ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3413 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսն առանց փոքրիկ տհաճությունների ու ցավալի թյուրիմացությունների չի անցնի: Բայց բոլոր դեպքերում դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ կլինի: Այդ իսկ պատճառով լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ մնացած ամեն ինչից արագ գլուխ կհանեք: Մտերիմները ձեր կողմից կլինեն ու հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքը լինի:

Ավելի հաճելի կլինի օրվա երկրորդ կեսը, որը շատ Խոյերի կուրախացնի անակնկալներով: Լավ կանցնեն և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ հանդիպումները: Դուք բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք, հեշտությամբ ամեն ինչի մասին կպայմանավորվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը վառ ու ոգեշնչող կլինի: Շատ Ցուլերի օրվա այդ հատվածը կուրախացնի հաճելի անակնկալներով: Հավանական են հաջող զուգադիպություններ, կարևոր բացահայտումներ ու լավ նորություններ: Հետաքրքիր ու թեթև կանցնեն ինչպես ծրագրված, այնպես էլ վերջին պահին որոշված ուղևորությունները:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Այդ հատվածում լավ է ռիսկի չդիմեք ու չշտապեք: Կարող եք զբաղվել նրանով, ինչը երկար ժամանակ հետաձգել եք. հիմա կարող եք հասնել անհրաժեշտ արդյունքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կենտրոնանալը դժվար կլինի: Օրն առանձնանալու է լարված հուզական դաշտով, այդ իսկ պատճառով դուք կարող եք հաճախ անհանգստանալ մանրուքների և շեղվել զրույցների ու անտեղի վեճերի պատճառով: Այդ իսկ պատճառով լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք:

Իսկ ահա հանգստանալը ձեզ մոտ հրաշալի կստացվի: Հնարավորություն կունենաք այցելել անսովոր միջոցառումների, հանդիպել մարդկանց, որոնց կարոտել էիք: Լավ կանցնեն նաև ընկերների հետ հանդիպումներն ու ռոմանտիկ ժամադրությունները: Օրվա երկրորդ կեսը անսպասելի նվերներ ու դրամական մուտքեր է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի, բայց դա ձեզ չի խանգարի գլուխ հանել ծրագրած գործերից: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, զարմանալի զուգադիպություններ, որոնք շնորհիվ կկարողանաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել:

Օրվա երկրորդ կեսը հազիվ թե ինչ-որ բանով զարմացնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Ընկերներն ու պարզապես ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ, կաջակցեն, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Երեկոն հարմար կլինի ակտիվ հանգստի, զբոսանքների և ուղևորությունների համար: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը շատ հագեցած ու հետաքրքիր կլինի: Դուք ոչ միայն հրաշալի գլուխ կհանեք սեփական գործերից, այլև կօգնեք լուրջ դժվարությունների բախվածներին: Հնարավորություն կունենաք լուծել ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը: Դուք արագ կպարզեք բարդ ու ոչ միանշանակ իրավիճակները, կհասկանաք, թե ինչպես է պետք գործել:

Արժե զգույշ լինել գումարի հետ. այսօր վտանգ կա, որ մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա: Սպոնտան գնումներն էլ հազիվ թե հաջող լինեն: Երեկոն ձեզ համար կարևոր գործի հետ կապված լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածը շատ Կույսերի լավ նորություններ կբերի, նաև առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Այս շրջանը բացառապես հաջող կլինի նաև շփումների համար, դուք արագ կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի, բայց այդ հատվածն էլ վատը չի լինի: Այն հարմար կլինի տնային գործերի, կենցաղային հարցերը լուծելու համար: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: Եթե հյուրեր ընդունեք, բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին գումարի հետ զգույշ է պետք վարվել: Այդ հատվածը հարմար չի լինի խոշոր գնումների, ֆինանսական հարցերը լուծելու համար: Վտանգ կա, որ ինչ-որ մանրուքներ ձեր աչքից կվրիպեն, կմոռանաք այն, ինչն ավելի ուշ կարևոր է լինելու:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Շատ Կշեռքների կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Ընկերների հետ հանդիպումը վառ տպավորություններ կպարգևի, ռոմանտիկ ժամադրությունն էլ չի հիասթափեցնի: Լավ կանցնեն ուղևորությունները, հաճելի կլինի ակտիվ հանգիստը: Երեկոն հարմար կլինի մտերիմ մարդու հետ կարևոր զրույցի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածը հաջող զուգադիպություններ, հաճելի հանդիպումներ, ինչպես նաև ուրախացնող լուրեր է խոստանում: Գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն: Դուք խուճապի չեք մատնվի, միանգամից կկենտրոնանաք ամենակարևորի վրա և արագ հաջողության կհասնեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն բարենպաստ կլինի շփումների և ձեզ համար թանկ մարդկանց հետ հանդիպելու համար: Որոշ Կարիճներ կկարողանան հաշտվել նրանց հետ, ում հետ առաջ վիճել էին, կվերականգնեն հին կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հոգնեցնող, բայց շատ արդյունավետ կլինի: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, գլուխ կհանեք նախկինում շատ բարդ թվացող գործերից: Շատ Աղեղնավորների պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Հենց դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները նույնիսկ փոքրիկ սխալներ չեն անի:

Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի. առավոտյան հավանական են փոքրիկ տարաձայնություններ ու վեճեր: Ժամանակի ըթնացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հարաբերություններն էլ կհարթվեն: Երեկոն հաճելի կլինի, եթե այն ընկերների հետ անցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, պատրաստ եղեք, որ դրանք բոլորն իրագործել չի ստացվելու: Պայմանները կարող են սպասվածի նման չդասավորվել: Չի բացառվում, որ խախտվեն պայմանավորվածությունները, իսկ նախկինում ձեզ ամեն հարցում աջակցող մարդիկ կարևոր պահին չօգնեն:

Սակայն աստղերը բոլոր դեպքերում բարյացակամ են լինելու ձեր հանդեպ, և ամենակարևոր գործերում դուք անպայման հաջողության կհասնեք: Հավանական է ձեզ համար հաջող լուծվեն իրավաբանական կամ ֆինանսական հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս վեճեր շատ են եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բազում հրաշալի գաղափարներ կբերի, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Այն հարմար կլինի և՛ նոր բան ստանձնելու, և՛ ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դուք չեք շտապի, այդ իսկ պատճառով սխալներ էլ չեք անի, ոչինչ աչքաթող չեք անի:

Հնարավոր են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ, վեճեր մարդկանց հետ, որոնց հետ առաջ հրաշալի լեզու էիք գտնում: Սակայն կոնֆլիկտներ չեն առաջանա, իսկ բոլորին գոհացնող լուծում անպայման կգտնվի: Երեկոյան հարաբերությունները կհարթվեն, և դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք ամենամտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է շփումների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի. պարզապես ձեզ բնական ու անբռնազբոս պահեք: Չի բացառվում, որ ձեզ հետաքրքիր մի բան առաջարկեն, ընդ որում՝ խոսքը կարող է գնալ և՛ զվարճանքների, և՛ համագործակցության մասին:

Օրը հաջող կլինի նաև ֆինանսների տեսանկյունից. հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Ձկներ շատ շահավետ գործարքներ կկնքեն: Բացի այդ, շատ հաջող գնումներ անելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3413 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0