ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3237 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զբաղվեք ձեզ իսկապես հետաքրքրող բանով: Հենց նման գործերում այսօր կկարողանաք հաջողության հասնել: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ: Բայց դրանք ձեզ, իհարկե, չեն ստիպի կիսատ թողնել սկսածը: Դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի և անպայման կգտնեք դրանք իրագործելու ձևը:

Արժե ազատվել այն ամենից, ինչը ձեզ այլևս պետք չէ ու միայն խանգարում է առաջ շարժվել: Լսեք ինտուիցիային, որի հուշումների շնորհիվ այնպիսի որոշումներ կընդունեք, որոնց համար ավելի ուշ զղջալու կարիք չի լինի: Ամենամտերիմ մարդիկ կաջակցեն ձեզ, եթե դրա կարիքն ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մտածեք կարևոր բաների մասին: Այսօր դուք պատրանքներ չեք կառուցի և ցանկալին իրականության տեղ չեք ընդունի, ճիշտ կգնահատեք և՛ ստեղծված իրավիճակը, և՛ սեփական ուժերը: Շրջապատողներին կզարմացնի ձեր շրջահայացությունը: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ կսկսեն ձեզ հարգանքով վերաբերվել:

Օրը հարմար կլինի աշխատանքի և օգտակար գործերի համար, բայց հանգստի մասին մոռանալ էլ չարժե: Բաց մի թողեք թեկուզ կարճ ժամանակով հոգսերից շեղվելու հնարավորությունը: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, իմպրովիզացված երեկույթի կամ անսովոր միջոցառման մասնակցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ գումար աշխատելու, շահավետ գործարքներ կնքելու կամ համագործակցության մասին պայմանավորվելու շանս կունենաք, ինչի շնորհիվ էլ ձեր եկամուտները կաճեն: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ժամանակին նախաձեռնող լինելը: Օրը հարմար կլինի նաև նոր գործ ստանձնելու համար: Օգնականների առանց դժվարության կգտնեք, ընդ որում՝ նրանց մեջ կլինեն մարդիկ, որոնց հետ շուտով կընկերանաք:

Հավանական են դրական փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Կարող եք բաց տեքստով խոսել կարևոր բաների մասին, որոշակիություն մտցնել ընդհանուր ծրագրերում: Դուք կգործեք ինտուիցիայի հուշումների համաձայն ու չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, եթե գործը հենց առավոտվանից ստանձնեք: Պայմանները շատ հաջող կդասավորվեն, դուք արագ կկողմնորոշվեք, ճիշտ որոշումներ կընդունեք: Չի բացառվում օգնության հասնեն մարդիկ, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Որոշ Խեցգետիններ նոր ընկերներ կգտնեն:

Արժե ուշադիր լինել գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելիս: Այստեղ հեշտությամբ կխճճվեք, սխալներ կանեք, որոնք կորուստների կհանգեցնեն: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք: Դա վերաբերում է նաև նրանց, ովքեր դրան չեն հավատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք միայն սեփական ուժերին ապավինել, եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք: Նույնիսկ հին ու փորձված համախոհներն այսօր կարող են անկախ իրենց կամքից ձեզ հուսախաբ անել: Բացի այդ, հավանական են տարաձայնություններ ու վեճեր, որոնք կխանգարեն համագործակցելուն: Ցանկացած կարևոր զրույց լավ է մինչև երեկո հետաձգեք:

Օրվա երկրորդ կեսին պիտի ուշադրություն դարձնեք ընտանեկան գործերին: Ձեր աջակցության կարիքը կունենա մտերիմներից մեկը: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին խնդիրները: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա անպայման կգտնեք դրանք լուծելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք լավ գլուխ կհանեք բարդ ու կարևոր գործից, և այդ մասին կիմանան մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում նոր հնարավորություններ բացվեն մասնագիտական աճի համար: Շանս կընձեռվի զբաղվել նրանով, ինչով վաղուց էիք հետաքրքրվում: Հավանական են դրամական մուտքեր:

Օրը բարենպաստ կլինի նաև շփումների համար: Դուք արագ լեզու կգտնեք նույնիսկ ձեզանից ամբողջությամբ տարբերվող մարդկանց հետ: Լավ կանցնի հին ծանոթների հետ հանդիպումը. վառ տպավորություններ շատ կլինեն, բացի այդ, կարևոր ու օգտակար մի բան կիմանաք: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դատարկ բաների պատճառով մի տագնապեք: Հազիվ թե ամեն ինչ սպասվածի նման դասավորվի: Ամենայն հավանականությամբ պիտի փոխեք ծրագրերը, զբաղվեք նոր գործով՝ հետաձգելով մնացած ամեն ինչ: Որոշ Կշեռքներ պիտի ուղղեն ուրիշների սխալները: Շուտով դուք կհասկանաք, թե ինչպես կարող եք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ կուևախացնի հաճելի անակնկալներով: Երեկոն լավ կանցկացնեն սիրահարվածները: Ռոմանտիկ ժամադրությունը յուրահատուկ կլինի ու երկար կհիշվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր դուք ամեն ինչ սրտին շատ մոտ կընդունեք, ուստի օրն առանց ապրումների չի անցնի: Բայց լուրջ դժվարություններ չեն առաջանա. եթե պահպանեք ինքնավստահությունը, ապա անպայման կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Աշխատեք ուշադրություն չդարձնել քննադատություններին և ուշադիր լսել ձեզ աջակցող մարդկանց:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված հաճելի գնումներ անել: Երեկոյան օգտակար կլինի հանգստանալը: Աղմկոտ ու բազմամարդ միջոցառումների համար օրվա այս հատվածը հարմար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կենտրոնացեք օգտակար գործերի վրա: Աշխատանքի մեջ նկատելի հաջողությունների հասնելու, բարդ առաջադրանքները լուծելու, վաղուց սկսածն ավարտելու շանս կունենաք: Մենակ աշխատելու կարիք չի լինի, ձեր կողքին կլինեն ամեն պահի օգնության շտապելու պատրաստ մարդիկ: Հին համախոհները պիտանի խորհուրդներ կտան:

Օրը հարմար կլինի ուղևորությունների համար: Կարևոր չէ՝ գործերով ճամփա կընկնեք, թե պարզապես հոգսերից շեղվելու և պայմանները փոխելու նպատակով: Ճամփորդությունը բոլոր դեպքերում հաճելի կլինի, նրա արդյունքներն էլ չեն հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր հազիվ թե կարողանաք կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալ: Ավելի հավանական է, որ պետք լինի միաժամանակ մի քանի հարց լուծել: Բացի այդ, շրջապատողները սովորականից հաճախ կշեղեն ձեզ զրույցներով, խորհուրդներով ու հարցերով: Մեծ է մանր-մունր սխալների, սխալ հաշվարկների հավանականությունը: Ինչով էլ զբաղվեք, ամեն ինչ ստուգելու համար ժամանակ մի խնայեք:

Նոր գաղափարներ կհայտնվեն: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում: Ինտուիցիան կհուշի, թե որ ուղղությամբ արժե շարժվել: Լսեք նրան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եթե վաղուց էիք ուզում անհնարինին հասնել, աշխատեք դա այսօր անել: Շանս կա, որ ամեն ինչ կստացվի: Պայմանները բարենպաստ կլինեն: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, ինչպես նաև հանդիպումները մարդկանց հետ, որոնց խորհուրդները շատ տեղին կլինեն: Որոշ Ջրհոսների կառաջարկեն հենց այն աշխատանքը, որի մասին նրանք վաղուց էին երազում:

Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի նաև անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ շփվելը կհեշտանա: Կհաջողվի հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք մյուսներից վաղ պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին, տեղեկատվություն կստանաք, որը կօգնի ճիշտ որոշում ընդունել: Շատ ժամանակ պետք չի գա ավելի վաղ գործած սխալներ ուղղելու համար: Հավանական են հաջողություններ ուսման, ինչպես նաև ստեղծագործ մոտեցում ու հնարամտություն պահանջող գործերի մեջ:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գնումների և գործարքների համար: Անսպասելի ծախսեր հնարավոր են, բայց խոսքը մեծ գումարի մասին չի լինի: Երեկոն լավ նորություններ կբերի ընտանիքում: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն ու կոգեշնչեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3237 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0