ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1406 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելու, հակառակ դեպքում չեք հասցնի անել ծրագրածը: Չի բացառվում տնային խնդիրներ առաջանան, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Այդ իսկ պատճառով աշխատանքի վրա կենտրոնանալը սովորականից բարդ է լինելու: Բայց դուք դա էլ կհաղթահարեք:

Աշխատեք վատ տրամադրությանը չտրվել: Դա հատկապես դժվար կլինի օրվա կեսին, երբ հուզական դաշտը կլարվի: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել և անպայման ժամանակ գտեք դրա համար: Երեկոյան կուզենաք հանգստանալ ու մենակ մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կհաջողվի գլուխ հանել բարդ առաջադրանքներից, լուծել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Ձեզ օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հավանական է ձեզ համար շահեկան երկարաժամկետ համագործակցության սկիզբը:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այդ հատվածը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, շատ բաների մասին կզրուցեք: Նոր գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք միասին իրագործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հազիվ թե առանց փոքրիկ թյուրիմացությունների անցնի: Դրանք հատկապես շատ կլինեն առավոտյան: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն այդ հատվածում դժվարանալու է, վեճերից խուսափելն էլ բարդ կլինի: Սակայն դուք ձեզ ճիշտ կպահեք, պրովոկացիաներին չեք տրվի, կաշխատեք ոչինչ չբարդացնել: Այդ իսկ պատճառով կկարողանաք բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Իսկ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի աշխատանքի և այլ օգտակար զբաղմունքների համար: Լավ է կենտրոնանաք այն գործերի վրա, որոնք կարող եք ինքնուրույն անել. այստեղ դուք արագ անհրաժեշտ արդյունքին կհասնեք: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին ձեզ մոտ առաջ եկած գաղափարները ուշադրության արժանի են լինելու: Դրանք միանգամից իրագործել չի ստացվի, բայց դուք ավելի ուշ կվերադառնաք մտածածին: Այդ հատվածը նոր հնարավորություններ կբացի մասնագիտական ոլորտում: Դուք հնարավորություն կունենաք սովորել մի բան, ինչը շուտով կօգնի գումար աշխատել:

Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի. այդ հատվածում պիտի զբաղվեք ոչ միայն ձեր գործերով, այլև լուծեք ուրիշների խնդիրները, օգնեք բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Ձեզ կուրախացնեն ընտանիքում ամենամտերիմներից մեկի հետ կապված հաճելի նորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն այսօր սովորականից բարդ կլինի: Այդ իսկ պատճառով կարևոր գործերում լավ է ապավինեք սեփական ուժերին: Չեն բացառվում տարաձայնությունները ղեկավարության հետ: Ձեզ կհաջողվի ապացուցել սեփական ճշմարտացիությունը, բայց դա համբերատարություն ու ջանքեր է պահանջելու:

Տանը հաճելի իրադարձություններ տեղի կունենան, որոշ Առյուծներ մտերիմներին վերաբերող ոգեշնչող նորություններ կստանան: Չի բացառվում ընտանեկան տոնի, ընկերների հետ իմպրովիզացված երեկույթի համար առիթ ստեղծվի: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին վեճերից խուսափելը հեշտ չի լինելու: Նույնիսկ նախկինում ձեզ ամեն հարցում աջակցող մարդիկ կարող են քննադատել ձեր գաղափարները, մերժել ձեր օգնության խնդրանքը, փորձել ձեզ տարահամոզել: Ինտուիցիան կհուշի, թե որ նկատողություններն արժե լսել, իսկ որոնք ականջի հետև գցել: Ոչ բոլորի հետ կկարողանաք լավ հարաբերություններ պահպանել, բայց լուրջ կոնֆլիկտներ բոլոր դեպքերում չեն առաջանա:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Շատ Կույսեր հնարավորություն կունենան հանդիպել մարդկանց, որոնց վերջին ժամանակներս շատ էին կարոտել: Հին կապերը վերականգնելու շանս կլինի, և դուք այն բաց չեք թողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր դուք սովորականից սուր եք արձագանքելու մանրուքներին ու սրտին մոտ եք ընդունելու այն, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Տրամադրությունը կարող է ամեն դատարկ բանից փչանալ: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կփորձեն աջակցել ձեզ, չեն թողնի, որ լրիվ հուսահատվեք:

Արժե նոր բան ստանձնել. դուք իսկապես կտարվեք ու շատ ապրումներ կմնան անցյալում: Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչը շուտով պետք կգա, կծանոթանաք մարդկանց հետ, որոնց փորձը կարող է օգտակար լինել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր գործերը մի հետաձգեք. օրվա սկիզբը դրանց համար շատ հարմար կլինի: Առավոտը բարենպաստ կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք, թե ինչպես է պետք գործել նպատակին հասնելու համար: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք շեղվել հոգսերից: Շատ Կարիճներ կհասկանան, որ իրենց հանգիստ է պետք: Հետաձգեք գործերը, եթե նման հնարավորություն կա, և ժամանակն անցկացրեք հաճելի զբաղմունքին տրվելով: Դուք ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Լավ է չշտապեք որոշումների հարցում. սխալների հավանականությունն այդ հատվածում շատ մեծ կլինի: Չեն բացառվում ցավալի ֆինանսական կորուստները: Բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, շուտով դուք կզգաք, որ ամեն ինչ դեպի լավն է փոխվում:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ: Ինտուիցիան կօգնի ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաճախ եք վիճել, ոչ մի կերպ չեք կարողացել պայմանավորվել: Երեկոն արժե անցկացնել ամենամտերիմ մարդու հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք հանգստություն պահպանել: Այսօր դա բավական բարդ է լինելու. դուք բախվելու եք անսպասելի առաջ եկած խնդիրների, գործ եք ունենալու մարդկանց հետ, որոնց պատճառով նախկինում դժվարություններ են առաջացել: Հույզերին մի տրվեք: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն:

Սովորականից հաճախ աջակցության կարիք եք ունենալու: Այդ հարցով դիմեք նրանց, ովքեր նախկինում էլ միշտ ձեր կողմից են եղել. հենց նման մարդիկ միանգամից կհասկանան՝ ինչպես օգնել ձեզ: Երեկոն կուրախացնի. ձեզ լավ նորություններ ու հաճելի հանդիպումներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անսպասելի իրադարձություններ ու նորություններ կբերի, որոնք կստիպեն ձեզ փոխել ծրագրերը: Չեն բացառվում զարմանալի հանդիպումները: Որոշ Ջրհոսներ կծանոթանան և նույնիսկ կընկերանան այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել:

Արժե ուշադիր լինել ֆինանսների հետ կապված հարցերում: Այստեղ դուք հակված կլինեք թեթևամտության, և դա կարող է զուր ծախսերով ավարտվել: Մնացած հարցերում օրը լավը կլինի: Դուք հաջողությունների կհասնեք աշխատանքի մեջ, գլուխ կհանեք բարդ ու կարևոր առաջադրանքից: Տանը նշանի շատ ներկայացուցիչների հաճելի անակնկալներ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հոգսեր սպասվածից շատ կունենաք, բայց դա ձեզ չի վախեցնի: Դուք հանգստություն կպահպանեք, հույզերը ձեզ չեն խանգարի կշռադատված որոշումներ ընդունել: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես արագ լուծեք բարդ աշխատանքային հարցերը: Գործերին ստեղծագործ մոտեցման շնորհիվ դուք կզինաթափեք թշնամիներին, մրցակիցներին էլ հետևում կթողնեք:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք շատ չհոգնել: Այդ հատվածը լավը կլինի հանգստի և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ձեզ լավ են հասկանում, կիսում են ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1406 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0