լարված լինել, բայց օրվա բերած իրադարձությունները ձեզ չեն ստիպի կորցնել ինքնատիրապետումը: Նույնիսկ եթե շուրջը բոլորը հուզվեն ու շտապեն, դուք հանգստություն կպահպանեք, կշռադատված որոշումներ կընդունեք, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Կարող եք կենտրոնանալ արդեն ծանոթ գործերի վրա կամ էլ նոր բան ստանձնել. աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն:

Անսովոր գաղափարներ կհայտնվեն: Դրանք մտերիմների հետ քննարկելու հնարավորություն կունենաք ու աջակցություն կստանաք: Բայց մտածածն իրագործելուն անցնելուց առաջ արժե ամեն ինչ լավ կշռադատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կենտրոնացեք ամենակարևոր գործերի վրա, որոնք կարող են օգտակար լինել և՛ ձեզ, և՛ շրջապատողներին: Եթե դրանք բարդ լինեն, հոգ չէ. դուք անպայման աջակցություն կստանաք, նոր համախոհներ կգտնեք, որոնց հետ միասին արագ հաջողության կհասնեք: Օրը բարենպաստ կլինի նաև շփումների տեսանկյունից: Նախկինում բացառապես ֆորմալ բնույթ կրող հարաբերություններն ավելի անկաշկանդ կդառնան, և դա ձեզ շատ կուրախացնի:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Չի բացառվում գումարը հեռանկարային նախագծի մեջ ներդնելու կամ հաջող գնումներ անելու հնարավորություն ունենաք: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հնարավորություն կունենաք ոչ միայն նկատելի հաջողության հասնել գործերում, այլև գրավել ազդեցիկ մարդկանց ուշադրությունն ու ստանալ նրանց աջակցությունը: Օրը հարմար կլինի հասարակական ելույթների, մասնագիտական միջոցառումներին մասնակցելու համար: Եթե ոչ մի նման բան չեք ծրագրել, պարզապես պատմեք, թե ինչի եք հասել. դա շատերին կհետաքրքրի:

Հավանական են հաճելի ընտանեկան իրադարձություններ, նորություններ, որոնք կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կլինի: Նրանց հետ շփումները ձեզ կոգեշնչեն, կօգնեն շատ բաների նորովի նայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Հաջող կլինի նաև պետկազմակերպություններ այցելությունը, փաստաթղթեր ձևակերպելիս խնդիրներ չեն առաջանա: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ: Դուք դրանց պատասխանելու հարցում չեք շտապի, կաշխատեք ավելի շատ ինֆորմացիա հավաքել: Շուտով կպարզվի, որ դա ամենաճիշտ որոշումն է եղել:

Նախկինում լարված հարաբերությունները կսկսեն դեպի լավը փոխվել: Ինտուիցիան կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ կա շրջապատողների հոգում: Նրա հուշումների շնորհիվ դուք մտերիմների հետ զրույցներում կգտնեք անհրաժեշտ բառերն ու ոչ ոքի չեք վիրավորի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կուրախացնի: Այն նոր հնարավորություններ կբացի մարդկանց առաջ, որոնք վերջին ժամանակներս չգիտեին՝ ինչ ստանձնել և ինչի վրա կենտրոնանալ: Պարզ կդառնա, թե ինչպես է լավ գործել, դուք նպատակների մեջ որոշակիություն կմտցնեք ու կհասկանաք՝ ինչպես հասնել դրանց: Արժե լսել լավ ծանոթների տված խորհուրդները: Դրանց շնորհիվ դուք սխալներ չեք անի, ժամանակն էլ անհույս նախագծի վրա չեք վատնի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այն հարմար կլինի և՛ աշխատանքային հանդիպումների, և՛ մտերիմների հետ կարևոր զրույցների համար: Դժվարհաղթահարելի տարաձայնություններ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6334 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0