ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2002 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Իրավիճակը ճիշտ գնահատելը բարդ կլինի: Դուք հակված կլինեք հավատալ սեփական ֆանտազիաներին, այլ ոչ թե հենվել փաստերի վրա: Խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ, նրանք կհուշեն՝ ինչպես վարվեք:

Օրը հազիվ թե հարմար լինի փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպություններին դիմելու համար. հավանական են ձգձգումներ ու սխալներ: Իսկ ահա ուսման ու ստեղծագործ աշխատանքի համար այն բարենպաստ կլինի, այստեղ դուք արագ նկատելի հաջողությունների կհասնեք: Մտերիմների հետ հարաբերություններն առավոտյան բարդ կդասավորվեն, բայց երեկոյան ամեն ինչ կհարթվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բաց մի թողեք նոր գործը ստանձնելու հարմար պահը: Այսօր ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Դրական միտումների ազդեցությունը հատկապես զգալի կլինի գործնական ոլորտում: Բարդ հարցերը դուք սպասվածից արագ կլուծեք, կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելն էլ կհեշտանա:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Ցուլերի կվերադարձնեն պարտքերը, որոնց մասին նրանք վաղուց էին մոռացել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գնումների և գործարքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք առավոտն առանց վեճերի անցկացնել: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին՝ երբեմն խանգարելով կենտրոնանալ կամ նույնիսկ նոր խնդիրներ ստեղծելով: Կարևոր կլինի չբարկանալը կամ ծայրահեղ դեպքում բացասական հույզերը ցույց չտալը: Այդպես կկարողանաք խուսափել լարված պահերից, բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք:

Օրվա երկրորդ կեսը շփումների համար ավելի բարենպաստ կլինի, կյանքի մյուս ոլորտներում էլ նկատելի կլինեն դրական միտումները: Հավանական է ձեզ համար հաջողությամբ լուծվի կարևոր հարցը, որի պատճառով նախկինում հուզումներ շատ էին եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ստանձնեք կարևոր ու բարդ գործերը. այսօր դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործեք, և դուք հենց նրան կլսեք, այլ ոչ թե շրջապատողների տված խորհուրդները: Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Խեցգետիններ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ են լսել: Հնարավոր է ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբ:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, խոշոր գործարքներ կնքելու համար: Հավանական են հաջող գնումներ: Դուք կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կծառայեն ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պատրաստ եղեք աշխատելու: Այսօր դուք հազիվ թե կարողանաք հեշտ հաջողությունների հասնել կամ գլուխ հանել բարդ գործից՝ առանց ջանքեր գործադրելու: Բայց աստղերն ամեն դեպքում ձեր կողմից կլինեն: Եթե ժամանակին նախաձեռնող լինեք, չծուլանաք կամ հույս չունենաք, որ ինչ-որ մեկը ամեն ինչ ձեր փոխարեն անելու է, ապա դրական փոփոխությունները չեն ուշանա:

Արժե ներողամիտ լինեք և՛ սեփական, և՛ ուրիշների թուլությունների հանդեպ: Ինչքան քիչ պահանջեք ձեզանից և ուրիշներից, այնքան հաճելի կանցնի օրը: Երեկոն բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Պատմեք ձեր հաջողությունների մասին. այսօր դրանք շատերին կհետաքրքրեն: Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կարող են օգտակար լինել մասնագիտական տեսանկյունից: Լավ կանցնեն պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հանդիպումները, չեն բացառվում համագործակցության առաջարկները: Հավանական են դրամական մուտքեր:

Մտերիմների հետ շփումներում հնարավոր են լարված պահեր: Դրանք հատկապես հավանական են օրվա առաջին կեսին, երբ տարաձայնությունների առիթներ սովորականից շատ կլինեն: Բայց դուք կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը: Օրվա վերջին բոլոր ապրումները կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործեք: Այսօր դուք էներգիայով լի ու վճռական կլինեք: Դա շատ տեղին կլինի, կօգնի զինաթափել հին թշնամիներին ու առաջ անցնել մրցակիցներից: Շատ Կշեռքներ կլուծեն նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը:

Օրը կարևոր բացահայտումներ է խոստանում ուսման, հետազոտական գործունեության մեջ ու ստեղծագործելու վրա կենտրոնացած Կշեռքներին: Դուք կտեսնեք այն, ինչը մյուսների աչքից վրիպել է, ժամանակին կարևոր տեղեկատվություն կստանաք: Երեկոն հարմար կլինի ուղևորությունների և զբոսանքների համար. պայմանների փոփոխությունն օգուտ կտա ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփվեք այն մարդկանց հետ, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Այսօր դուք կկարողանաք ձեր կողմը գրավել նույնիսկ նրանց, ում հետ առաջ ոչ մի կերպ լեզու գտնել չէր ստացվում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կհասկանան, որ լավ է մի կողմ քաշվեն ձեր ճանապարհից, իսկ նրանցից ոմանք նույնիսկ կփորձեն ընկերանալ ձեզ հետ: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց վստահել:

Զգույշ եղեք գումարի հետ կապված հարցերում: Այսօր դուք սովորականից շատ հակված կլինեք ծախսող լինելու, վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք դատարկ բաների վրա: Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ աշխատել փաստաթղթերի հետ. սխալների հավանականությունը մեծ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն սկսեք ֆինանսական հարցերի լուծումից: Առավոտը հրաշալի կլինի գնումների և գործարքներ կնքելու, ինչպես նաև արժեքավոր ունեցվածքի հետ կապված փաստաթղթեր ձևակերպելու համար: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք կարող են սպասվածից մեծ լինել:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, հատկապես անձնական հարաբերությունների տեսանկյունից: Եթե ուզում եք շահել նոր ծանոթի համակրանքը կամ հաշտվել, ապա նախաձեռնող եղեք ու մի կասկածեք, որ ամեն ինչ կստացվի: Հավանական են ամենամտերիմ մարդկանց, ընտանիքի անդամների հետ կապված լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե առանց մանր-մունր, բայց մեծաքանակ վեճերի անցնի: Նույնիսկ սովորաբար ձեզ աջակցող մարդկանց հետ լեզու գտնելը դժվար կլինի: Դուք քննադատություններ ու անտեղի խորհուրդներ կլսեք: Բայց այդ ամենը ձեր տրամադրությունը չի փչացնի ու չի ստիպի կորցնել ինքնատիրապետումը: Պրովոկացիաներին դուք չեք տրվի, վիրավորանքները չեք թաքցնի, այլ կգտնեք հարաբերությունները հարթելու ձևը:

Աշխատանքը սովորականից հեշտ է տրվելու: Բարդ խնդիրներ չեն լինի, դուք ստանձնած ամեն ինչ արագ կանեք: Օգնության կարիք չեք ունենա, բայց եթե նոր ծանոթները այն առաջարկեն, մի հրաժարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անսպասելի հանդիպումներ կբերի, հնարավորություն կտա զրուցել մարդկանց հետ, որոնց հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում: Կհաջողվի քննարկել ձեզ անհանգստացնող հարցերն ու պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Չբարկանաք, եթե հասկանաք, որ նրանք ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանում:

Հավանական  են անսպասելի ծախսեր: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն տնային խնդիրները լուծելու անհրաժեշտության հետ: Գործին խելամիտ մոտեցեք. շատ ծախսել պետք չէ, բայց չափազանց խնայող լինելն էլ կարող է լրացուցիչ կորուստների բերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործերը կարող են ձգձգվել, հավանական է խախտվեն հին պայմանավորվածությունները, իսկ իրադարձություններն ընդհանուր առմամբ ուզածից դանդաղ կզարգանան: Անհանգստանալու կարիք չկա. դուք միևնույն է ձեր ուզածին կհասնեք, թեկուզ՝ ոչ միանգամից: Դրանում կարող են օգնել հին ծանոթները:

Հանգստանալու, առօրյա հոգսերից շեղվելու և ընկերների հետ միասին հետաքրքիր գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Այսօր չարժե գումար ծախսել անսպասելի դուր եկած իրը գնելու համար: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն, ավելի հավանական է, որ շուտով դրանց համար զղջաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2002 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0