ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 9
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1983 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների համար: Այսօր շատերը ձեզ կես խոսքից կհասկանան, իսկ համախոհներ գտնելը սպասվածից հեշտ կլինի: Արժե նախաձեռնող լինել աշխատանքի մեջ: Եթե ինչ-որ մեկի հետ կիսվեք ձեր գաղափարներով, ձեզ անպայման կաջակցեն: Հնարավոր են համագործակցության առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա:

Աշխատեք անձնական հարաբերություններում թեթևամտություն չդրսևորել: Օրը հարմար չի լինելու պահի ցանկություններին հետևելու, մտքին եկած առաջին բանն ասելու և անելու համար: Աշխատեք ուշադիր լինել ձեզ համար թանկ մարդկանց զգացմունքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հրաշալի գաղափարներ կբերի: Հնարավոր է հասկանաք, թե ինչպես կարող եք ավելի արագ լուծել բարդ աշխատանքային հարցերը կամ մեծացնել եկամուտները: Հնարավորություն կունենաք համագործակցության մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք շատ բանի են ունակ: Չի բացառվում, որ այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ռոմանտիկ բնույթ ստանան:

Օրը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ, լուրջ տարաձայնություններ չեն առաջանա նրանց հետ, ում հետ վերջերս եք ծանոթացել: Երեկոն լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ձեզ համար սովորականից բարդ է լինելու հոգեկան հավասարակշռությունը պահպանելը: Դուք կարող եք բարկանալ դատարկ բաների պատճառով, սրտին մոտ ընդունել այն, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Շրջապատողների համար ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր ապրումների իրական պատճառները, ինչի պատճառով հնարավոր են տհաճ պահեր:

Հեշտ չի լինի նոր ծանոթների հետ լեզու գտնելը. լավ տպավորություն թողնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Եթե օրվա համար կարևոր հանդիպումներ եք ծրագրել, դրանց ինչպես հարկն է պատրաստվեք: Ամենայն հավանականությամբ ձեզ համար հեշտ չի լինելու բոլորին ձեր ճշմարտացիությունն ապացուցելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք խուսափել վեճերից: Դրանցից հաղթանակած դուրս գալն այսօր բարդ է լինելու, սեփական ճշմարտացիությունն ապացուցելու համար էլ մեծ ուժեր են պահանջվելու: Կարևոր հարցերի քննարկումը ընդհանրապես լավ է հետաձգեք. այսօր լավագույն լուծումը հազիվ թե գտնվի:

Օրը հարմար կլինի կենտրոնացվածություն և ուշադրություն պահանջող գործերի համար: Դուք սխալներ չեք անի, ոչինչ աչքաթող չեք անի: Շատ ավելի բարդ կլինի այնտեղ, որտեղ հնարամտության, ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Բայց դուք ձեր խնդիրների հետ մենակ չեք մնա. կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հատկապես օրվա սկզբին հանգստություն պահպանելը դժվար կլինի: Այդ հատվածում հուզական դաշտը լարված է լինելու, դուք կարող եք անհանգստանալ ու ապրումներ ունենալ դատարկ բաների պատճառով: Բայց դրական միտումների ազդեցությունը բոլոր դեպքերում նկատելի կլինի: Աստղերի աջակցությամբ դուք աշխատանքի մեջ հաջողությունների կհասնեք, կանեք այն, ինչն առաջ չի ստացվել:

Օրը բարենպաստ կլինի ուսման համար, այսօր դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Քննությունները լավ հանձնելու հնարավորություն կլինի: Դժվար չի լինի կազմակերպչական հարցերի լուծման շուրջ պայմանավորվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին նյարդային ու անհամբեր կլինեք, շրջապատողների համար դժվար կլինի ձեզ մոտեցում գտնելը: Հնարավոր են անսովոր պատահարներ, անսպասելի իրադարձություններ, որոնք կխախտեն ձեր ծրագրերը: Աշխատեք դրանց պատճառով չանհանգստանալ. լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ փոքրիկ դժվարություններն արագ կհաղթահարեք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու բարենպաստ կլինի: Բազում վառ տպավորություններ կստանան այն Կույսերը, որոնք այն իրենց մտերիմների հետ կանցկացնեն: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, բոլորի համար կարևոր նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին դուք սովորականի նման բարեհամբույր ու բարյացակամ չեք լինի: Դա տհաճ կերպով կզարմացնի շրջապատողներին, որոնք սովոր են ձեզ լավ տրամադրությամբ տեսնել: Կոնֆլիկտներ չեն առաջանա, սակայն շփման մեջ լարված պահերը հնարավոր են: Աշխատեք չվշտացնել ու չնեղացնել ձեզ համար թանկ մարդկանց:

Իսկ ահա օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այն հաճելի անակնկալներով լի կլինի, տրամադրությունն էլ արագ կլավանա: Հնարավոր են հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարենպաստ կլինի գործնական բանակցությունների, աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Օրը նոր հնարավորություններով կուրախացնի այն Կարիճներին, որոնք վերջին ժամանակներս շատ էին մտածում իրենց կարիերայի զարգացման մասին: Նրանց կուրախացնեն հին ծանոթներից ստացած առաջարկները:

Մտերիմների հետ վեճերի առիթներ չեն լինի, դուք մեծ հաճույք կստանաք շփումներից: Երեկոն հարմար կլինի կարևոր զրույցի, ապագայի ծրագրերը քննարկելու համար: Չի բացառվում, որ այդ հատվածում ձեզ համար հաջողությամբ լուծվեն բարդ ֆինանսական հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Ձեր գաղափարների ու ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Որոշ Աղեղնավորներ այսօր համախոհներ կգտնեն, որոնց աջակցությամբ կհաղթեն հին մրցակիցներին:

Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Ուժ ու էներգիա կունենաք, բայց ձեր ծրագրերից ոչ բոլորն է հնարավոր այսօր իրագործել: Ինչ-որ բան կարելի է հետաձգել, իսկ ազատ ժամանակն անցկացնել ձեզ համար թանկ մարդու հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է լուրջ գործերի, կարևոր հարցերը լուծելու համար: Դուք խուճապի չեք մատնվի, եթե պետք լինի արագ գործել, կլսեք ինտուիցիայի հուշումներն ու ճիշտ կվարվեք: Նույնիսկ փոքրիկ թյուրիմացություններ չեն առաջանա, դուք ստիպված չեք լինի նպատակին տանող ճանապարհին արգելքներ հաղթահարել: Շատ բան առանց ձեր ջանքերի լավ կստացվի:

Սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնի ձեզ հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում: Հենց դա էլ կգրավի այն մարդկանց ուշադրությունը, որոնցից շատ բան է կախված. նրանք կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն այնքան էլ արդյունավետ չի լինի: Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածի նման կդասավորվի և անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ փոքրիկ դժվարությունները կհաղթահարեք: Աշխատեք հենվել հին համախոհների վրա, որոնք ցանկացած պարագայում ձեր կողմից կլինեն:

Ուշադրություն դարձրեք օրվա երկրորդ կեսին առաջ եկած գաղափարներին, որոնք հաջող կլինեն: Օրը նաև շատ հետաքրքիր առաջարկներ է խոստանում: Դուք չեք զղջա, եթե դրանց համաձայնությամբ պատասխանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շփումների համար լավագույն օրը չի լինելու, շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու, բացի այդ, պիտի քննարկեք տհաճ հարցերը: Աշխատեք վեճեր ու կոնֆլիկտներ թույլ չտալ. դրանք կարող են երկար ժամանակով փչացնել հարաբերությունները: Եթե հաջողվի հարթել սուր անկյունները, շուտով ներդաշնակությունը կվերականգնվի:

Օրը բարենպաստ կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք անմիջապես կմտապահեք ամենը, ինչ այսօր կիմանաք, անպայման կիրառում կգտնեք ձեր իմացածին: Բացի այդ, կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, դիմել պետկազմակերպություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1983 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0