Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2095 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այսօր դուք սովորականից սուր կարձագանքեք մանրուքներին ու երբեմն կբարկանաք այնպիսի բաների վրա, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Դա հատկապես նկատելի կլինի օրվա առաջին կեսին: Լավ է այդ հատվածի համար կարևոր գործեր չծրագրեք. հույզերին տրվելով՝ դուք կարող եք սխալներ անել: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Տրամադրությունը կլավանա, դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք: Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն, երեկոյան դուք կարող եք դրանք քննարկել այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հարմար օր է գործերում կարգուկանոն հաստատելու և այն ամենից գլուխ հանելու համար, ինչին ժամանակ չէր մնում: Որոշ Ցուլեր կհասկանան, թե ինչպես կարող են ավարտել շատ վաղուց սկսածը՝ առանց դրա վրա մեծ ուժեր ու ժամանակ ծախսելու: Հավանական են հաջող գնումներ: Միաժամանակ ֆինանսական գործերում զգույշ կլինեք ու պետք եղածից ավելին չեք ծախսի: Երբեմն հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Ոչ բոլորին հասկանալի կլինեն ձեր գաղափարները, կարող են անտեղի հիշվել հին վիրավորանքները: Բայց դուք ամեն հնարավոր բան կանեք սուր անկյունները հարթելու և ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը բավական անհանգիստ կանցնի, բայց նրա բերած հոգսերը հաճելի կլինեն: Հնարավոր է ձեզ հրավիրեն հետաքրքիր վայրեր կամ անսովոր միջոցառումների: Որոշ Երկվորյակներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել ու շուտով կընկերանան նրանց հետ: Լավ է օրվա համար շատ բարդ ու հոգնեցնող գործեր չծրագրեք: Ձեզ համար օգտակար կլինի պասիվ հանգիստը: Երբ շեղվեք հոգսերից ու վերականգնեք ուժերը, տրամադրությունն էլ կլավանա: Բացի այդ, պարզ կդառնա, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այսօր դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում լինելու: Որոշ Խեցգետիններ պիտի կարևոր միջոցառումների այցելեն կամ ծանոթանան մարդկանց հետ, որոնք կարող են օգնել նրանց հասնելու մասնագիտական նպատակներին: Աշխատեք լավ տպավորություն թողնել. դա որոշ ջանքեր է պահանջելու: Օրը հարմար կլինի ուղևորությունների, նոր երթուղով զբոսանքների, էքսկուրսիաների համար: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ, դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Երեկոն բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության, ամենամտերիմ մարդու հետ շփումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը վառ ու ոգեշնչող կլինի: Այն հարմար կլինի հին ծանոթներին հանդիպելու, նրանց հետ բոլորի համար կարևոր գործերը քննարկելու համար: Չի բացառվում՝ նոր ընդհանուր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործման վրա կկենտրոնանաք մոտ ժամանակներս: Որոշ Առյուծներ կմասնակցեն հասարակական միջոցառումների և դրանց շնորհիվ շատ պիտանի ծանոթություններ կհաստատեն: Դուք հրաշալի գլուխ կհանեք նախկինում բարդ ու խճճված թվացող գործերից, կլուծեք բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Ինտուիցիային շատ ուշադիր լսեք. հենց դրա հուշումների շնորհիվ կկարողանաք հասնել նպատակին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի օգտակար գործերի համար. դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, կանեք այն, ինչն առաջ բարդ է թվացել: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Շատ Կույսեր կես խոսքից կհասկանան նրանց, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէին գտնում: Սակայն կարևոր կլինի օրն այնպես ծրագրելը, որ բավարար ժամանակ մնա նաև հանգստի համար: Գերհոգնածությունը կարող է վատ անդրադառնալ ձեր ինքնազգացողության ու տրամադրության վրա: Լավ է օրվա երկրորդ կեսի համար կարևոր հանդիպումներ չծրագրեք: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում կուզենաք մենակ մնալ կամ բավարարվել թեթև, ոչնչի չպարտավորեցնող զրույցներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը ձեզ կուրախացնի: Այն հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով հագեցած կլինի: Բացի այդ, հնարավորություն կտա գլուխ հանել վերջին ժամանակներս կուտակված մանր-մունր գործերից: Դրանցից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Ընկերներն ու պարզապես լավ ծանոթները ձեզ հետ հրաշալի գաղափարներով կկիսվեն, դրանք կհաջողվի մոտ ժամանակներս իրագործել: Այսօր հնարավորություն կունենաք շրջապատողներից կարևոր մի բան իմանալ, ուրիշի փորձն էլ ձեր օգտին կիրառել: Հնարավոր են ծանոթություններ, որոնք ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հազիվ թե շատ արդյունավետ լինի, սակայն այն հաճելի կանցնի: Հետաքրքիր զբաղմունքներ կգտնվեն, ընկերներն էլ հաճույքով ձեզ հետ ժամանակ կանցկացնեն, մտերիմները կարող են ձեզ անսովոր միջոցառումների հրավիրել: Հաջող զուգադիպությունը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ծրագրեր կառուցելու համար: Չի բացառվում, որ ինչ-որ նոր բան մտածեք: Այդ գաղափարները հնարավորություն կունենաք քննարկել այն մարդկանց հետ, որոնց գիտելիքներին ու փորձին վստահում եք: Ձեզ հրաշալի խորհուրդներ կտան, կհուշեն, թե ինչպես կարող եք ավելի արագ հասնել նպատակին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր շրջապատողների հետ տարաձայնություններից խուսափել չի ստացվի, դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ շատ հաշտ էիք: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը, հատկապես եթե դրանք նախկինում էլ վեճեր են հարուցել: Բայց դուք օրը շատ հաճելի կանցկացնեք, եթե որոշեք այն նվիրել հետաքրքիր գործերին, ուղևորության մեկնել կամ այցելել ժամանցային միջոցառման: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում, լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում: Հնարավոր են նվերներ, շատ հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հագեցած կլինի: Ամենայն հավանականությամբ դուք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք մանր-մունր, բայց մեծ քանակի հարցերը: Դրա համար մեծ ուժերի կարիք է լինելու, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք ամենից: Որոշ Այծեղջյուրներ հաջողության կհասնեն այնտեղ, որտեղ դրա հույսը չունեին: Ընկերները և մյուս մտերիմ մարդիկ հաճույքով կօգնեն, եթե դիմեք նրանց: Աջակցություն կառաջարկեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում չէին հավանում ձեր գաղափարներն ու ծրագրերը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը կուրախացնի ձեզ ու բազում վառ հույզեր կպարգևի: Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը վաղուց է գրավել ու հետաքրքրել ձեզ: Առաջին հաջողություններին արագ կհասնեք, առաջ շարժվելն էլ կհեշտանա: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին, կռահել, թե ինչ է պետք ձեռնարկել, որպեսզի ձեր ցանկություններն իրականանան: Բայց հնարավոր են նաև փոքրիկ դժվարություններ: Աշխատեք դրանց պատճառով չանհանգստանալ. շուտով դրանք անցյալում են մնալու: Նույնիսկ եթե այսօր դուք սխալներ անեք, դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսին չեն բացառվում փոքրիկ թյուրիմացություններն ու ցավալի պատահարները: Դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց կարող են փչացնել ձեր տրամադրությունը: Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Ուրախության առիթներ ու նոր հնարավորություններ փնտրեք. դրանք այսօր շատ կլինեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի պիտանի գործերի, կարևոր հարցերը լուծելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ անհնարին է թվացել, անհրաժեշտ արդյունքին էլ արագ կհասնեք: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար, միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|