ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1854 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր հեշտ է լինելու: Երբեմն դուք կես խոսքից կհասկանաք նրանց, ում հետ նախկինում հաշտ չէիք: Որոշ Խոյեր կվերականգնեն հին կապերը, կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Չեն բացառվում նաև նոր ծանոթությունները, որոնցից կարող են ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսվել:

Օրը հարմար կլինի գործերում կարգուկանոն հաստատելու, վաղուց ուշադրություն պահանջող կենցաղային հարցերը լուծելու համար: Կհաջողվի արագ նորոգել շարքից դուրս եկած իրերը կամ էլ փչացած ապրանքի փոխարեն նորը գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը արդյունավետ ու հետաքրքիր կանցնի: Այն հարմար կլինի բարդ գործերից գլուխ հանելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ վարվել, և դուք սխալներ չեք անի: Օրը բարենպաստ կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Ամենը, ինչ հիմա կիմանաք, շուտով անպայման պետք կգա:

Հավանական են հեռվից լավ լուրեր: Չի բացառվում, որ իր մասին հիշեցնի հին ծանոթներից մեկը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, որոնք ձեզ կես խոսքից կհասկանան ու ամեն հարցում կաջակցեն: Երեկոն հաճելի անակնկալներ ու նվերներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ապրումներից ու հուզումներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Շատ հաճելի պահեր այն կնվիրի Երկվորյակներին, որոնք անսովոր բան են ծրագրել, անծանոթ երթուղով մեկնելու են ուղևորությունների կամ էլ նոր բան են փորձելու: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ:

Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև նվերներ: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը քննարկելու համար: Հնարավոր է՝ դուք հասկանաք, թե ինչ գործարքներ կարող եք կնքել մոտ ժամանակներս, ինչի մեջ արժե գումար ներդնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հրաշալի գաղափարներ կբերի: Այսօր դուք շատ բաների ուրիշների նման չեք նայի, այդ իսկ պատճառով կնկատեք հետաքրքիր հնարավորությունները: Չի բացառվում, որ հենց ձեր հնարամտության շնորհիվ լուծվեն վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Նույնիսկ մտերիմների զգացմունքները ձեզ ամեն անգամ հասկանալի չեն լինի, դրա պատճառով կարող են թյուրիմացություններ ու շփման մեջ լարված պահեր առաջանալ: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ երեկոյան ձեզ կրկին կհաջողվի ընդհանուր լեզու գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգեք: Օրը ավելի հարմար կլինի թեթև, հաճելի զրույցների, անհոգ ֆլիրտի, կատակների ու ծիծաղի համար: Հրաշալի հանգստանալու, ձեզ համար թանկ մարդկանց հետ ուրախ ժամանակ անցկացնելու նարավորություն կունենաք: Չեն բացառվում անակնկալները, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի, որոնք երկար կհիշվեն:

Օրը բարենպաստ կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու, քննություններին պատրաստվելու համար: Ձեզ համար հեշտ կլինի նախկինում բարդ թվացող հարցերից գլուխ հանելը: Շատ բան միանգամից, առանց կրկնելու կմտապահեք: Երեկոն հարմար կլինի հարազատների հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է լինելու շփումների համար: Այսօր դուք արագ կպայմանավորվեք նոր ծանոթների հետ, իսկ մտերիմներին ընդհանրապես կես խոսքից կհասկանաք: Կարող եք ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին, վերականգնել նախկինում ձեզ համար թանկ կապերը: Մարդիկ, որոնք նախկինում ինչ-որ բանով վիրավորել են ձեզ, կփորձեն հարթել հարաբերությունները:

Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի իրադարձություններ: Որոշ Կույսերի առաջ այնպիսի հնարավորություններ կբացվեն, որոնց նշանի ներկայացուցիչները երկար են սպասել: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը, արագ գործելը: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, այնպես որ մի կասկածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ձեզ համար հեշտ կլինի մարդկանց հետ լեզու գտնելը: Դուք լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, կկարողանաք ընկերանալ նրանց հետ, ովքեր նախկինում իրենց բոլորից հեռու էին պահում: Հավանական են անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկներ: Ինտուիցիան կհուշի, որ դրանց կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

Աշխատեք չհոգնել: Հուզական դաշտն այսօր անկայուն կլինի, հոգնածության պատճառով դուք կարող եք զգայուն ու խոցելի դառնալ: Հոգ տարեք ձեր մասին, ժամանակ գտեք հանգստի համար. շուտով դուք ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ հաճելի օր է սպասվում: Ինչ-որ հետաքրքիր ու նոր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք կօգնեն ձեզ սովորական բաները այլ լույսի ներքո տեսնել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը կամ ռոմանտիկ տարվածությունը:

Օրը հարմար կլինի պիտանի գործերի համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ շատ բարդ է թվացել, սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Հնարավորություն կունենաք օգնել մտերիմներին, աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք շատ վճռական կգործեք ու կհասցնեք օգտակար բաներ անել: Օրը հարմար կլինի հին ծրագրերին վերադառնալու համար. դուք դրանք իրագործելու շանս կստանաք: Կօգնեն և՛ հին ծանոթները, և՛ նրանք, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել:

Չնայած դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի, ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը. դրանից դուք հրաշալի գլուխ կհանեք: Զգույշ է պետք լինել գումարին վերաբերող հարցերում: Այսօր դուք հակված կլինեք վատնող լինելու, կարող եք մեծ գումար ծախսել դատարկ բաների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լսեք ինտուիցիային, որի հուշումների շնորհիվ դուք այսօր գլուխ կհանեք ցանկացած դժվարությունից, կհասնեք ձեր նպատակներին: Չի բացառվում, որ հնարավորություն ունենաք ուղղել հին սխալները, լուծել ավելի վաղ ծագած խնդիրները: Դուք արագ կգործեք, և դա ձեզ կօգնի հաջողության հասնել:

Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, բայց թեժ վեճեր չեն լինի: Կհաջողվի հարթել սուր անկյուններն ու այնպիսի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Հարաբերություններն անպայման կհարթվեն: Երեկոն բարենպաստ կլինի սիրելիի հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Չի բացառվում, որ պետք լինի միաժամանակ մի քանի գործով զբաղվել, բայց դա սխալների չի հանգեցնի: Դուք ոչինչ չեք մոռանա, չեք խառնի ու աչքաթող չեք անի: Հաճույքով կօգնեն նոր ծանոթները, որոնց հետ շուտով կընկերանաք:

Օրը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար, որոնք ձեզ կես խոսքից կհասկանան ու ամեն հարցում կաջակցեն, կկիսվեն հետաքրքիր տեղեկատվությամբ, խելամիտ խորհուրդներ կտան: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, որն անսովոր ու հիշարժան կլինի: Աշխատեք օրվա երկրորդ կեսին չհոգնել, հանգիստը ձեզ չի խանգարի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հազիվ թե արմատական փոփոխություններ ու կարևոր հաղթանակներ բերի, սակայն շատ հաճելի կանցնի: Դուք կկարողանաք այն անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ. նրանց հետ լեզու գտնելն այսօր շատ հեշտ է լինելու: Հնարավոր են անսովոր առաջարկներ, հրավերներ հետաքրքիր միջոցառումների:

Հնարավորություն կունենաք ծանոթանալ մադկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Նրանց հետ լեզու գտնելը դժվար չի լինելու, կարող է փոխադարձ համակրանք ծնվել: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1854 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0