Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3149 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գումարի հետ զգույշ վարվեք: Շտապողական որոշումները, ինչպես նաև կասկածելի գործարքների օգնությամբ գումար աշխատելու փորձերը կարող են կորուստներով ավարտվել: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Դուք նշանակալի հաջողությունների կհասնեք աշխատանքի մեջ, եթե նրա վրա կենտրոնանաք օրվա սկզբին: Այդ հատվածը հարմար կլինի և՛ ինքնուրույն գործողությունների, և՛ համագործակցություն սկսելու համար: Ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Բարդ զրույցներ վարելու հեռանկարը չի վախեցնի ձեզ, քանի որ արդյունքը լինելու է այնպիսին, ինչպիսին որ պետք է: Երեկոն հաճելի անակնկալներով լի կլինի, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այսօր դուք հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի, պիտի մի փոքր սպասեք: Բայց դա ձեզ չի վշտացնի: Հակառակը, ձեզ կուրախացնի ամեն ինչ ինչպես հարկն է մտածելու, վստահելի մարդկանց հետ խորհրդակցելու հնարավորությունը: Չի բացառվում, որ հին ծանոթներն օգնություն առաջարկեն: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Ձեզ կհաջողվի արագ ամեն ինչից գլուխ հանել, բայց ծրագրերը, միևնույն է, պիտի վերամշակեք: Օրինակ՝ չի բացառվում պետք լինի հետաձգել երեկոյի համար նախատեսված հանդիպումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լսեք ինտուիցիային, որի հուշումներն այսօր կօգնեն ձեզ ցանկացած նպատակի տանող ամենակարճ ճամփան գտնել: Պատրաստ եղեք նորը սովորելուն. դա պետք կգա հաջողության հասնելու համար: Մարդիկ, որոնք նախկինում ոչնչով ձեզ չեն օգնել, այսօր հրաշալի խորհուրդներ կտան: Չի բացառվում՝ նոր ու հուսալի համախոհներ ձեռք բերեք: Արժե ուշադրություն դարձնել ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններին: Եթե վերջին ժամանակներս տարաձայնություններ ու վեճեր կային, հիմա ամեն ինչ պարզաբանելու, խաղաղ պայմանավորվելու, կարևոր բաների մասին անկեղծ խոսելու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի. այդ հատվածը լավ է զուր չանցկացնեք: Միանգամից ստանձնեք ամենակարևորը, դուք հաջողության հասնելու շանս կունենաք: Լավ կանցնեն գործնական հանդիպումներն ու կարևոր բանակցությունները: Դուք արագ ճիշտ տոն կընտրեք, և նույնիսկ նախկինում ձեր գաղափարներին անհամաձայն մարդիկ ձեզ շատ ուշադիր կլսեն: Օրվա երկրորդ կեսին հանգստի կարիք եք ունենալու: Լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք: Շեղվեք հոգսերից, զբաղվեք նրանով, ինչը հետաքրքրում և ուրախացնում է ձեզ: Տրամադրությունն անմիջապես կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է կարևոր զրույցների համար: Կարող եք կիսվել գաղափարներով ու ծրագրերով, պատմել այն, ինչը հուզում կամ ոգեշնչում է ձեզ: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք ձեզ մեծ հետաքրքրությամբ կլսեն, կհուշեն՝ ինչպես գործել, կօգնեն խուսափել սխալներից: Հիշեք, որ օրը ավելի հարմար է լինելու պիտանի գործերի, քան ձեռքերը ծալած նստելու համար: Առյուծները, որոնք օգտակար գործ չեն գտնի, մռայլ մտքերի, տագնապների, տհաճ հուշերի մեջ կընկնեն: Շատերի համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն, կուզենաք դրանք քննարկել կոլեգաների կամ ընկերների հետ: Բայց դրա պատճառով ընթացիկ առաջադրանքների լուծումը հետաձգել չարժե: Առօրյա զբաղմունքները հնարավոր է այնքան էլ գրավիչ չեն, բայց ուշադրություն կպահանջեն: Եթե դրանց լուրջ չվերաբերվեք, ապա ցավալի սխալներ կանեք: Լավ է չշտապեք կարևոր որոշումների հարցում: Սա այն եզակի օրերից է, երբ կարող եք հենվել առողջ բանականության վրա, այլ ոչ թե կարծրատիպերի: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք ու ամեն ինչից գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր ձեզ բազում հետաքրքիր բաներ են սպասվելու: Օրը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես խուսափեք սխալներից, ինչից սկսեք և ինչը հետաձգեք: Հեշտությամբ կտրվի ուսումը, լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց փորձը կարող է ձեզ օգտակար լինել: Աշխատեք պատրանքներ չկառուցել, օբյեկտիվորեն գնահատել ստեղծված իրավիճակը: Վատ մի զգացեք հարցեր տալուց, որպեսզի հստակ ինֆորմացիա ստանաք: Դա թույլ կտա խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից, հատկապես՝ անձնական հարաբերությունների ոլորտում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հարմար օր է գործնական հանդիպումների, հասարակական ելույթների և այնպիսի միջոցառումների մասնակցելու համար, որտեղ կարող եք ուշադրության կենտրոնում հայտնվել: Շատ պիտանի ծանոթություններ հաստատելու և այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը կունենաք, որոնց մասին շատ եք լսել: Չեն բացառվում անսովոր առաջարկները: Դրանց անմիջապես պատասխանելու կարիք չի լինի. դուք ամեն ինչ մտածելու համար բավարար ժամանակ կունենաք: Օրը հեշտ չի անցնի տպավորվող ու խոցելի Կարիճների համար: Նրանք այսօր շատ կասկածամիտ ու զգայուն կլինեն, ամեն դատարկ բանի պատճառով կանհանգստանան: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ: Նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ վստահող մի եղեք. այսօր ձեր կողքին զարմանալիորեն շատ կլինեն մարդիկ, որոնց վրա չարժե հույս դնել: Ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել՝ ղեկավարվելով սեփական հետաքրքրություններով, ինչ-որ մեկն էլ ինքը կմոլորվի: Այդ իսկ պատճառով արժե ստուգել ստացվող տեղեկատվությունը: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները. հետաքրքիր զբաղմունքների ու զրույցի թեմաներ կգտնվեն, հաստատ չեք ձանձրանալու: Օրը հարմար կլինի նաև ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող լինելու համար, օրինակ՝ ինչ-որ տեղ հրավիրեք մեկին, ում վաղուց եք համակրում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հազիվ թե այնպիսի խնդիրներ բերի, որոնք չկարողանաք լուծել: Բայց դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվելու: Ամենայն հավանականությամբ դրանք կառաջանան գործնական ոլորտում. պիտի լուծեք բարդ աշխատանքային հարցերը, լարված բանակցություններ անցկացնեք: Ամենաբարդ պահերին լավ է հույս դնեք փորձված համախոհների վրա, իսկ ահա նոր ծանոթների հետ արժե զգոն լինել: Օրը հարմար կլինի նորը սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց փորձը կարող է օգտակար լինել ձեզ: Բայց մյուս գործերում էլ հաջողության կհասնեք, եթե բավականաչափ համբերատար լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Չհուզվեք, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Օրն իսկապես առանց դժվարությունների ու տհաճությունների չի անցնի, բայց լավ կդասավորվի, եթե չհուզվեք ու ապրումներ չունենաք: Լավ է հույզերի ազդեցության տակ որոշումներ չընդունեք: Օգտակար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը. այստեղ նկատելի հաջողության հասնելու շանս կլինի: Բայց անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը շատ Ջրհոսների հաճելի անակնկալներ, հին ցանկությունների իրագործում ու լավ նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի բարդ գործերի համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես անել դրանք, ձեր կողքին կհայտնվեն օգնելու պատրաստ մարդիկ: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, դիմել պետկազմակերպություններին: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնց բարեհաջող ելքի հույսը չունեիք: Հավանական են լարված պահեր մտերիմների հետ շփումներում, ամեն անգամ հեշտ չի լինի պայմանավորվելը: Կարող են անտեղի հիշվել հին վիրավորանքներն ու խնդիրները: Հույզերին մի տրվեք: Ձեր ուժերի սահմաններում կլինի ներդաշնակությունը պահպանելն ու ձեզ համար թանկ մարդկանց աջակցելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|