Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1683 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը լարված կլինի: Նոր առաջադրանքներն այնքան շատ կլինեն, որ միանգամից չեք հասկանա, թե որից է պետք սկսել: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչը հիմա անել, իսկ ինչը՝ հետաձգել: Լավ է ինքնուրույն գործեք, շրջապատողներից օգնություն ու խորհուրդներ չսպասեք: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Եթե ուզում եք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, աշխատեք հիմա անել դա. ամենայն հավանականությամբ ձեզ ընդառաջ կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը նշանակալի իրադարձություններ չի բերի: Բայց հուզումներից խուսափել չի ստացվելու, քանի որ դուք ամեն ինչ սրտին շատ մոտ կընդունեք, սուր կարձագանքեք դատարկ բաներին: Կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը. աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր սիրում են հանել ձեզ հավասարակշռությունից: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով, նոր հնարավորություններ կբացի: Հարմար ժամանակ է լինելու կարևոր, բարդ ու մասշտաբային գործ ստանձնելու համար. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին հոգսեր շատ կլինեն: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք շտապ հարցերը: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Ինչքան քիչ հուզվեք ու անհանգստանաք, այնքան արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի մի մարդու հետ հանդիպումով, ում կարոտել էիք: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Հնարավորություն կունենաք լինել վայրերում, որոնց մասին շատ եք լսել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մի շտապեք: Օրը շատ լավ կդասավորվի, միայն օրվա սկզբին են հնարավոր որոշ տհաճ պահեր: Փոքրիկ դժվարությունների համար մի անհանգստացեք, շուտով դրանք անցյալում են մնալու: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Որոշ Խեցգետիններ համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանան, գործարքներ կկնքեն, որոնք նկատելի շահույթ կբերեն: Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, ձեր մտերիմներին վերաբերող լավ նորություններ: Հաջողությամբ կլուծվեն ընտանեկան ունեցվածքի հետ կապված հարցերը: Երեկոն կուրախացնի սիրահարված Խեցգետիններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հրաշալի կլինի համախոհներ փնտրելու համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Ձեզ գաղափարների իրագործման հարցում կուզենան օգնել բավական ազդեցիկ մարդիկ: Նրանց աջակցությամբ կկարողանաք զինաթափել թշնամիներին, մրցակիցներին էլ հետևում թողնել: Նկատելի հաջողությունների կհասնեն այն Առյուծները, որոնք այսօր կկենտրոնանան ուսման ու հետազոտական գործունեության վրա: Այնտեղ, որտեղ պետք է ինֆորմացիա հայթայթել, ձեզ հավասարը չի լինի: Դուք արագ կիրառում կգտնեք այսօր ստացած գիտելիքներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրն սկսեք կարևոր գործերով: Ինչքան շուտ դրանք ստանձնեք, այնքան հեշտ հաջողության կհասնեք: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Կույսերի հանդեպ, որոնք կստանձնեն ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերի լուծումը: Այս հատվածը հարմար կլինի նաև վերանորոգում սկսելու կամ դրա համար անհրաժեշտ ամեն ինչ գնելու համար: Ավելի ուշ պիտի կենտրոնանաք ոչ այնքան նշանակալի, բայց կրկին հետաքրքիր առաջադրանքների լուծման վրա: Օրվա երկրորդ կեսին առաջ եկած ձեր գաղափարները շատերին դուր կգան: Այնպես որ մտածածն իրագործելու համար օգնականներ երկար չեք փնտրի: Այս հատվածում սկսվող համագործակցությունը ձեզ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին մանրուքների պատճառով մի անհանգստացեք ու մի մտածեք այն խնդիրների մասին, որոնք դեռ չեք կարող լուծել: Այդ հատվածը հարմար կլինի կենտրոնանալու համար պիտանի գործերի վրա, որոնք կարող եք ինքնուրույն անել: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, որոնք հաջող կլինեն: Օրվա երկրորդ կեսին պիտի զբաղվեք տնային գործերով: Չի բացառվում, որ խնդիրներ առաջանան: Դրանց լուծումը ծախսեր է պահանջելու: Հավանական են հանդիպումներ ընկերների հետ: Որոշ Կշեռքների հյուր կգան այն մարդիկ, որոնց նրանք կարոտել էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Առանց ավելորդ համեստության պատմեք ձեր հաջողությունների ու հաղթանակների մասին. այսօր շատերի համար օգտակար կլինի դրանց մասին իմանալը: Ձեր գիտելիքներին ու տաղանդներին ուշադրություն կդարձնեն բավական ազդեցիկ անձինք: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանաք: Աշխատեք ուշադիր լինել մտերիմների հանդեպ. այսօր նրանց համար յուրահատուկ կարևոր կլինեն ձեր հասկացողությունն ու աջակցությունը: Չի բացառվում ստիպված լինեք քննարկել բարդ հարցերը: Կարևոր կլինի դա հանգիստ ու կառուցողական անելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մի շտապեք ստանձնել լուրջ գործերը: Օրվա սկզբին մտքերը հավաքելն ու ճիշտ տրամադրվելը բարդ կլինի: Բացի այդ, շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ, անտեղի խորհուրդներ կտան կամ կկիսվեն կասկածելի տեղեկատվությամբ: Եզրակացություններ անելուց ու որոշումներ ընդունելուց առաջ ամեն ինչ ստուգեք: Աշխատանքի մեջ լարված պահերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Հավանական են տարաձայնություններ կոլեգաների և ղեկավարության հետ, ինչպես նաև մասնագիտական վեճեր: Իսկ ահա մտերիմների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, շատերի հետ կկարողանաք պայմանավորվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Լսեք ինտուիցիայի հուշումները, որոնք այսօր կօգնեն ձեզ հասնել կարևոր նպատակներին, գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն: Դրանք ձեզ բարդ չեն թվա: Եթե հնարամիտ լինեք, ապա սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Հավանական են դրամական մուտքեր: Այսօր ստացած գումարը նշանակալի չի լինի, բայց շատ տեղին կլինի, թույլ կտա չծրագրված գնումներ անել, մտերիմներին էլ ուրախացնել նվերներով: Երեկոն հաճելի լուր է խոստանում մի մարդուց, որը յուրահատուկ թանկ է ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հասարակ ու անամպ չի լինի, բայց դուք կհաղթահարեք նրա բերած բոլոր դժվարությունները: Իրադարձությունների անհաջող ընթացքը ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից: Դուք համառություն կդրսևորեք ու կհասնեք ձեր ուզածին: Գործերին ձեր մոտեցումը շատերին դուր կգա, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Դուք դատարկ բաների պատճառով չեք վիճի, արագ կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի մասին: Երեկոն հարմար կլինի պասիվ հանգստի համար: Օրվա համար ոչ մի հոգնեցնող բան մի ծրագրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը կուզենաք սկսել ամենակարևոր գործերով: Հենց այդպես էլ արժե վարվել, քանի որ դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, և դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ շատ բարդ առաջադրանքներից: Կհաջողվի ժամանակին պիտանի տեղեկատվություն ստանալ, լավ խորհուրդների պակաս էլ չի լինի: Ավելի ուշ շեղվելու, ինչ-որ հաճելի, թեկուզ քիչ օգտակար բանով զբաղվելու հնարավորություն կլինի: Ձեզ դրանից մի զրկեք. օրվա երկրորդ կեսը հրաշալի է լինելու ակտիվ հանգստի, ստեղծագործելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը: Այս հատվածը հարմար կլինի նաև գնումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|