ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2051 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերում պատրաստ եղեք ձգձգումների և մանր-մունր խնդիրների, որոնց պատճառով սկսածն արագ ավարտել չի հաջողվի: Օրն այնքան էլ արդյունավետ չի անցնի: Բայց դուք բոլոր դեպքերում հաջողության կհասնեք, եթե հետևողականորեն ու առանց շտապելու գործեք: Օգտակար կլինեն հին ծանոթների խորհուրդները:

Լավ է երեկոյան չքննարկեք կարևոր հարցերը: Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին: Ձեզ համար դժվար կլինի բարյացակամ ու դրական տրամադրված մնալը: Վտանգ կա, որ ձեր չմտածված խոսքերով վիրավորեք սիրելի մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն արժե սկսել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերի լուծումից: Այստեղ դուք ոչինչ աչքաթող չեք անի, ոչ ոք չի կարողանա ձեզ շեղել: Չի բացառվում տարաձայնություններ առաջանան, բայց դուք արագ դրանք կհարթեք, ոչ մի րոպե չեք կորցնի հավասարակշռությունը:

Հետո անհանգիստ շրջան է գալու: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, մի առաջադրանքից մյուսն անցնել: Դուք այստեղ էլ սխալներ չեք անի, բայց արագ կհոգնեք, կսկսեք նյարդայնանալ դատարկ բաների պատճառով, բարկանալ ձեր ու շրջապատողների վրա: Կարևոր կլինի ժամանակին հանգստի համար դադար վերցնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր համառությունը թույլ կտա ոչ միայն գործերում հաջողությունների, այլև կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերություններում դրական փոփոխությունների հասնել: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կգիտակցեն, որ ավելի լավ է ոչ թե պայքարել ձեր դեմ, այլ համագործակցել ձեզ հետ:

Դժվար կլինի գործնական և անձնական հարաբերությունները զատելը: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածություններն աշխատավայրում, հավանական է լուրջ հարաբերությունների սկիզբ: Ընտանեկան բիզնեսի հետ կապված ծրագրեր կունենաք: Այստեղ լավ է չշտապեք: Կարևոր կլինի գործելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է մտածելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ վառ, հետաքրքիր ու ոգեշնչող օր է սպասվում: Աշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցողին. այդպես դուք ժամանակին պիտանի տեղեկատվություն կստանաք, մյուսներից վաղ կարևոր բան կնկատեք:

Օրվա առաջին կեսը հարմար կլինի գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք ինտուիցիային ապավինել. նրա հուշումները կօգնեն սխալներ չանել, խուսափել տհաճ պահերից: Ավելի ուշ ոչ ֆորմալ շփումների համար հարմար ժամանակահատված կգա: Հաճելի ծանոթություններ հաստատելու, նոր համախոհներ ու ընկերներ գտնելու շանս կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում ոչ ոք չի նկատել, կգտնեք գործերից արագ գլուխ հանելու, բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը լուծելու ձևը:

Ամեն ինչ չէ, որ ինքն իրեն հաջող կդասավորվի, դուք պիտի ջանքեր գործադրեք: Հենց դա կօգնի լավ տրամադրություն պահպանել: Բարդ առաջադրանքները կշեղեն ձեզ ապրումներից, տհաճ մտքերից, անցյալի իրադարձությունների մասին մտորումներից: Երեկոն հարմար կլինի հին ընկերոջ հետ հանդիպելու համար: Նա հետաքրքիր բաներ կպատմի, կկիսվի գաղափարներով, որոնց հանդեպ դուք անտարբեր չեք մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կենտրոնացեք մասնագիտական առաջադրանքների լուծման վրա: Դուք նկատելի հաջողության կհասնեք աշխատանքի մեջ, բոլորին ցույց կտաք, թե ինչի եք ունակ: Նախկինում ձեր գիտելիքներին ու տաղանդներին կասկածող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը: Չի բացառվում շուտով նրանցից համագործակցության գրավիչ առաջարկներ ստանաք:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չի բացառվում վերադարձնեն հին պարտքերը: Որոշ Կույսեր շահավետ կվաճառեն անպիտան իրերը: Սիրո մեջ հաջողակ կլինեք, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք սպասվածից շատ բան կհասցնեք անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Շատ հարցերին պատասխաններ անսպասելի արագ կգտնվեն, բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կկարողանաք խորհրդակցել, քննարկել այն ամենը, ինչը ձեզ անհանգստացնում է: Պիտանի ծանոթություններ հաստատելու ու նոր համախոհներ գտնելու շանս կունենաք:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հիշեք, որ ընտանեկան գործերը հենց ձեր ուշադրությունն են պահանջելու: Չի բացառվում պետք լինի չծրագրված գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Նույնիսկ եթե կարող եք ինքնուրույն գլուխ հանել ծրագրած գործերից, մի հրաժարվեք ձեր համախոհների ու նոր ծանոթների առաջարկած օգնությունից: Համատեղ աշխատանքից կարող են երկարատև հարաբերություններ սկսվել, և մեծ մասամբ հենց ձեզանից կախված կլինի, թե ինչ բնույթ դրանք կստանան:

Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, աշխատեք ձեր թուլություններին չտրվել, չծուլանալ, տհաճ գործերը չհետաձգել: Շատ բան կախված կլինի կարգապահությունից, ամեն ինչին լուրջ վերաբերմունքից: Հանգստանալու և ուժերը վերականգնելու հնարավորություն երեկոյան անպայման կընձեռվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է ձեր մասին նախկին կոլեգաներին ու գործընկերներին հիշեցնելու համար: Չի բացառվում, որ այդ մարդիկ ձեզ հետաքրքիր բան առաջարկեն: Դուք հաջողությամբ կանցկացնեք կարևոր բանակցությունները, կկարողանաք ձեր ճշմարտացիության մեջ ապացուցել նրանց, ովքեր չգիտես ինչու կասկածում են դրանում: Շրջապատողներին պատահաբար հայտնի կդառնան ձեր հաղթանակներն ու լավ արարքները. դա օգուտ կտա հարաբերություններին:

Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանց մասին որոշումը վերջին պահին ընդունեք ու ստիպված լինեք շտապելով ճամփա ընկնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի. բավական է լսեք ինտուիցիային ու ձեզ այնպես պահեք, ինչպես այն հուշում է: Օրվա առաջին կեսին լավ է կենտրոնանաք լավ ծանոթ գործերի վրա: Հետո նոր բան ստանձնելու համար հարմար ժամանակ կգա:

Այսօր ձեզ համար շատ հեշտ կլինի շրջապատողներին հասկանալը, նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Ուստի մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, դուք կպայմանավորվեք կարևոր բաների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր ձեզ շատ պետք կգա ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու, իմպրովիզներ անելու, մակերեսին չդրված պատասխանները ստանալու ունակությունը: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում շատ բարդ է թվացել ու նոր հնարավորություններ կտեսնեք: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի գործնական հարաբերությունների ոլորտում:

Օրվա երկրորդ կեսին կարող եք կենտրոնանալ տնային գործերի վրա: Դա հարմար ժամանակ է լինելու վերանորոգում կամ տեղափոխություն ծրագրելու, կահույք, կենցաղային տեխնիկա և այլ պիտանի իրեր ընտրելու համար, որոնցից կօգտվեք մտերիմների հետ միասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ նորությունների ու կարևոր բացահայտումների օր է: Արժեքավոր տեղեկատվություն կարող եք ստանալ լրիվ անսպասելի աղբյուրից, այնպես որ զգոն եղեք: Մարդիկ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք, այսօր իրենց ձեզ հետ զարմանալիորեն բարեհամբույր կպահեն, իսկ ձեր հարաբերությունները կարող են նկատելիորեն դեպի լավը փոխվել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության կամ մի մարդու հետ հանդիպելու համար, որը ձեզ վաղուց է դուր գալիս: Պատահական ծանոթությունը կարող է սիրային պատմության սկիզբ դնել: Նոր հարաբերություններն արագ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2051 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0