Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2061 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը թեթև, հաջող ու արդյունավետ կլինի: Այն արժե սկսել երկար ժամանակ հետաձգվող գործերից: Դրանք այսօր արագ կանեք, կհասնեք նրան, ինչին ձգտում էիք: Չի բացառվում օգնություն առաջարկեն նոր ծանոթները: Մի հրաժարվեք դրանից, քանի որ ընդհանուր գործը կօգնի ձեզ ընկերանալ: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ ձեզ համար թանկ հարաբերություններում: Որոշ Խոյեր կկարողանան գլուխ հանել իրենց զգացմունքներից, կարևոր որոշումներ կընդունեն ու կսկսեն ինչ-որ բան փոխել իրենց կյանքում: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որի հուշումները ձեզ դեռ շատ պետք կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այսօր դուք սովորականից հաճախ եք ձեզ վրա գրավելու համընդհանուրի ուշադրությունը: Եվ դա շատ օգտակար կլինի, թույլ կտա համախոհներ գտնել, լավ տպավորություն թողնել նրանց վրա, ում վաղուց եք համակրում: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Նոր հարաբերություններն արագ կզարգանան: Աշխատեք չհոգնել ու խուսափեք սթրեսային իրավիճակներից: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին, քանի որ սովորականից ավելի խոցելի ու զգայուն կլինեք: Արժե հեռու մնալ ամեն ինչ քննադատել ու ամեն առիթով նկատողություններ անել սիրող մարդկանցից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շատ բան պիտի հասցնեք, և բոլոր գործերն այսօր մեծ հետաքրքրությամբ ու անկեղծ ոգևորությամբ կստանձնեք: Ձեր կողքին կհայտնվեն օգնելու պատրաստ մարդիկ: Սակայն ամենակարևոր հարցերը պիտի ինքնուրույն լուծեք: Ինտուիցիան կօգնի խուսափել սխալներից: Ամենանկատելի հաջողություններին կհասնեք երևակայություն, հնարամտություն, փորձարկումների պատրաստակամություն պահանջող գործերում: Հաճելի կլինեն այն մարդկանց հետ շփումները, որոնց վաղուց չեք տեսել: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, իսկ ահա տարաձայնությունների ու վեճերի առիթներ ընդհանրապես չեն ստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Վճռական գործեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Սա հարմար օր է լինելու գործերում ու անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Կարող եք ստանձնել այն, ինչին երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Աստղերը ձեր կողմից կլինեն, և անհրաժեշտ արդյունքին հասնելը սպասվածից հեշտ կլինի: Նախանձելի նպատակասլացություն դրսևորելով՝ դուք կհասնեք նրան, ինչը համարյա անհնար էր թվում: Բայց մի մոռացեք, որ երբեմն պետք է հանգստանալ: Օրվա երկրորդ կեսին հոգսերից շեղվելու, հրաշալի ընկերախմբում հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսը բավական անհանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք անսպասելի առաջացած խնդիրներն ու օգնեք մտերիմներին: Հնարավոր է սեփական ծրագրերի իրագործումը ստիպված լինեք որոշ ժամանակով հետաձգել, բայց դրա համար չեք անհանգստանա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, կկարողանաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Կհաջողվի ուրախացնել սիրելիին, հաճելիորեն զարմացնել ձեզ համար թանկ մարդկանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մանրուքների պատճառով սովորականից շատ եք անհանգստանալու, բայց օրն ընդհանուր առմամբ բավական հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, ինչպես նաև կազմակերպչական հարցերը լուծելու համար: Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ պիտի նոր բան մտածեք: Լսեք հին ծանոթների խորհուրդները. ձեզ կհուշեն՝ ինչպես վարվել: Նոր բան ստանձնելուց առաջ աշխատեք օբյեկտիվորեն գնահատել ձեր ուժերը, մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Ամենայն հավանականությամբ աջակցությունն ավելորդ չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք օգտակար բաներ կհասցնեք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեզ, այլև շրջապատողների համար: Ձեր փորձը պետք կգա և՛ նոր, և՛ հին ծանոթներին. նրանք ձեզ շնորհակալ կլինեն խորհուրդների և օգնության համար: Հավանական են դրական փոփոխություններ նախկինում լարված հարաբերություններում: Դուք և՛ սեփական զգացմունքներից գլուխ կհանեք, և՛ ձեր կողքին գտնվողներին ավելի լավ կհասկանաք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես տնօրինել գումարը, իսկ որոշ Կշեռքների նաև կօգնի եկամուտների նոր աղբյուր գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը լրիվ նոր գործեր ու առաջադրանքներ կբերի: Ինտուիցիան կհուշի, որ լավ է միանգամից փոխեք ծրագրերը, որպեսզի հետաքրքիր հնարավորությունը բաց չթողնեք: Երբեմն դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց դուք ի վերջո կգտնեք լուրջ կոնֆլիկտներից խուսափելու, բոլորի հետ նորմալ հարաբերություններ պահպանելու ձևը: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ է խոստանում: Չի բացառվում ձեր տաղանդներին անսպասելի կիրառում գտնեք: Ծանոթները ուշադրություն կդարձնեն ձեր այն հատկանիշներին, որոնք նախկինում չեն նկատել ու հմայված կլինեն ձեզանով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը շատ արդյունավետ կանցնի: Կարող եք ստանձնել նոր գործերը. դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել դրանցում, բացի այդ, ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն հարցում օգնել: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Հենց դրա շնորհիվ դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, սխալներ էլ չեք անի: Օրը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Լավ կանցնեն այն հանդիպումները, որոնցից ոչ մի բան չէիք սպասում: Նախկինում իրենց սառը պահող մարդիկ ուշադրություն կդարձնեն ձեր լավագույն հատկանիշներին ու հմայված կլինեն ձեզանով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ձեզ հագեցած օր է սպասվում: Առավոտը ոգեշնչող նորություններ ու առաջարկներ կբերի, որոնց կուզենաք առանց երկար մտածելու համաձայնել: Բացի այդ, նշված հատվածում հավանական են անսպասելի հանդիպումներ: Դրանք ձեզ կուրախացնեն: Ընկերները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները, չեն հրաժարվի մասնակցել նոր ծրագրերի իրագործմանը: Էներգիա շատ կունենաք ու հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե օրվա մեծ մասը ոտքի վրա անցկացնեք: Լավ կանցնեն ուղևորությունները, շատ Այծեղջյուրների դրանք ոչ միայն բազում վառ տպավորություններ, այլև շատ հաճելի ծանոթություններ կնվիրեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մի շտապեք ստանձնել բարդ ու կարևոր գործերը: Ուժերը հավաքելու և տրամադրվելու համար որոշ ժամանակ է պետք գալու: Շրջապատողների հետ լեզու գտնելն էլ սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ ամենամտերիմները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Բայց դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կանցնի: Շատ Ջրհոսների այն կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Առավոտը կուրախացնի լավ նորություններով: Այդ հատվածում հետաքրքիր առաջարկներն էլ շատ հավանական են: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել, դուք ոչ մի րոպե չեք ուզենա վատնել: Բացի մի թողեք մտերիմների հետ կարևոր հարցերը քննարկելու համար բարենպաստ պահը: Արագ կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն բարենպաստ կլինի հանգստանալու ու հաճելի զբաղմունքների համար: Որոշ Ձկներ հնարավորություն կունենան վերադառնալ հին նախասիրությանը, որը կրկին վառ հույզեր կպարգևի նրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|