ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1666 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր զրույցների և լուրջ գործերի համար: Դուք արագ ճիշտ կտրամադրվեք, գլուխ կհանեք նոր իրավիճակից, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել և ում կարելի է դիմել օգնության խնդրանքով: Սակայն կարևոր կլինի չհոգնելը: Աշխատեք մանր-մունր գործերի վրա մեծ էներգիա չվատնել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի այն Խոյերին, որոնք վերջին ժամանակներս չգիտեին՝ ինչով զբաղվել, չէին կարողանում դնել առաջնահերթությունները: Որոշակիություն կհայտնվի, ինչի կարիքը շատ կար: Կուզենաք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում, և նման հնարավորություն անպայման կընձեռվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու: Այն հատկապես բարդ կլինի միշտ ծրագրի համաձայն գործելու սովոր Ցուլերի համար: Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել ու նոր բան մտածել: Այստեղ կարևոր կլինի անկախ ամեն ինչից ինքնավստահ լինելը: Լավ է, եթե ձեր կողքին լինեն ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի և կուրախացնի լավ նորություններով, հետաքրքիր հանդիպումներով ու ռոմանտիկ անակնկալներով: Միակ ոլորտը, որը զգուշություն է պահանջելու, ֆինանսներն են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Ցանկացած կարևոր հանդիպում ու զրույց արժե հենց այդ հատվածի համար ծրագրել: Դուք կարող եք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում առաջ ոչ ոք մոտեցում ցուցաբերել չէր կարողանում: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Ամենաերիտասարդ Երկվորյակները սիրուց գլուխները կորցնելու վտանգի տակ են:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի մանր-մունր գործերն անելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Բացի այդ, կարող եք կենտրոնանալ ուսման վրա, որը հեշտությամբ կտրվի, դուք անմիջապես կմտապահեք ամենը, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ բավական անհանգիստ օր է սպասում: Հատկապես հագեցած կլինի նրա առաջին կեսը. ուշադրություն պահանջող նոր գործեր կհայտնվեն, դուք պիտի միաժամանակ մի քանի առաջադրանք լուծեք: Կարևոր կլինի հավասարակշռությունը պահպանելը, նույնիսկ եթե շուրջը խառնաշփոթ իշխի, իսկ շրջապատողները իրենց բավական տարօրինակ պահեն:

Արժե զգույշ լինել գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերում: Ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց կամ ապառիկով գնումներ անելուց առաջ երկար մտածեք: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանց կարող են հանգեցնել ձեր մտերիմների գործած սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբն առանց ապրումների չի անցնի: Եվ ամենը լարված հուզական դաշտի պատճառով. դուք ամեն ինչին շատ սուր կարձագանքեք: Շրջապատողների հետ լեզու գտնելն էլ սովորականից բարդ է լինելու. ձեզ կարող է նյարդայնացնել ուրիշների ուշ կռահող լինելը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին դուք հանգստանալու և ուժերը վերականգնելու, ձեզ հետաքրքրող բաներով զբաղվելու հնարավորություն կունենաք: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ հանդիպելու համար. դուք շփումներից մեծ հաճույք կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գումարի հետ զգույշ եղեք. վտանգ կա, որ շատ կծախսեք դատարկ բաների վրա ու անհաջող գնումներ կանեք: Ֆինանսների հետ կապված հարցերում այսօր զարմանալիորեն թեթևամիտ կլինեք: Իսկ ահա կյանքի մյուս ոլորտներում դրական միտումներն են գերակշռելու: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից ու դժվար առաջադրանքներից:

Բազում վառ տպավորություններ կպարգևի ձեզ վաղուց դուր եկող մարդու հետ հանդիպումը: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնեք, միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, կսկսեք իրար ավելի լավ հասկանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե օրվա համար կարևոր գործեր կամ հանդիպումներ եք ծրագրել, մի հետաձգեք դրանք: Առավոտը բարենպաստ է լինելու և՛ շփումների, և՛ օգտակար զբաղմունքների, և՛ լուրջ հարցերը լուծելու համար: Լավ կանցնեն ուղևորությունները, շատ Կշեռքների կոգեշնչի պայմանների փոփոխությունը:

Օրվա երկրորդ կեսը քիչ արդյունավետ կանցնի, փոխարենը հանգստանալու, պայմանները փոխելու, հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կտա: Արժե նախաձեռնող լինել ձեզ դուր եկող մարդու հետ շփումներում, օրինակ՝ կարող եք հանդիպում առաջարկել: Այս հատվածը հարմար կլինի նաև գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Չարժե տագնապել, եթե օրվա սկզբին ինչ-որ բան այնպես չընթանա: Սա ամենահասարակ ժամանակահատվածը չի լինելու, բայց այն հաջող կլինի իմպրովիզների, արագ որոշումներ ընդունելու և ուրիշներից սովորելու պատրաստ Կարիճների համար: Մանր-մունր տարաձայնություններից խուսափել չի հաջողվի, բայց եթե շրջապատողների հանդեպ ուշադիր լինեք, հարաբերություններն արագ կկարգավորվեն:

Օրվա երկրորդ կեսը այլ կլինի՝ հանգիստ, կանխատեսելի և արդյունավետ: Այն հարմար կլինի լուրջ գործերն ավարտելու համար: Դուք ոչ մի բան աչքաթող չեք անի, նույնիսկ աննշան սխալներ չեք գործի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հրաշալի կլինի բարդ ու պատասխանատու գործերի, լուրջ հարցերը լուծելու համար: Այստեղ հազիվ թե ինչ-որ մեկն օգնության շտապի ձեզ, այնպես որ պատրաստ եղեք ինքնուրույն գործելու: Լսեք ինտուիցիային, որը կհուշի նպատակին տանող արագ ճանապարհը: Աշխատեք ուշադրություն դարձնել այսօր ստացած ինֆորմացիային. այն հետո պետք է գալու:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանք հաճելիորեն կզարմացնեն ձեզ, հետաքրքիր մի բան կառաջարկեն, կուրախացնեն նվերով կամ լավ նորությամբ: Կարող եք փոքրիկ ընտանեկան տոն, ընկերների համար երեկույթ կազմակերպել: Իսկ ահա բազմամարդ միջոցառումների այցելելն անցանկալի է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք ուշադիր լսել խորհուրդները, հատկապես եթե դրանք ձեր հին ծանոթներն են տալիս: Ձեզ կհուշեն՝ ինչպես գործել, ինչ նախաձեռնել առաջին հերթին, իսկ ինչը հետաձգել: Պետք կգա ուրիշի փորձը. ուրիշների գործած սխալները վերլուծելուց հետո կհասկանաք՝ ինչպես խուսափել սեփական սխալներից:

Հավանական են ոչ մեծ ուղևորություններ: Դրանք սպասվածից հաճելի կանցնեն: Պայմանների փոփոխությունը կբարձրացնի Այծեղջյուրների տրամադրությունը, կօգնի դրական տրամադրվել: Ճանապարհին հնարավոր են հաճելի ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգստացեք. այսօր դա ձեզ չի խանգարի: Եթե պայմանները թույլ են տալիս հետաձգել բոլոր լուրջ գործերն ու պարզապես հաճելի ժամանակ անցկացնել, արժե հենց այդպես էլ վարվել: Ընկերների հետ հանդիպումը կուրախացնի Ջրհոսներին, կօգնի նրանց դրական տրամադրվել: 

Օրը հազիվ թե հարմար լինի կարևոր զրույցների համար. դրանց պատճառով դուք կհուզվեք, իսկ դա կխանգարի ճիշտ բառերը գտնելուն: Իսկ ահա ձեզ վաղուց դուր եկող մարդու հետ թեթև, հաճելի զրույցին ոչինչ չի խանգարի: Այն երկուսիդ էլ դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Օրը կարող է ուզածի նման հաջող չդասավորվել, բայց վատը չի լինի: Կենտրոնացեք նրա վրա, ինչը ձեզանից է կախված, զբաղվեք ընթացիկ գործերով ու մի վշտացեք, եթե որոշ նպատակների հասնելը ստիպված լինեք հետաձգել:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Նախկինում ձեզ լավ հասկացող ու ամեն ինչում աջակցող մարդիկ կարող են ձեզ վրա ճնշումներ բանեցնել, անտեղի խորհուրդներ տալ, խանգարել: Բայց դուք կպահպանեք հանգստությունն ու անպայման կգտնեք բոլոր սուր անկյուները հարթելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1666 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0