Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2070 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը շատ հագեցած կլինի: Դուք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Ցավոք, շրջապատողները հազիվ թե կարողանան օգնել ձեզ: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը սովորականից բարդ կլինի: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շատ բան այդ հատվածում ավելի հեշտ է տրվելու: Դուք գլուխ կհանեք այն մասնագիտական առաջադրանքից, որի վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Ժամանակ կմնա հանգստի համար: Երեկոյան դուք մտերիմների հետ միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները շրջապատողներին միանգամից դուր չեն գա: Սակայն ավելի ուշ բոլորի համար պարզ կդառնա, որ դուք համարյա հանճարեղ բան եք մտածել: Ամենայն հավանականությամբ սկզբում մտածածը պիտի ինքնուրույն կյանքի կոչեք: Օգնել ցանկացողներ հետո կհայտնվեն: Օրը հարմար կլինի մասնագիտական միջոցառումների, սեմինարների ու կոնֆերանսների մասնակցելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց փորձը կարող է ձեզ օգտակար լինել: Փաստաթղթերի հետ աշխատելիս հնարավոր են դժվարություններ, վտանգ կա, որ ինչ-որ կարևոր բան կմոռանաք, ուստի ուշադիր եղեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը կուրախացնի: Չի բացառվում ոգեշնչող նորություններ կամ առաջարկներ ստանաք, որոնց կուզենաք անմիջապես համաձայնել: Հավանական են դրական փոփոխություններ կոլեգաների և գործընկերների հետ հարաբերություններում: Դուք կսկսեք իրար ավելի լավ հասկանալ, շատ ու շատ փոխադարձ դժգոհություններ կմնան անցյալում: Օրվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք ընտանեկան գործերի, մտերիմներին օգնելու վրա: Ամենայն հավանականությամբ դրա համար բավական երկար ժամանակ է պետք գալու: Բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի և անպայման հրաշալի արդյունքների կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հազիվ թե առանց թյուրիմացությունների և ապրումների անցնի: Այդ հատվածը հատկապես բարդ կլինի բազմամարդ միջոցառումների մասնակցող կամ նոր ծանոթների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվել պատրաստվող Խեցգետինների համար: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը: Ավելի ուշ շփումների համար բարենպաստ ժամանակահատված կգա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի և՛ գործնական բանակցությունների, և՛ ռոմանտիկ ժամադրությունների, և՛ ընտանեկան միջոցառումների համար: Դուք շատ հմայիչ կլինեք, և շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Գործեր անսպասելի շատ կունենաք, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Չի բացառվում պետք լինի վերադառնալ արդեն լուծված համարվող առաջադրանքներին: Պիտի որոշ ժամանակ ծախսեք ամեն ինչից գլուխ հանելու և վերջապես անհրաժեշտ արդյունքը ստանալու համար: Այստեղ հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ օգնություն առաջարկի, բայց այն պետք չի էլ գալու: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Մի շտապեք գործարքներ կնքել, ձեզ վրա ֆինանսական պարտավորություններ վերցնել: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, մտերիմների հետ շփումները ողջ օրվա ընթացքում կուրախացնեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է գործերում կարգուկանոն հաստատելու և շատ վաղուց սկսածն ավարտին հասցնելու համար: Արդեն առավոտյան պարզ կդառնա, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ, և դուք դատարկ բաների վրա չեք շեղվի: Մանրուքներին ուշադրությունն ու ցանկացած առաջադրանքի լուրջ մոտեցումը թույլ կտան խուսափել սխալներից: Օրվա երկրորդ կեսը վառ ու ոգեշնչող կլինի: Շատ Կույսերի այդ հատվածում հաճելի հանդիպումներ են սպասվելու: Չի բացառվում ծանոթությունը, որից անսովոր ու գրավիչ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին հուզական դաշտը լարված է լինելու: Ուստի դուք կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, սուր արձագանքել նույնիսկ աննշան իրադարձություններին: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում, վեճերը ղեկավարության հետ: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, շուտով դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք, ամեն ինչ կհարթվի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Չեն բացառվում հաճելի անակնկալները, նվերները, ուշադրության նշանները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հարմար կլինի շփումների համար: Հին ծանոթներին դուք կես խոսքից կհասկանաք, մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Եթե հյուր գան հին ընկերները, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են դրական փոփոխություններ վերջին ժամանակներս լարված հարաբերություններում, որոնք ավելի շատ ապրումներ էին բերում, քան ուրախացնում: Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի գործնական տեսանկյունից: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չի ստացվել, արագ կլուծեք բարդ աշխատանքային առաջադրանքները: Շատ Կարիճների պետք կգա իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու ունակությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հազիվ թե թեթև ու լրիվ անամպ լինի: Շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա, ուստի վտանգ կա շատ ժամանակ ծախսեք վեճերի կամ պարզապես տհաճ զրույցների վրա: Արժե հետաձգել լուրջ հարցերի քննարկումը, եթե պայմանները թույլ են տալիս այդպես վարվել: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Չեն բացառվում դրամական մուտքերը, ինչպես նաև արժեքավոր նվերները: Որոշ Աղեղնավորներ կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա առաջին կեսին որոշումների հարցում մի շտապեք: Այդ հատվածում համարյա ամեն ինչ հնարավոր ու հասանելի կթվա, և դուք կարող եք կասկածելի կամ ի սկզբանե անհույս նախագիծ ստանձնել՝ պարզապես գերագնահատելով ձեր ուժերը: Լավ է հանգիստ մտածեք իրավիճակի շուրջ, ամեն ինչ կշռադատեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, մտերիմների հետ շփվելու, տնային գործերի համար: Բոլորին անհանգստացնող մանր-մունր խնդիրները լուծելու հնարավորություն կլինի: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանց գնաք ընկերների հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Համառ եղեք: Հենց դրա շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք նախկինում անհույս թվացող գործերում: Հաջող կլուծվեն աշխատանքային հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս վեճեր շատ են եղել: Չի բացառվում ձեզ աջակցեն նրանք, ումից ոչ մի նման բան չէիք սպասում: Հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, իսկ հետո նրանցից նոր բաներ կիմանաք, պիտանի խորհուրդներ կստանաք: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու նվերներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգստությունն ու լավատեսությունն այսօր ձեզ չեն լքի: Օրը կուրախացնի նույնիսկ այն Ձկներին, որոնց մոտ վերջին ժամանակներս ամեն ինչ հարթ չէր: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք նոր հնարավորություններ կբացեն: Դուք վճռական կգործեք, ժամանակը զուր չեք վատնի, ուստի շատ բանի կհասնեք: Միակ ոլորտը, որը զգուշություն է պահանջում՝ ֆինանսներն են: Հնարավոր են զուր ծախսեր ու կորուստներ: Բայց եթե գումարի հետ կապված որոշումների հարցում չշտապեք, ապա այստեղ էլ սխալներ չեք անի: Օգտակար կլինի ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ խորհրդակցելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|