Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5668 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հաճելի անակնկալներ է խոստանում: Դրանք հատկապես շատ կլինեն գործնական ոլորտում: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա արագ գլուխ հանել բարդ առաջադրանքից: Դուք ժամանակին ուշադրություն կդարձնեք կարևոր մանրուքներին, ուստի ոչ ինքներդ սխալներ կանեք, ոչ էլ թույլ կտաք մյուսները անեն: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Այսօր դուք շատ զգայուն ու բռնկուն կլինեք, կարող եք սուր արձագանքել նույնիսկ աննշան պատահարներին, անմեղ նկատողություններին: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շփումներն էլ ավելի շատ ուրախություն կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օգտվեք աստղերի աջակցությունից համարձակ ծրագրերն իրագործելու համար: Այսօր ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Նույնիսկ եթե ստիպված լինեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել, դուք սխալներ չեք անի, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից, հավանական են դրամական մուտքեր: Չնայած դրական միտումների ուժեղ ազդեցությանը՝ ապրումներից խուսափել չի ստացվի: Եվ ամենը լարված հուզական դաշտի պատճառով, ինչը թույլ չի տա հանգստություն պահպանել: Բայց մտերիմները ձեր կողքին կլինեն և անպայման կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը բավական անհանգիստ կանցնի: Հազիվ թե կարողանաք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին: Ավելի հավանական է, որ պիտի իմպրովիզներ անեք, ոչ ստանդարտ լուծումներ փնտրեք, նոր բան մտածեք: Դուք դրանից վատ գլուխ չեք հանի, բայց պիտի ջանքեր գործադրեք: Պետք կգա ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ այն մարդկանց հետ, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Որոշ Երկվորյակներ ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար. այն երկար կհիշվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձեր դիվանագիտական տաղանդներն այսօր շատ օգտակար կլինեն: Դուք կհաշտեցնեք վիճողներին, ամենատարբեր մարդկանց կօգնեք միմյանց հետ լեզու գտնել: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Եթե նախկինում ոչ մի կերպ չէր հաջողվում լեզու գտնել ղեկավարության ու կոլեգաների հետ, ապա այսօր վերջապես դա կստացվի, աշխատելն էլ կհեշտանա: Օրը հարմար կլինի հատկապես գործնական ուղևորությունների համար: Դրանք հաջող կանցնեն, դուք չեք զղջա, որ ճամփա եք գնացել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Գնումների հարցում մի շտապեք. սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը կարևոր նորություններ կբերի: Չի բացառվում մյուսներից վաղ արժեքավոր տեղեկատվություն ստանաք: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնց հետ մեծ հույսեր չէիք կապում: Նախկինում բացառապես սեփական խնդիրներով զբաղված մարդիկ անսպասելի կաջակցեն ձեր գաղափարները: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Նույնիսկ եթե վերջին ժամանակներս ամեն առիթով վիճում էիք, այսօր կհաջողվի ընդհանուր լեզու գտնել, հանգիստ քննարկել կարևոր հարցերը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Այդ հատվածում պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, կարող են տարաձայնություններ ու վեճեր առաջանալ, չեն բացառվում ձգձգումները գործերում, որոնցից հույս ունեիք արագ գլուխ հանել: Մի հուսահատվեք: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ ու լավ նորություններ է խոստանում: Կհեշտանա հարազատների հետ ընդհանուր լեզու գտնելը, կհաջողվի գլուխ հանել ընտանեկան գործերից, որոնց պատճառով վերջերս ապրումներ շատ են եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Չի բացառվում ուզենաք փոխել ծրագրերը, հետաձգել ավելի վաղ մտածածի իրագործումն ու կենտրոնանալ այլ բանի վրա: Լսեք ինտուիցիային, որի հուշումները ճիշտ կլինեն, իսկ եթե հետևեք դրանց, ապա ժամանակը զուր չեք վատնի: Հավանական են հեռվից լավ նորություններ, որոշ Կշեռքներ պատասխաններ կստանան վերջին ժամանակներս մտորումների առիթ դարձած հարցերին: Հաջող կլինեն գնումները: Դուք գումարը զուր չեք ծախսի, անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ օգտակար կլինեն: Օրվա երկրորդ կեսը հաճելի ընտանեկան իրադարձություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու և կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել դրանից: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք շուտով ձեր ամենահուսալի համախոհները կդառնան: Շատերի վրա տպավորություն կթողնեն ոչ միայն ձեր մասնագիտական, այլև անձնական որակները: Օրը հարմար կլինի ոչ ֆորմալ միջավայրում աշխատանքային հարցերը քննարկելու համար: Կարող եք կոլեգաներին հյուր կանչել. դա օգուտ կտա ձեր հարաբերություններին: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա առաջին կեսը հազիվ թե հարմար լինի բարդ գործերի համար: Դրանց վրա կենտրոնանալը հեշտ չի լինելու. շրջապատողները ձեր օգնության ու խորհուրդների կարիքը կունենան, բացի այդ, անսպասելի մանր-մունր, բայց ուշադրություն պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Ուշադիր պիտի լինեն փաստաթղթերի հետ աշխատող Աղեղնավորները. ցավալի սխալներ անելու վտանգ կա: Ավելի ուշ հանգիստ շրջան կգա, որը հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև մտերիմների հետ շփվելու համար. դուք արագ ամեն ինչի մասին կպայմանավորվեք: Նոր ծանոթների հետ լուրջ տարաձայնություններ էլ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը բավական անհանգիստ կանցնի, բայց այն անհաջող անվանել չի կարելի: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել ու բոլոր փորձությունները կհաղթահարեք: Ղեկավարվեք սեփական ինտուիցիայի հուշումներով. դրանք ավելի օգտակար ու ճշգրիտ կլինեն, քան շրջապատողների խորհուրդները: Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, աշխատեք ինքնատիրապետումը չկորցնել: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, իսկ ահա պահի ազդեցության տակ ասվածի կամ արածի համար դուք շուտով կարող եք զղջալ: Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք: Ամենայն հավանականությամբ ուզենալու եք հանգստանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի շփումների համար: Հեշտությամբ դուր կգաք նոր ծանոթներին, նրանք անմիջապես ուշադրություն կդարձնեն ձեր լավագույն որակներին: Շատ հավանական է ռոմանտիկ պատմության սկիզբը: Ինչ-որ մեկը կարող է կորցնել գլուխը, չի բացառվում սերն առաջին հայացքից: Հնարավոր են նվերներ, ուշադրության նշաններ, հաճելի անակնկալներ: Դժվարություններ կարող են առաջանալ կենտրոնացվածություն ու լրջություն պահանջող գործերում: Եթե բարդ գործ ստանձնեք, այն ավարտին հասցնելու համար պիտի ձեզ վրա ջանքեր գործադրեք, չտրվեք սկսածը կիսատ թողնելու գայթակղությանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը վառ ու ոգեշնչող կլինի: Այն և՛ հետաքրքիր գործեր, և՛ գրավիչ առաջարկներ կբերի: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Որոշ Ձկներ նոր ընկերներ, իսկապես մտերիմ մարդկանց կգտնեն: Խնդիրներ չեն առաջանա ընթացիկ հարցերը լուծելիս: Դուք ոչ մի մանրուք բաց չեք թողնի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Ֆինանսական հարցերի լուծմանը լուրջ մոտեցումը թույլ կտա խուսափել զուր ծախսերից: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|