ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2114 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Չի բացառվում ձեզ նյարդայնացնեն մանրուքները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Կենտրոնացվածություն ու կարգապահություն պահանջող կարևոր ու բարդ գործերը լավ է հետաձգեք: Ցանկալի չէ փաստաթղթերի հետ աշխատելը. վտանգ կա, որ ինչ-որ բան կմոռանաք կամ իրար կխառնեք:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դրական փոփոխություններ հավանական են կյանքի բոլոր ոլորտներում: Արժե նախաձեռնող լինել գործերում: Դուք օգնականներ կգտնեք, որոնց հետ միասին հրաշալի գլուխ կհանեք ձեր մտածածից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Համառությունն ու նպատակասլացությունը կօգնեն գլուխ հանել նրանից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Դուք կկարողանաք հաջողության հասնել և՛ արդեն ծանոթ գործերում, և՛ լրիվ նորերում: Օրը հրաշալի կլինի ֆինանսների, ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար. այստեղ դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք գործի:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ, և ձեզ նման հնարավորություն կընձեռվի: Այս հատվածը հարմար կլինի պայմանները փոխելու, մտերիմների հետ միասին ինչ-որ տեղ մեկնելու համար: Այն հարմար կլինի նաև մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հրաշալի կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Ձեզ լավագույն կողմերով դրսևորելը դժվար չի լինի, ինտուիցիան կհուշի՝ ինչ անել: Այս հատվածը բարենպաստ կլինի գաղափարներով կիսվելու, դրանք համախոհների հետ քննարկելու համար: Ստացած խորհուրդները կօգնեն հաջողության հասնել:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք կենտրոնանալ վաղուց ուշադրություն պահանջող գործերի վրա: Դուք կհասկանաք՝ ինչպես ավելի արագ անեք դրանք: Երեկոն արժե անցկացնել ամենամտերիմների հետ, դա կբարձրացնի ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր ձեր դրսևորած համառությունը կզարմացնի շրջապատողներին: Նույնիսկ եթե պայմաններն անհաջող լինեն կամ ոչ ոք չուզենա աջակցել ձեզ, դուք մտածածից չեք հրաժարվի ու անպայման կհասնեք ձեր նպատակին:

Օրը բարենպաստ կլինի մասնագիտական տեսանկյունից: Պարզ կդառնա՝ ինչ է պետք անել կարիերայի սանդուղքներով բարձրանալու, ձեր դիրքերն ամրապնդելու համար: Վերջին ժամանակներս աշխատանքը փոխելու մասին մտածող Խեցգետինների առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Առավոտյան հնարավոր են լարված պահեր մտերիմների հետ հարաբերություններում, իսկ օրվա երկրորդ կեսին ամեն ինչ կհարթվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն արժե սկսել ամենակարևոր ու բարդ առաջադրանքները լուծելուց: Դուք դրանք անսպասելի արագ կանեք, քանի որ ուրիշի օրինակին չեք հետևի, այլ կփորձեք նպատակին տանող սեփական ուղին գտնել: Ավելի վաղ ձեռք բերած փորձն ու ինտուիցիան կօգնեն խուսափել սխալներից ու ժամանակը զուր չվատնել:

Ավելի ուշ ամենատարբեր մարդկանց հետ շփումների համար բարենպաստ շրջան կգա: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, կհաջողվի հանգիստ քննարկել անձնական գործերը: Մտերիմները ոչ միայն կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, այլև կհետևեն դրանց: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերում որոշումներ ընդունել մի շտապեք: Այստեղ իրավիճակը կարող է ավելի բարդ լինել, քան առաջին հայացքից է թվում: Այնպես որ արժե առանց շտապելու ամեն ինչից գլուխ հանել, գնահատել սեփական գործողությունների հնարավոր հետևանքները: Շատ Կույսերի օգտակար կլինեն հին ընկերների խորհուրդները:

Օրը հաճելի ծանոթություններ է խոստանում: Չի բացառվում այսօր առաջին անգամ հանդիպեք մի մարդու, որի մասին նախկինում շատ եք լսել: Հավանական է ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լրիվ անսպասելի իրադարձություններ տեղի կունենան: Բայց դրանք ձեզ չեն ստիպի կորցնել հավասարակշռությունը: Շրջապատողները դատարկ բաների պատճառով կտագնապեն, իսկ դուք հանգստություն կպահպանեք, կշռադատված որոշումներ կընդունեք, որոնք ճիշտ կլինեն: Օրը շատ բարենպաստ կլինի գործնական շփումների, պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ հանդիպելու համար:

Կուրախացնեն հին ընկերների և մյուս մտերիմների հետ զրույցները: Օրվա երկրորդ կեսի համար կարող եք ոչ մեծ ուղևորություններ ծրագրել: Պայմանների փոփոխությունն օգուտ կտա, կոգեշնչի և կբարձրացնի ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Շատ Կարիճներ ուրիշների հետաքրքրություններն առաջին տեղում կդնեն, կհետաձգեն սեփական գործերը դժվարությունների բախված մարդկանց օգնելու համար: Հին սխալներն ուղղելու և արդարությունը վերականգնելու հնարավորություն կլինի: Այդ ամենը ջանքեր կպահանջի, բայց այդ ջանքերը զուր չեն անցնի, դուք գոհ կմնաք ձեր արարքներից ու դրանց հետևանքներից:

Ցանկալի չէ բազմամարդ միջոցառումների այցելելը: Դուք արագ հոգնածություն կզգաք, սակայն միջոցառումը վաղ լքել չի ստացվի: Երեկոն արժե նվիրել պասիվ հանգստին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք թեթևամտորեն չվերաբերվել նույնիսկ լավ ծանոթ գործերին, որոնցից սովորաբար առանց դժվարության գլուխ եք հանում: Այսօր նույնիսկ առօրյա խնդիրները լուծելու համար պիտի ջանքեր գործադրեք: Ամեն ինչ միանգամից ուզածի նման չի ստացվի: Հատկապես ուշադիր պիտի լինեն այն Աղեղնավորները, որոնք բարդ հաշվարկով են զբաղված. սխալների հավանականությունը մեծ է:

Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Ընկերները լավ նորություններ կբերեն, իսկ սիրելին անակնկալ կանի, որը երկուսիդ համար էլ հիշարժան կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ արդյունավետ կլինի: Անգործ նստել չեք ուզենա, և դուք ոգևորությամբ կստանձնեք նոր առաջադրանքները: Դրանց բարդությունը ձեզ չի վախեցնի: Հակառակը, որոշ Այծեղջյուրների համար հետաքրքիր կլինի ուժերը փորձելն ու այն բանից գլուխ հանելը, ինչը ուրիշների մոտ չի ստացվել:

Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, ինչ կնախաձեռնեն շրջապատողները, ով ձեր կողմը կանցնի, իսկ ով հոգ կտանի միայն սեփական հետաքրքրությունների մասին: Երեկոն բարենպաստ կլինի ընտանեկան միջոցառումների, ավագ հարազատների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ուշադրություն դարձրեք օրվա սկզբին առաջ եկած գաղափարներին: Դրանք շատ հաջող կլինեն: Ճիշտ է, շրջապատողները որոշ կասկածներ կունենան: Բայց դուք լավ կլինի ուշադիր լսեք ոչ թե ուրիշի խոսքերը, այլ սեփական ինտուիցիայի հուշումները:

Օրը բարենպաստ կլինի ուսման, ինչպես նաև հետազոտական ու ստեղծագործ աշխատանքի համար: Այն հարմար կլինի նաև ակտիվ հանգստի համար: Այսօր ընկերների հետ ուղևորությունների մեկնող Ջրհոսները հրաշալի ժամանակ կանցկացնեն: Իսկ ահա նրանք, ովքեր տանը կմնան ու հետաքրքիր գործ չեն գտնի, կարող են տխրել՝ իրենք էլ չհասկանալով, թե ինչու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր չեք ձանձրանալու. օրը նոր առաջադրանքներ ու գործեր կբերի, որոնց մեծ ոգևորությամբ կանցնեք: Ամեն ինչ այնքան հասարակ չի լինի, որքան առաջին հայացքից կթվա, բայց դուք անպայման գլուխ կհանեք տեղի ունեցողից, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչպես արժե գործել:

Հավանական են հաջող գնումներ: Նույնիսկ դրանք շտապելով անելու դեպքում դուք ընտրության հարցում չեք սխալվի, կընտրեք հենց այն իրերը, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Օրվա երկրորդ կեսը նվերների ժամանակ կլինի: Հնարավոր է դրանք մեծ չլինեն, բայց անպայման երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2114 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0