ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1895 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք իրատես լինել ու պատրանքներ չկառուցել: Կթվա, թե բացարձակ ամեն ինչ ձեր ուժերի սահմաններում է, դուք ունակ եք հասնել ցանկացած նպատակի: Բայց այդպես չի լինելու: Սեփական հնարավորություններն օբյեկտիվորեն գնահատելուց հետո կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ: Ձեզ կօգնեն մարդիկ, որոնք վաղուց գիտեն ձեզ: Նոր ծանոթների հետ լավ է զգոն լինեք. վտանգ կա, որ նրանք կփորձեն ձեզ վնասել:

Օրը հարմար կլինի ուրիշներին օգնելու համար: Չի բացառվում ստիպված լինեք խառնվել ուրիշների գործերին: Սակայն դուք դա այնքան նրբանկատորեն կանեք, որ ոչ մեկին չեք վիրավորի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած գաղափարներին. դրանք հաջող կլինեն: Հնարավոր է դուք պատասխաններ ստանաք նախկինում բոլորին անհանգստացնող հարցերին կամ էլ հասկանաք, թե ինչպես կարող եք լուծել ոչ մեկին հանգիստ չտվող խնդիրը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Ամենը, ինչ կարող է պետք գալ, դուք անմիջապես կմտապահեք:

Չնայած հոգսեր այսօր սովորականից շատ կունենաք՝ ժամանակ կգտնեք նաև մտերիմների հետ շփվելու և ձեզ համար թանկ մարդու հետ հանդիպելու համար: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերությունները շուտով կարևոր կդառնան ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շփման մեջ լարված պահերից խուսափել հազիվ թե ստացվի: Հնարավոր է այսօր ձեզ համար բարդ լինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ նախկինում հաջողվում էր ամեն ինչի մասին առանց դժվարության պայմանավորվել: Նույնիսկ ամենամտերիմներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Աշխատեք դրա պատճառով չբարկանալ, պատրաստ եղեք երկար ու մանրամասն բացատրություններ տալու:

Օրը բավական հոգնեցնող կլինի: Անսպասելի նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնք ուշադրություն կպահանջեն, այդ իսկ պատճառով պիտի վերամշակեք ծրագրերը: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Այդ հատվածում չեն բացառվում հաճելի անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր շատ բան պիտի անեք: Դա հասկանալով՝ դուք գործերը չեք հետաձգի, հենց առավոտվանից կանցնեք կարևոր առաջադրանքների լուծմանը: Նման մոտեցումը թույլ կտա նշանակալի հաջողությունների հասնել, հետևում թողնել մրցակիցներին ու թշնամիներին: Ձեր համախոհներն ամեն անգամ ձեր հետևից չեն հասցնի: Աշխատեք չբարկանալ նրանց դանդաղկոտության վրա:

Օրը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, տնային տոների համար: Կարող եք հրավիրել ընկերներին. նրանք ուրախ կլինեն ձեզ հետ ժամանակ անցկացնելու համար: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Կթվա, թե նրանք ընդհանրապես չեն հասկանում ձեզ կամ հատուկ հանում են հավասարակշռությունից: Բայց եթե մանրուքներից չկառչեք, ապա կտեսնեք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, շատերը ձեր կողմից են, աջակցում ու օգնում են ձեզ:

Դրա հետ մեկտեղ օրը արդյունավետ կլինի, դուք օգտակար բաներ կհասցնեք անել ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Լավ գաղափարներ, նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք միանգամից կկարողանաք իրագործել: Ձեր ամենահամարձակ նախաձեռնությունները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հազիվ թե հանգիստ լինի: Լուրջ խնդիրներ այն չի բերի, իսկ փոքրիկ դժվարություններն արագ կհաղթահարեք: Բայց մթնոլորտը բավական լարված է լինելու, դուք պիտի գործ ունենաք մարդկանց հետ, որոնց վրա հույս դնելը դժվար է: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, սկսածը կիսատ մի թողեք: Դուք հաջողության հասնելու շանս կունենաք, կստանաք այն, ինչին վաղուց եք ձգտում:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Նույնիսկ մտերիմներին երբեմն հասկանալի չեն լինի ձեր ապրումներն ու արարքների դրդապատճառները: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Դուք ձեզ ճիշտ կպահեք, բոլորի հետ կպահպանեք լավ հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հարմար կլինի նոր գործ ստանձնելու համար: Դուք լուրջ դժվարությունների չեք բախվի, արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել: Շատ Կշեռքներ գլուխ կհանեն նրանից, ինչն առաջ բարդ է թվացել, ինֆորմացիա կգտնեն, որը կօգնի ճիշտ որոշումներ ընդունել:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այդ հատվածում լավ է զբաղվեք առօրյա գործերով, ավարտեք ավելի վաղ սկսածը: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները. նրանցից դուք անպայման աջակցություն կստանաք, եթե դրա կարիք լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ բարենպաստ կլինի ուսման, աշխատանքի և օգտակար գործերի համար: Դուք գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, նրանից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Կարևոր կլինի սկսածը կիսատ չթողնելը, նույնիսկ եթե դժվարություններ առաջանան: Համառություն դրսևորեք: Կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ, իրենց վրա կվերցնեն ձեր որոշ խնդիրների լուծումը:

Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները. դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, կկարողանաք մասնակցել հետաքրքիր միջոցառումների: Որոշ Կարիճների կառաջարկեն հենց այն, ինչի մասին նրանք միշտ երազել են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա  սկզբին հնարավոր են դժվարություններ գործերում, անսպասելի ու տհաճ ձգձգումներ: Հավանական են լարված պահեր այն մարդկանց հետ շփումներում, որոնց հետ առաջ վատ լեզու չեք գտել: Որոշումների հարցում մի շտապեք, հատկապես եթե դրանք կարևոր են ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք. հույզերը հաղթահարելուց հետո կհասկանաք, թե ինչպես է լավ գործել:

Օրվա երկրորդ կեսին լավ է չհոգնեք: Չարժե այդ շրջանի համար բարդ գործեր ծրագրել, իսկ հեռավոր ուղևորություններից էլ լավ է հրաժարվեք: Մի փոքր հանգստացեք ու միանգամից ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն անհանգիստ կանցնի: Եթե պիտի կենտրոնացվածություն և ուշադրություն պահանջող կարևոր գործով զբաղվեք, դրան անցեք հենց առավոտվանից: Ավելի ուշ նման առաջադրանքները լուծելը դժվարանալու է, քանի որ ձեզ հաճախ կշեղեն:

Օրը ձեզ կուրախացնի հաճելի անակնկալներով ու նորություններով: Բացի այդ, հնարավորություն կունենաք շփվել մի մարդու հետ, որին շատ կարոտել էիք, չնայած՝ ինքներդ էլ դա չէիք խոստովանում: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Դուք այն յուրահատուկ ու հիշարժան դարձնելու համար ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար, հարմար կլինի կարևոր հանդիպման կամ մի զրույցի համար, որը երկար ժամանակ հետաձգում էիք: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք նոր ծանոթների հետ նրանց վրա լավ տպավորություն թողնելու համար:

Դուք լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում, երևակայություն պահանջող գործերից: Իսկ ահա կենտրոնացվածություն պահանջող գործերից գլուխ հանելն ավելի բարդ կլինի. ճիշտ տրամադրվելու համար ձեզ ժամանակ է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համբերությամբ զինվեք. այսօր այն ձեզ պետք է գալու: Հավանական են ձգձգումներ գործերում, ինչպես նաև իրադարձություններ, որոնց համար պիտի հետաձգեք սկսածն ու մեկ այլ բանի վրա կենտրոնանաք: Եթե ինչ-որ մեկի հետ պայմանավորվել եք հանդիպման համար, պատրաստ եղեք, որ այդ մարդիկ ուշանալու են կամ չեն գալու:

Բայց օրը ուրախության առիթներ էլ կբերի: Դրանք հիմնականում կապված կլինեն աշխատանքի կամ մի գործի հետ, որին հիմա մեծ ուժեր եք նվիրում: Չի բացառվում, որ կարողանաք ավարտել այն, ինչի վրա երկար ժամանակ աշխատել եք, և արդյունքը սպասվածից լավը կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1895 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0