ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1810 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Եթե օրվա համար կարևոր բան եք ծրագրել, ինտուիցիային ուշադիր լսեք: Հենց նրա հուշումների շնորհիվ դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ գործերից: Դուք հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ կարևոր են գիտելիքներն ու փորձը, փաստերը համադրելու և վերլուծելու ունակությունը: Դժվարություններ չեն ունենա նաև ուսման վրա կենտրոնացած Խոյերը:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Սա լավագույն օրը չի լինելու սպոնտան գնումների կամ նախկինում չքննարկված գործարքների համար: Իսկ ահա անձնական հարաբերություններում գերակշռելու են դրական միտումները: Սիրո մեջ հաջողակ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածի համար շատ բան են ծրագրել: Հավանական են ցավալի պատահարներ, թյուրիմացություններ, ինչ-որ բան սպասվածի նման չի դասավորվի: Բացի այդ, շրջապատողների հետ լեզու գտնելն է սովորականից բարդ լինելու. երբեմն նրանք կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից:

Բայց դուք կպահպանեք հանգստությունն ու բարեհամբույր մոտեցումը, բացասական հույզերին չեք տրվի: Եվ ճիշտ էլ կվարվեք: Իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը ձեզ կուրախացնի: Այն հատկապես հաջող կդասավորվի սիրահարված Ցուլերի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հանգստացեք. դա ձեզ չի խանգարի: Օրվա սկզբին լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չստանձնեք, չփորձեք լուծել վերջին ժամանակներս կուտակված բոլոր խնդիրները: Նախ պետք է վերականգնել ուժերը, ճիշտ տրամադրվել: Դրանում կօգնեն ձեզ լավ ճանաչող, հասկացող ու աջակցող մարդկանց հետ շփումները:

Օրվա երկրորդ կեսին դուք ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք: Այդ հատվածը հարմար կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար. դուք նրանց վրա բարենպաստ տպավորություն կթողնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինչ էլ պատահի, լավատեսությունը մի կորցրեք: Չնայած օրը հազիվ թե առանց դժվարությունների ու լարված պահերի անցնի, բայց դրական միտումների ազդեցությունը կգերակշռի: Դուք գլուխ կհանեք անցյալի բարդ իրավիճակներից ու դրա շնորհիվ կհասկանաք՝ ինչպես գործել հիմա:

Օրը հրաշալի կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար, օրինակ՝ մի մարդու հետ շփվելու, որին վաղուց համակրում եք: Երեկոն կուրախացնի ընտանիքում հաճելի իրադարձություններով, մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն արդյունավետ ու հաճելի կանցկացնեք: Ստանձնեք այն, ինչը հենց ձեզ է հետաքրքիր. նման գործերի համար սա ամենահարմար ժամանակն է լինելու: Ճիշտ է, մեծ ծրագրեր ունեցող Առյուծները համբերատարության կարիք են ունենալու: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի. անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք:

Սեփական բիզնեսի հետ կապված անսպասելի, բայց հաջող գաղափարներ կունենաք: Բայց դուք միայն գործերի մասին չեք մտածելու: Օրը ռոմանտիկ պահեր կպարգևի սիրահարվածներին: Հավանական են շատ հաճելի իրադարձություններ ընտանիքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ տհաճություններ: Սակայն ինտուիցիան կհուշի, որ դրանց պատճառով անհանգստանալ չարժե, և այն չի սխալվի: Դուք արագ կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում, և ամեն ինչ հարթվում է: Երեկոյան մոտ դուք հին ծրագրերն իրագործելու ավելի շատ հնարավորություններ կունենաք, կյանքի կկոչեք ավելի վաղ մտածածը:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Չի բացառվում, որ ձեզ հետ ուզենան ծանոթանալ մարդիկ, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ եք լսել: Ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի, դուք շուտով կընկերանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բարենպաստ կլինի կարևոր զրույցների ու հանդիպումների համար: Դրանք նույնիսկ սպասվածից լավ կանցնեն: Զարմանալիորեն հեշտ լեզու կգտնեք նրանց հետ, ովքեր առաջ տրամադրված չէին շփվելու, փորձում էին խուսափել դրանից: Հավանական են անսովոր ծանոթություններ: Չի բացառվում ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ:

Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, ցավալի անհաջողություններ: Դուք դրանց պատճառով չեք անհանգստանա, կգտնեք բոլոր խնդիրները լուծելու, սխալներն ուղղելու եղանակը: Արագ նոր բան սովորելու, ուրիշի փորձից օգտվելու ունակությունը այսօր շատ Կշեռքների պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի ընտանեկան գործերի, հարազատների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Եթե ձեր միջև տարաձայնություններ են եղել, այսօր կհաջողվի վերջ տալ դրանց ու հանգիստ ամեն ինչի մասին պայմանավորվել: Չեն բացառվում նոր ծանոթությունները: Դրանցից մեկը կարող է սիրային հարաբերությունների սկիզբ դնել, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես պահեք ձեզ:

Ուշադիր է պետք լինել գումարի հետ կապված ամեն ինչում: Անհաջող գործարքների և զուր ծախսերի վտանգ կա: Ցանկալի չէ ապառիկով գնումներ անելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար կլինի այն գործերից գլուխ հանելու համար, որոնց համար ժամանակ չէիք գտնում: Կհաջողվի լուծել վաղուց ուշադրություն պահանջող կազմակերպչական հարցերը, հաջողությամբ ավարտել ավելի վաղ սկսածը: Այսօր դուք էներգիայով լի կլինեք, ժամանակը զուր չեք վատնի, ուստի շատ բան կհասցնեք:

Ձեր օգնության կարիքը կզգա մտերիմներից մեկը: Դուք չեք մերժի բարդ իրավիճակում հայտնված մարդկանց աջակցության խնդրանքը: Հենց ձեր ջանքերի շնորհիվ իրավիճակը կհանգուցալուծվի, բոլորը գոհ կմնան: Երեկոյան հանգստանալու հնարավորություն կլինի, և դա շատ տեղին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք չտաքանալ: Պայմանները բավական անհաջող կդասավորվեն հատկապես օրվա սկզբին, շրջապատողներն էլ իրենց ձեր ուզածի նման չեն պահի: Սակայն եթե հանգստություն պահպանեք ու ղեկավարվեք առողջ բանականությամբ, ապա արագ կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը:

Դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու ինֆորմացիա կբերի, որը ձեզ կոգեշնչի: Դուք կհասկանաք՝ ինչպես լուծել ավելի վաղ առաջ եկած խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտյան շատ բան լավ է ստացվելու: Կարող եք ստանձնել ամենաբարդ առաջադրանքները, որոնք հրաշալի կլուծեք, անհրաժեշտ արդյունք ստանալու համար էլ շատ չեք ջանա: Որոշ Ջրհոսներ հնարավորություն կունենան ուղղել ավելի վաղ գործած սխալները, և նրանք այդ հնարավորությունից կօգտվեն:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի դասավորվի, սակայն կարևոր կամ լուրջ բանով զբաղվել չեք ուզենա: Այդ հատվածը հարմար կլինի հոգսերից շեղվելու, հանգստանալու, ընկերների հետ միասին հաճելի ժամանակ անցկացնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է շփումների համար, այդ թվում՝ այն մարդկանց հետ, որոնք սովորաբար ոչ ոքի չեն լսում ու չեն հետաքրքրվում ուրիշի կարծիքով: Այսօր դուք բոլորին կկարողանաք հետաքրքրել ձեր գաղափարներով ու համոզել նրանց ձեր ճշմարտացիության մեջ:

Որոշ դժվարություններ կառաջանան կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում: Վտանգ կա, որ ինչ-որ բան ձեր աչքից կվրիպի: Շատ Ձկների այսօր պետք կգա գործերի և անհրաժեշտ գնումների ցուցակները, որոնց շնորհիվ նրանք ոչինչ չեն մոռանա և իրար չեն խառնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1810 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0