Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5327 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այսօր ցանկացած թյուրիմացության պատճառով սովորականից շատ եք հուզվելու: Սակայն ապրումների համար լուրջ առիթներ չեն լինի: Հնարավոր են մանր-մունր դժվարություններ, անհաջող զուգադիպություններ: Սակայն դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա ու շուտով անցյալում կմնան: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, դրա պատճառով հնարավոր են լարված պահեր շփումներում: Բայց եթե դուք բացասական հույզերը հաղթահարեք, ապա հարաբերություններում խնդիրներ չեն առաջանա, իրավիճակն էլ շուտով դեպի լավը կփոխվի: Երեկոն լավ նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շտապելու կարիք չկա: Օրը հարմար կլինի գործերում կարգուկանոն հաստատելու, ավելի վաղ սկսածն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Չի բացառվում պետք լինի վերադառնալ հին խնդիրներին: Դուք դրանցից լավ գլուխ կհանեք: Օգտակար կլինեն հին գործընկերների հետ շփումները: Կարող եք շփվել նաև ձեր գործնական հետաքրքրությունները կիսող ծանոթների հետ: Դուք ոչ միայն պիտանի խորհուրդներ, այլև հետաքրքիր առաջարկներ կստանաք: Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ: Այդ հատվածի համար արժե հետաքրքիր, չհոգնեցնող զբաղմունք կամ հաճելի հանդիպում ծրագրել: Դա կբարձրացնի տրամադրությունը, դուք ձեզ միանգամից ավելի առույգ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Համբերությամբ զինվեք. այսօր այն պետք է գալու ցանկացած աշխատանքային հարց լուծելու համար: Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը հեշտ չի լինելու ոչ միայն նոր գործընկերների, այլև այն մարդկանց հետ հետ, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Հատկապես դժվար կլինի այն Երկվորյակների համար, որոնք նույնիսկ գործնական ոլորտում են սովոր ապավինել համակրանք-հակակրանքին: Իսկ ահա անձնական հարաբերությունները զարմանալիորեն ներդաշնակ կլինեն: Մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան, նոր ծանոթների հետ էլ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձեզ անհանգիստ օր է սպասվում: Պիտի միաժամանակ մի քանի աշխատանքային հարց լուծեք, բացի այդ, տնային գործերն են ուշադրություն պահանջելու: Չեն բացառվում անսպասելի այցերը կամ հանդիպումները, որոնց պատճառով կուզենաք փոխել ծրագրերը: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք զուր չեն լինի, դուք չեք զղջա ծախսած գումարի համար: Կարևոր հարցերը ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ քննարկելու հնարավորություն կունենաք: Սակայն լավ է զրույցներով չշեղվեք. դրանք կարող են չափազանց ժամանակատար լինել, շեղել լուծում պահանջող առաջադրանքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք ժամանակը զուր չեք վատնի, օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Աստղերի աջակցությամբ դուք սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Հաջողությունները հատկապես նկատելի կլինեն այնտեղ, որտեղ ոչ միայն գիտելիքներ ու փորձ, այլև երևակայություն է պահանջվում: Իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքի շնորհիվ որոշ Առյուծներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Չնայած ողջ օրվա ընթացքում դրական միտումները գերակշռելու են, ձեր տրամադրությունը երբեմն կփչանա: Թույլ մի տվեք, որ փոքրիկ թյուրիմացությունները հուսահատեցնեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կենտրոնացեք աշխատանքի վրա. հենց գործնական ոլորտում դրական միտումներն այսօր ուժեղ կլինեն, դուք կկարողանաք մեծ հաջողությունների հասնել: Կհեշտանա գործընկերների և կոլեգաների հետ լեզու գտնելը: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ ձեր հանդեպ հարգանքով կլցվեն: Չեն բացառվում եկամուտների շուտափույթ աճ խոստացող համագործակցության առաջարկները: Սակայն աշխատեք չհոգնել: Հոգնածությունը կարող է վատ անդրադառնալ և՛ ինքնազգացողության, և՛ տրամադրության վրա: Օրն այնպես ծրագրեք, որ հանգստի համար էլ բավարար ժամանակ մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Համառ եղեք. այսօր հազիվ թե կարողանաք առանց դրա հաջողության հասնել: Նույնիսկ լավ ծանոթ գործերը այսօր անսպասելի բարդ կթվան, իսկ ճանապարհին երբեմն խոչընդոտներ կհայտնվեն: Աշխատեք սեփական ուժերին ապավինել, այդպես ավելի արագ կհասնեք նպատակին: Օրը հարմար կլինի փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, որոնք ստիպում էին անհանգստանալ ձեզ ու ձեր մտերիմներին: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընկերական հանդիպումների ու ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վերադարձեք այն խնդիրներին, որոնք նախկինում լուծել չի հաջողվել: Ամենայն հավանականությամբ այսօր կկարողանաք դրանցից գլուխ հանել: Շատ Կարիճների պետք կգա առօրյա առաջադրանքներին ստեղծագործաբար մոտենալու ունակությունը: Նշանի նման ներկայացուցիչները հնարավորություններ կհայտնաբերեն, որոնք նախկինում ոչ ոք չի նկատել ու անմիջապես կօգտվեն դրանցից: Օրը լավ նորություններ կբերի, որոնք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար: Չեն բացառվում անակնկալները, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի. դրանք ձեզ կուրախացնեն: Լավ կանցնի այն մարդու հետ հանդիպումը, որին կուզենայիք դուր գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լսեք ինտուիցիային, որի հուշումներն այսօր կօգնեն հաջողության հասնել: Հավանական է առաջընթաց մի գործում, որին նախկինում մեծ ուժեր եք նվիրել: Կարող եք խորհուրդների ու աջակցության հարցով դիմել հին համախոհներին: Հավանական են հաջող գնումներ: Դուք գումարը հիմար բաների վրա չեք վատնի, կընտրեք իրեր, որոնք երկար կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Օրվա երկրորդ կեսին շատ Աղեղնավորներ դժվարությամբ կկենտրոնանան, ուստի վտանգ կա՝ ինչ-որ բան մոռանան կամ իրար խառնեն: Այդ հատվածի համար լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը առաջընթաց է խոստանում լուրջ գործերում, հաջողությամբ կիրագործվեն կարևոր նախագծերը: Լավ է մանրուքների վրա չշեղվեք, կենտրոնանաք ամենանշանակալի գաղափարների վրա: Համախոհներին ուշադիր ընտրեք: Ձեզ աջակցել ցանկացողներ այսօր անսպասելի շատ կլինեն, բայց նրանք բոլորն անշահախնդիր չեն լինի: Հավանական են դրամական մուտքեր: Հնարավոր է ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Մի շտապեք ծախսել ստացածը: Պահի հույզերի տակ արված գնումները հազիվ թե հաջող լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր դուք սովորականից սուր եք արձագանքելու ձեր հասցեին հնչող ցանկացած նկատողության: Քննադատությունից չվշտանալը դժվար կլինի, նույնիսկ եթե միանգամից հասկանաք, որ այն լրիվ անհիմն չէ: Աշխատեք ավելի շատ շփվել ձեզ աջակցող մարդկանց հետ, որոնք միշտ գտնում են ձեզ գովելու, ինչ-որ հաճելի բան ասելու առիթը: Առօրյա գործերից արագ գլուխ կհանեք: Նոր բան ստանձնած Ջրհոսները դժվարություններ կունենան, և դրանք հաղթահարել միանգամից չի ստացվի: Բայց եթե համառություն դրսևորեք, ապա ձեր ուզածին ի վերջո կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ձեզ հագեցած օր է սպասվում: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, իսկ շրջապատողները ձեզ համար ավելի շատ դժվարություններ կստեղծեն, քան կօգնեն: Բայց դուք բոլոր փորձությունները կհաղթահարեք ու հրաշալի տրամադրություն կպահպանեք, նույնիսկ եթե ինչ-որ բան միանգամից չստացվի: Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների և լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք չեք հուզվի, եթե զրուցակիցներն անմիջապես ձեզ հետ չհամաձայնեն, հանգիստ կապացուցեք ձեր ճշմարտացիությունը: Մինչև վերջին ժամանակներս լարված հարաբերությունները կսկսեն դեպի լավը փոխվել: Եվ դա ձեր շնորհիվ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|