ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3847 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին ուժեղ հակասական հույզերը հաղթահարելը դժվար է լինելու: Օրվա առաջին կեսին ապրումների և հուզումների առիթներ շատ կլինեն: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում, մասնագիտական վեճերը: Աշխատեք դրանք կառուցողական վարել, չանցնել անձերին: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

Ավելի ուշ փաստաթղթերի հետ աշխատանքի, կազմակերպչական հարցերը լուծելու համար բարենպաստ ժամանակ կգա: Դուք ժամանակին ուշադրություն կդարձնեք կարևոր մանրուքներին, սխալներ չեք անի: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հոգսեր կբերի: Դուք պիտի զբաղվեք ոչ միայն սեփական, այլև ուրիշների խնդիրների լուծմամբ: Ձեր օգնության կարիքը կզգան նախկինում ձեզ կարևոր ծառայություններ մատուցած մարդիկ: Ոչ բոլոր Ցուլերը կհետևեն նախապես կազմած ծրագրերին: Նշանի որոշ ներկայացուցիչներ պիտի իմպրովիզներ անեն: Ինչքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ կդասավորվի օրը:

Կուրախացնի օրվա երկրորդ կեսը: Դուք կավարտեք այն գործերը, որոնց վրա երկար աշխատել եք ու գոհ կմնաք արդյունքից: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Ձեզ նաև նորություններ են սպասվում, որոնք կուրախացնեն ու կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք չբարկանալ ոչ ձեր, ոչ էլ ուրիշների վրա: Այսօր դա կարող է հեշտ չլինել, քանի որ բոլորը միանգամից ձեզ ճիշտ չեն հասկանա, շրջապատողները երբեմն վիրավորական նկատողություններ կանեն, անժամանակ կխառնվեն ձեր գործերին, կշեղեն խորհուրդներով, որոնց հնարավոր չի լինի հետևել: Արժե ներողամիտ լինել նաև սեփական թուլությունների հանդեպ, ձեզանից անհնարինը մի պահանջեք:

Եթե դուք հույզերը հաղթահարեք, օրը շատ արդյունավետ կանցնի: Համառություն դրսևորելով՝ դուք գլուխ կհանեք այն գործերից, որոնք երկար ժամանակ չի հաջողվել ավարտին հասցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բարենպաստ կլինի աշխատանքի, համախոհներ փնտրելու և այն մարդկանց հետ համագործակցելու համար, որոնց հաջողությունները ձեզ միշտ ոգեշնչել են: Վատ մի զգացեք հարցեր տալուց: Ուրիշի փորձը օգտակար կլինի, դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի, շատ գործերից նույնիսկ սպասվածից լավ գլուխ կհանեք:

Օրվա երկրորդ կեսին պիտի ուշադրություն հատկացնեք տնային գործերին, զբաղվեք կենցաղային խնդիրների լուծմամբ: Այստեղ համբերատարության կարիք կլինի, ամեն ինչ միանգամից ուզածի նման չի ստացվի: Սակայն մտերիմները անպայման կօգնեն, և դուք կհասնեք անհրաժեշտ արդյունքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բավական անօգուտ կանցնի: Ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի, ստիպված եք լինելու շեղվել մանր-մունր առաջադրանքների լուծման վրա, օգնել շրջապատողներին, իսկ երբեմն ժամանակ վատնել դատարկ վեճերի վրա: Տեղի ունեցողը կնյարդայանցնի, բայց եթե հույզերը հաղթահարեք, իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է լինելու նոր գործ ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել հաջողության հասնելու համար: Այս շրջանը հարմար կլինի նաև երկարաժամկետ ծրագրեր կառուցելու և քննարկելու համար: Դուք պիտանի խորհուրդներ կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը լավ է չսկսեք կարևոր զրույցներից, լուրջ հարցերը քննարկելուց: Տարաձայնությունների հավանականությունը մեծ է, վեճերը կարող են ձգձգվել ու խանգարել ժամանակին ավարտել սկսածը: Բացի այդ, դժվար կլինի գլխավորը երկրորդականից զատելը, իսկ ինչ-որ մեկի չմտածված նկատողությունը կարող է կոնֆլիկտի պատճառ դառնալ:

Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա. խոսքը և՛ հին, և՛ նոր ծանոթների մասին է: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք ծրագրածից ավելին կհասցնեք անել: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով: Նրանց աջակցությամբ դուք սխալներ չեք անի և ժամանակը նախապես անհույս նախագծերի վրա չեք վատնի:

Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, հնարավոր են թեժ վեճեր կենցաղային մանրուքների պատճառով: Բայց դուք անպայման կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու և բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Կշեռքներին: Լավ կանցնեն ռոմանտիկ ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է համախոհներ փնտրելու համար: Դուք հեշտությամբ ձեր գաղափարներով կհետաքրքրեք նոր ծանոթներին: Նրանք, ովքեր նախկինում կասկածում էին ձեր մտահղացումների իրատեսական լինելու մեջ, կարող են փոխել իրենց կարծիքն ու նույնիսկ մտածածն իրագործելու հարցում օգնություն առաջարկել: Ֆինանսական հարցերի լուծման վրա կենտրոնացած Կարիճները սխալներ չեն անի:

Մտերիմների հետ կարող եք քննարկել կարևոր հարցերն ու ընդհանուր ծրագրերը: Տարաձայնությունների առիթներ չեն լինի, դուք արագ ամեն ինչի մասին կպայմանավորվեք: Երեկոն լավ է նվիրեք պասիվ հանգստին. պետք է լինելու վերականգնել ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի և՛ նոր գործեր ստանձնելու, և՛ արդեն ծանոթ խնդիրները լուծելու համար: Ինտուիցիան կօգնի ճիշտ դնել առաջնահերթությունները: Դուք ժամանակին կլսեք նրա հուշումներն ու ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, անկախ նրանից, թե ինչ կասեն շրջապատողները:

Մտերիմների հետ շփումներն այսօր շատ հաճելի կլինեն: Փոքրիկ ընտանեկան տոնի համար առիթ կգտնվի, ընկերները ձեզ հետ կկիսեն ձեր ուրախությունը: Երեկոն լավ նորություններ կբերի ավագ հարազատների համար անհանգստացող Աղեղնավորներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք մենակ հաղթահարելու կարիք չի լինի: Այսօր հազիվ թե ինչ-որ մեկը մերժի ձեր խնդրանքները, իսկ ահա օգնել ցանկացողներ շատ կլինեն: Նախկինում բազմաթիվ հարցեր հարուցած ու նկատողությունների արժանացած ձեր գաղափարները անսպասելիորեն դուր կգան բավական ազդեցիկ մարդկանց: Նրանց շնորհիվ դուք շուտով կյանքի կկոչեք մտածածը:

Գործեր շատ կլինեն, բայց դուք անպայման ժամանակ կգտնեք մտերիմների հետ շփվելու համար: Այսօր նրանց համար շատ կարևոր կլինեն ձեր հոգատարությունն ու ուշադրությունը: Երեկոն հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու համար: Դուք նոր պայմաններում խուճապի չեք մատնվի, ելք կգտնեք ոչ միանշանակ իրավիճակից: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դուք ձեր սխալները չեք կրկնի, չեք հետաձգի կարևոր հարցերի լուծումը, համախոհներին ճիշտ կընտրեք:

Նախկինում լրիվ գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի ջերմ ու անկաշկանդ կդառնան: Իսկ աշխատանքի հետ կապված ծանոթությունը կարող է գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբ դնել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների և էքսկուրսիաների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը կարող է ավելի լարված լինել, քան մտածում էիք: Հազիվ թե հաջողվի կենտրոնանալ մեկ գործի վրա, ավելի հավանական է, որ պետք լինի միաժամանակ մի քանի հարց լուծել: Հնարավոր են թյուրիմացություններ աշխատավայրում: Կոլեգաները ձեզ սխալ կհասկանան, կքննադատեն ձեր գործողությունները:

Աշխատեք չհուզվել: Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հաջող կլինի: Այդ հատվածը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար. դուք արագ հաջողության կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3847 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0