Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 20
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը հազիվ թե առանց անակնկալների կամ ծրագրերի վրա ազդող նորությունների անցնի: Դուք չեք անհանգստանա, որ ամեն ինչ մտածածի նման չի դասավորվում, այլ արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու կգտնեք նրանից օգուտ քաղելու ձևը: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, ընկերները կօգնեն արագ լուծել ծագած բոլոր խնդիրները:
Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք: Այդ հատվածում կուզենաք մենակ մնալ: Դա շատ օգտակար կլինի. դուք հանգիստ կմտածեք կարևոր հարցերի շուրջ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Կհաջողվի լուծել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը, հաջողությամբ ավարտել շատ բարդ թվացող գործերը: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը շեղի ձեզ, դուք սխալներ չեք անի, ոչ մի կարևոր բան բաց չեք թողնի: Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ, հաջող կանցնեն նոր աշխատանքի հետ կապված բանակցությունները:
Օրվա երկրորդ կեսին հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր դատարկ բաների պատճառով: Չնայած հետո բավական արագ կպայմանավորվեք, լուծումներ կգտնեք, որոնք բոլորին դուր կգան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Հատկապես դժվար կլինի այն Երկվորյակների համար, որոնց տպավորվող ու զգայուն մարդիկ են շրջապատում. հենց դուք պիտի բոլորին հանգստացնեք ու աջակցեք: Բայց ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա, և դուք կկարողանաք կենտրոնանալ սեփական գործերի վրա:
Ավելի ուշ ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար հարմար ժամանակ կգա: Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների, աշխատանքային հարցերը և մասնագիտական ծրագրերը քննարկելու համար: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, այդ թվում՝ բավական ազդեցիկ մարդկանց շրջանում: Գործերին ձեր լուրջ վերաբերմունքը շատերին դուր կգա: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, հաջող կլինեն սեմինարներին, կոնֆերանսներին ու նմանատիպ միջոցառումներին ձեր ելույթները:
Օրվա հուզական դաշտը շատ բարենպաստ կլինի: Դուք գլուխ կհանեք ձեր զգացմունքներից, կհասկանաք՝ ինչպես հարթել վերջին շրջանում բարդացած հարաբերությունները: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումները, ռոմանտիկ ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում մեծ տհաճությամբ էին կապի դուրս գալիս: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, ուզենան հաշտվել մարդիկ, որոնց հետ վիճել էիք:
Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած գաղափարներին: Հազիվ թե կարողանաք անմիջապես կյանքի կոչել դրանք, բայց շուտով պայմանները կփոխվեն: Հենց այդ ժամանակ էլ կվերադառնաք ձեր մտածածին: Գործերում արժե ապավինել ինտուիցիային: Նրա հուշումները ավելի ճշգրիտ ու հստակ կլինեն, քան շրջապատողների խորհուրդները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ սովորաբար հաշտ էիք, այսօր կարող են ձեզ սխալ հասկանալ: Պատրաստ եղեք երկար զրույցների ու մանրամասն բացատրությունների. առանց դրանց չի լինի: Ամենակարևոր ու շտապ գործերում աշխատեք միայն սեփական ուժերին ապավինել:
Հավանական են անսպասելի իրադարձություններ ու պատահարներ, որոնք կխառնեն ձեր ծրագրերը, կստիպեն որոշ գործեր հետաձգել ու կենտրոնանալ մյուսների վրա: Նման պահերին կհաջողվի արագ վերակազմակերպվել, նոր ձևով գործել՝ ժամանակը չվատնելով ապրումների ու զղջումների վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը իրադարձություններ կբերի, որոնք կստիպեն հուզվել նույնիսկ ամենահանգիստ Կշեռքներին: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, պիտի արագ կողմնորոշվեք նոր իրավիճակում ու ոչ այնքան հասարակ որոշում ընդունեք: Այստեղ ձեզ կօգնի փորձը, որի շնորհիվ չեք սխալվի:
Օրվա երկրորդ կեսը անսովոր ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում հետագայում ձեր կյանքում կարևոր դեր խաղացող մարդկանց հետ: Այս հատվածը հարմար կլինի նաև հին կապերը վերականգնելու համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ ընկերություն եք արել կամ միասին աշխատել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք: Մարդիկ, որոնց կպատմեք ձեր գաղափարների մասին, կաջակցեն դրանք ու կուզենան մասնակցել մտածածն իրագործելուն: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Վերջին ժամանակներս նոր աշխատանքի փնտրտուքներով զբաղված Կարիճները հետաքրքիր առաջարկներ կստանան:
Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, ձեր մտերիմներին վերաբերող լավ նորություններ: Ընկերներն անակնկալ ձևով կխառնվեն ձեր գործերին, և դա շատ տեղին կլինի, քանի որ թույլ կտա խուսափել շատ ու շատ խնդիրներից, արագ ելք գտնել ոչ միանշանակ իրավիճակից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը բավական անհանգիստ կանցնի: Դուք չափազանց շատ ուշադրություն կդարձնեք մանրուքներին, կհուզվեք մի բանի պատճառով, ինչը մեկ ուրիշ ժամանակ չէիք նկատի: Չի բացառվում, որ անսպասելի հանդիպումը փոխի ձեր ծրագրերը, քանի որ դրա շնորհիվ դուք նոր հնարավորություններ կտեսնեք:
Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր հասկանում ու աջակցում են ձեզ: Այդպես դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այս հատվածում կկարողանաք պայմանավորվել ամենատարբեր մարդկանց հետ: Նրանք, ովքեր նախկինում ձեզ լսել չէին ուզում, զարմանալիորեն բարեհամբույր և ուշադիր կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածում հավանական են և՛ հաջող զուգադիպություններ, և՛ լավ նորություններ, և՛ հետաքրքիր առաջարկներ: Արժե արագ գործել. ինչքան շուտ ստանձնեք կարևոր առաջադրանքի լուծումը, այնքան հեշտ կլինի հաջողության հասնելը: Օրվա առաջին կեսը հարմար կլինի նաև գործնական բանակցությունների համար: Ձեր դիվանագիտական տաղանդների շնորհիվ դուք հուսալի համախոհներ կգտնեք:
Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կանցնի: Հոգսերը կշատանան: Չի բացառվում պետք լինի հետաձգել սեփական գործերը մտերիմներից մեկին օգնելու համար: Բայց անլուծելի խնդիրներ չեն առաջանա, դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե բավականաչափ համբերատար ու համառ լինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Հեշտությամբ կշահեք նոր ծանոթների համակրանքը, կհաջողվի լավ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր նախկինում միայն ձեր թերություններն էին նկատում: Չի բացառվում անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբը: Հարաբերությունները արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա:
Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Գնումները լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսի համար. հենց այդ հատվածում հեշտությամբ իսկապես լավ իրեր կընտրեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Այս լավ ու թեթև օրը ձեզ կուրախացնի հաճելի անակնկալներով: Դրական փոփոխություններ հնարավոր են կյանքի բոլոր ոլորտներում: Սակայն դրանք իրենք իրենց տեղի չեն ունենա, ավելի հավանական է, որ պիտի նախաձեռնող լինեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչ արժե նախաձեռնել: Լսեք նրան և կարևոր գործն սկսելու հարմար պահը բաց չեք թողնի:
Բոլոր կարևոր հանդիպումներն ու լուրջ զրույցները արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Ավելի ուշ անհրաժեշտ բառերը գտնելը դժվար կլինի, բացի այդ, կսկսեք բարկանալ ու նյարդայնանալ՝ ինքներդ չհասկանալով, թե ինչու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: