Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1942 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կարող եք կենտրոնանալ լուրջ գործերի վրա: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, սպասվածից լավ արդյունքի կհասնեք: Օրը հարմար կլինի նաև երկարաժամկետ ծրագրեր կառուցելու կամ հեռու ապագային վերաբերող որոշումներ ընդունելու համար: Այստեղ դուք պատրանքներ չեք կառուցի ու սխալներ չեք անի: Թյուրիմացությունները ձեզ կվշտացնեն, կստիպեն հուզվել ու ապրումներ ունենալ: Սակայն հիշեք, որ այսօր առաջ եկած դժվարությունները լուրջ հետևանքներ չեն ունենա և շուտով անցյալում կմնան: Այնպես որ, դուք լավատեսության բոլոր հիմքերն ունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կարևոր հարցերի քննարկումը լավ է չհետաձգեք. դրա համար հարմար կլինի օրվա սկիզբը: Այդ հատվածում չեն բացառվում կարևոր նորությունները: Դրանք կհուշեն, որ արժե փոխել ծրագրերը, որոշ գործեր հետաձգել ու կենտրոնանալ այլ գործերի վրա: Դուք դրա պատճառով չեք անհանգստանա, քանի որ միանգամից կհասկանաք, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու, առօրյա գործերով զբաղվելու համար: Հանգստանալու, հետաքրքիր ուղևորության մեկնելու հնարավորություն էլ կլինի: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Համարձակ ասեք այն, ինչ մտածում եք. շրջապատողները ձեզ ճիշտ կհասկանան ու անպայման կաջակցեն: Հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի հանդիպումներ հին ծանոթների հետ: Ժամանակին ձեզ համար թանկ կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Մարդիկ, որոնք առաջ տհաճությամբ էին կապի դուրս գալիս, այսօր զարմանալիորեն բարյացակամ տրամադրված կլինեն: Դուք ժամանակը զուր չեք վատնի, ուստի կհասցնեք օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Հնարավորություն կունենաք աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին, օգնել մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ շատ բարդ է թվացել, եթե հենց առավոտվանից լուրջ տրամադրվեք: Պատասխաններ կգտնվեն բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Դուք ոչ միայն գլուխ կհանեք սեփական գործերից, այլև մյուսներին էլ կօգնեք, եթե դրա կարիքը լինի: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Մի վախեցեք զրուցել մի բանի մասին, ինչի պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Այս անգամ ոչ ոք չի ուզենա վիճել, իսկ բոլորին դուրեկան լուծում արագ կգտնվի: Միակ ոլորտը, որը զգուշություն է պահանջելու, ֆինանսներն են: Լավ է խուսափեք չծրագրված գնումներից ու գործարքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Եկել է ավելի վաղ մտածածը կյանքի կոչելու ժամանակը: Օրը հարմար կլինի համարձակ գաղափարները կյանքի կոչելու համար, և կարևոր չէ՝ կուզենան շրջապատողներն օգնել ձեզ դրանում: Հավանական են հաջող գնումներ, որոշ Առյուծներ կգնեն հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում: Լավ կանցնեն ուղևորությունները՝ և՛ նախապես ծրագրվածները, և՛ այնպիսիք, որոնց մասին որոշումը վերջին պահին եք ընդունել: Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Նոր ծանոթների վրա դուք ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեք, նրանք կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել, ընկերանալ ձեզ հետ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք հրաշալի գլուխ կհանեք կարևոր գործերից, արագ կլուծեք բարդ առաջադրանքները, եթե դրա կարիքը լինի: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը, որի շնորհիվ դուք ո՛չ լուրջ սխալներ կանեք, ո՛չ էլ մանր թերացումներ թույլ կտաք: Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի: Դուք արագ գլուխ կհանեք տնային գործերից, պիտանի իրեր գնելու հետ կապված խնդիրներ էլ չեք ունենա: Իսկ ահա մտերիմների հետ երկարաժամկետ ծրագրերի քննարկումն արժե հետաձգել. պայմանավորվելը հեշտ չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Նույնիսկ նոր ծանոթների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Պատահական հանդիպումը կարող է երկարատև ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբ դառնալ: Համախոհներ գտնելու շանս կլինի, որոնք կօգնեն ձեզ աշխատանքի մեջ, բիզնեսում կամ ստեղծագործելիս: Աշխատեք չհոգնել: Օրվա առաջին կեսին դուք շատ բան կհասցնեք անել, իսկ հետո կուզենաք մի փոքր հանգստանալ, վերականգնել ուժերը: Ընկերները և մյուս մտերիմները կօգնեն ձեզ թեկուզ կարճ ժամանակով մոռանալ գործերի ու հոգսերի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, սակայն ոչ մի կասկած չկա, որ դրանք կհաղթահարեք: Նույնիսկ լավ ծանոթ գործերին ոչ ստանդարտ մոտեցման շնորհիվ դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Անսովոր գաղափարներ կհայտնվեն: Դրանք դուր կգան ձեր ընկերներին: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Այստեղ ձեզ բնորոշ կլինի որոշակի թեթևամտությունը, որը կարող է չարդարացված ծախսերի ու ֆինանսական կորուստների հանգեցնել: Լուրջ գործարքներ կնքելուց առաջ խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հագեցած կլինի: Հետաքրքիր միջոցառումների այցելելու և այնպիսի մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Ոչ ֆորմալ միջավայրում կհաջողվի քննարկել աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերը: Նման զրույցները շատ օգտակար կլինեն: Չի բացառվում, որ հենց դրանցից հետո դուք նոր ծրագրեր ունենաք: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե կոնկրետ նպատակով ճամփա ընկնեք: Նույնիսկ ոչ մեծ ճամփորդությունը կարող է գրավիչ ու հիշարժան դառնալ, եթե ձեզ ընկերակցի սիրելին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր շատ օգտակար կլինի կարևոր գործերում նախաձեռնող լինելը: Աշխատեք շրջապատողներին հետաքրքրել ձեր այն գաղափարներով, որոնց իրագործումը ձեզ համար յուրահատուկ կարևոր է: Դուք հեշտությամբ հուսալի համախոհներ կգտնեք, համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև նվերներ ու հաճելի անակնկալներ: Սակայն միայն դրանք չեն լինի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի նորություններ կբերի, որոնք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Առավոտը հազիվ թե առանց տարաձայնությունների ու վեճերի անցնի: Բայց անհանգստանալու կարիք չկա. առաջին հերթին՝ դրանք կառուցողական կլինեն, երկրորդ՝ կօգնեն լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Մեծ մասամբ ձեր դիվանագիտական ունակությունների շնորհիվ կհաջողվի անձերին ու փոխադարձ վիրավորանքներին չանցնել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ հաջող կդասավորվի: Դուք կվերադառնաք հին գործերին ու կավարտեք դրանք՝ նույնիսկ սպասվածից լավ արդյունքների հասնելով: Մտերիմները ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Դուք առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ցանկացած կարևոր զրույց ու հանդիպում արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար. հենց այդ հատվածում ձեզ համար ավելի հեշտ կլինի շրջապատողներին հասկանալը, նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Բացի այդ, հավանական են ոգեշնչող նորություններ ու առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Ավելի վաղ գործած սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք: Դուք անպայման կօգտվեք դրանից: Օրվա երկրորդ կեսը կարող է մանր-մունր խնդիրներ ու ցավալի թյուրիմացություններ բերել: Կենտրոնանալն ու կշռադատված որոշումներ ընդունելը կդժվարանա: Արժե ընտրողաբար մոտենալ կապերին. վտանգ կա՝ վատ ազդեցության տակ ընկնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|