ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1969 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսին կուզենաք մենակ մնալ: Եվ զարմանալի չէ. շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից դժվար կլինի: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, տարաձայնություններ ու վեճեր դատարկ բաների պատճառով: Մթնոլորտը միանգամից լիցքաթափել չի ստացվի, բայց շուտով դրական միտումները կուժեղանան, և հարաբերությունները կհարթվեն:

Երեկոն կուրախացնի և՛ հաճելի անակնկալներով, և՛ լավ նորություններով: Կուրախացնի հին ընկերների հետ հանդիպումը կամ ռոմանտիկ ժամադրությունը: Միակ ոլորտը, որտեղ կարող են դժվարություններ առաջանալ, ֆինանսներն են: Գնումների հարցում մի շտապեք, խուսափեք չծրագրված ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չնայած օրը կարող է մի փոքր անհաջող սկսվել, բայց անհանգստանալու կարիք չկա: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ մանր-մունր դժվարություններն արագ կհաղթահարեք, և ամեն ինչ շուտով կհարթվի: Ընտանեկան գործերի և կենցաղային հարցերի քննարկումը լավ է մինչև երեկո հետաձգեք. այդպես պայմանավորվելը կհեշտանա:

Հավանական են դրամական մուտքեր, թանկարժեք ու պիտանի նվերներ: Որոշ Ցուլեր իրենց հոբբիի օգնությամբ լավ գումար աշխատելու շանս կունենան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար. դուք անսխալ կընտրեք հենց այն, ինչը երկար ժամանակ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտյան ինտուիցիան կհուշի, որ անգործ նստել չարժե, և այն չի սխալվի: Էներգիա այսօր շատ կունենաք, և դուք հրաշալի արդյունքների կհասնեք, եթե այն ճիշտ ուղղության վրա դնեք: Կարող եք բարդ ու կարևոր բան ստանձնել. դուք սխալներ չեք անի, արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել:

Օրվա երկրորդ կեսը նույնքան արդյունավետ չի անցնի: Կուզենաք հանգստանալ, և պայմանները թույլ կտան այդպես վարվել: Այս հատվածը հարմար կլինի զբոսանքների և ոչ մեծ ուղևորությունների, տրամադրություն բարձրացնող ոչ այնքան բարդ զբաղմունքների համար: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, իսկ ահա բազմամարդ հավաքների մասնակցելն անցանկալի է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հիշեք այն գործերի մասին, որոնք երկար ժամանակ հետաձգել եք: Ամենայն հավանականությամբ այսօր դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, շատ բան սպասվածից հեշտ կտրվի: Լավ է միայն սեփական ուժերին ապավինեք. ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի, վեճերից խուսափել էլ չի ստացվի:

Ընտանեկան գործերը սովորականից մեծ ուշադրություն են պահանջելու: Չի բացառվում մտերիմներն օգնության կարիք ունենան, և դուք այն ցուցաբերելու համար պիտի փոխեք ձեր ծրագրերը: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, և դուք ընդհանուր առմամբ գոհ կմնաք, թե ինչպես է օրը դասավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք ծախսել գումարը: Այսօր լավ է խուսափեք սպոնտան գնումներից, նախկինում չծրագրած գործարքներից: Եթե ինչ-որ մեկին պարտքով գումար եք տալու, պատրաստ եղեք, որ այն պայմանավորված ժամկետից ուշ են վերադարձնելու:

Մնացած հարցերում օրը բավական հաջող կլինի: Կարևորը, որ մանրուքների պատճառով չանհանգստանաք: Կենտրոնացեք հետաքրքիր բաների վրա, մտածեք կարևորի մասին. աստղերը ձեզ անպայման կաջակցեն: Հավանական են անսպասելի այցեր, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից վաղուց լուր չունեիք: Հնարավորություն կունենաք հարթել նախկինում լարված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անկախ նրանից, թե այսօր ինչ դժվարություններ կառաջանան, մի կասկածեք, որ կարողանալու եք դրանք հաղթահարել: Հնարավորություն կունենաք լուծել վաղուց առաջացած խնդիրները, ինչպես նաև հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ մինչև վերջերս լարված շփումների մեջ էիք: Կիսվեք գաղափարներով, նախաձեռնող եղեք, շրջապատողներին անսովոր մի բան առաջարկեք. ձեզ անպայման կաջակցեն:

Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի գործնական տեսանկյունից: Նկատելի հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր կկենտրոնանան աշխատանքային առաջադրանքները լուծելու վրա: Կարող եք կոլեգաների հետ քննարկել ծրագրերը. դուք պիտանի բաներ կիմանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք շատ բանի կհասնեք, եթե վճռական գործեք, այլ ոչ թե սպասեք, որ ամեն ինչ ինքն իրեն կարգավորվելու է: Չի բացառվում կյանքում ինչ-որ բան փոխելու ցանկություն ունենաք, և նոր ուղղությամբ առաջին քայլերն անելը հեշտ լինի: Որոշ Կշեռքներ կուզենան վերադառնալ հին ծրագրերին: Դրանց իրագործման հարցում կօգնեն հին ընկերները:

Հանգստություն պահպանելը սովորականից դժվար կլինի: Հուզական դաշտը լարված կլինի, ուստի աննշան պատահարներին էլ սուր կարձագանքեք: Հիշեք, որ պարտադիր չէ դժվարությունները մենակ հաղթահարեք. մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կհաջողվի հանգիստ քննարկել կարևոր հարցերը, զրուցել մի բանի մասին, ինչը նախկինում վեճեր շատ է հարուցել: Մարդիկ, որոնք առաջ համաձայն չէին ձեզ հետ, կփոխեն իրենց կարծիքը, կխոստովանեն, որ սխալ են եղել: Հավանական են դրական փոփոխություններ նախկինում լարված հարաբերություններում:

Դժվար չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, դուք նրանց կես խոսքից կհասկանաք: Անցյալում կմնան ընտանեկան վեճերն ու դրանց պատճառով առաջ եկած վիրավորանքները: Օրը հարմար կլինի ծրագրերը քննարկելու, հեռու ապագայի մասին զրուցելու համար: Կոնկրետ գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործմանը կուզենաք անհապաղ անցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է բարդ հարցից գլուխ հանելու կամ սովորելու համար մի բան, ինչն ավելի ուշ կարող է պետք գալ: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, շատ բան միանգամից կմտապահեք: Օրը բարենպաստ կլինի նաև ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Նրանցից օգտակար բաներ կիմանաք:

Չի բացառվում ուզենաք կյանքում ինչ-որ բան փոխել, նրանում նոր բան մտցնել կամ հրաժարվել սովորություններից: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ դա անել: Հետևեք նրա հուշումներին, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար կլինի հանդիպումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, արագ կպայմանավորվեք հների հետ, բարենպաստ տպավորություն կթողնեք նրանց վրա, ում սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Հնարավորություն կունենաք ընկերանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել:

Կարևոր գործերն արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում կենտրոնանալը և սկսածն ավարտին հասցնելը հեշտ կլինի, դուք նաև հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում աննկատ են մնացել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Որոշումների հարցում մի շտապեք, հատկապես եթե խոսքը կարևոր բանի մասին է: Այսօր հեշտությամբ ցանկալին իրականության տեղ կընդունեք, կգերագնահատեք ձեր ուժերը, հաշվարկների մեջ կսխալվեք: Լավ է ձեզ վրա լուրջ պարտավորություններ չվերցնեք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք պահել ձեր խոսքը:

Օրը հարմար կլինի հին ծանոթների, ընկերների, հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Դուք ոչ միայն նրանցից հետաքրքիր բաներ կիմանաք, այլև աջակցություն կստանաք, որի կարիքը շատ ունեիք: Երեկոն կուրախացնի սիրահարված Ջրհոսներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա համար լավ է լուրջ ծրագրեր չկառուցեք: Հանգստացեք. դա ձեզ համար օգտակար կլինի: Կարող եք զբաղվել հասարակ ու հաճելի գործերով, իսկ ահա մեծ ուժեր պահանջող գործերին անցնել կարելի է միայն այն դեպքում, եթե հուսալի օգնականներ ունեք:

Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա. օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այն հատկապես բարենպաստ կլինի հին ու նոր ծանոթների հետ շփվելու համար. դուք բոլորի հետ հրաշալի լեզու կգտնեք: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները, ուշադրության նշանները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1969 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0