ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1749 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հետաքրքիր օր է սպասվում: Այն կարող է նոր գործեր ու բարդ առաջադրանքներ բերել. դուք դրանք մեծ ոգևորությամբ կստանձնեք ու արագ հաջողության կհասնեք: Հնարավորություն կունենաք իրագործել ավելի վաղ առաջ եկած հաջող գաղափարները: Նույնիսկ եթե նախկինում դրանք աջակցություն չեն ստացել, այսօր դուք անպայման համախոհներ ու օգնականներ կգտնեք:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Խոյեր սպասվածից շատ գումար կստանան ու անմիջապես կհասկանան՝ ինչպես տնօրինել այն: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք հնարավորություն կունենաք առաջընթաց արձանագրել այն գործում, որին նախկինում մեծ ուժեր եք նվիրել: Ամեն ինչ չէ, որ միանգամից ուզածի նման կստացվի, բայց դուք համառություն կդրսևորեք: Անսպասելի օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնց հետ առաջ հաշտ չեք եղել: Հիմա դուք կարող եք նրանց հետ ընդհանուր լեզու գտնել, իսկ ժամանակի ընթացքում՝ նաև ընկերանալ: Չի բացառվում սիրային տարվածությունը:

Օրը հարմար կլինի աշխատանքի, ուսման կամ ստեղծագործելու համար անհրաժեշտ իրեր գնելու համար: Կարող եք նաև տան համար տեխնիկա գնել, որը երկար ժամանակ օգտակար կլինի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Հնարավոր են դժվարություններ աշխատանքի մեջ, լարված պահեր շփումներում: Աշխատեք պահի հուզերին չտրվել ու կշռադատված որոշումներ ընդունել: Լավ է ռիսկի չդիմեք այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, կլուծեք բարդ առաջադրանքները: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Նույնիսկ եթե նախկինում տարաձայնություններ են եղել, այսօր իրար կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հոգսեր կբերի, բայց դրանց պատճառով լուրջ անհանգստանալու կարիք չկա. շուտով դրական միտումներն ուժեղանալու են, և իրավիճակը դեպի լավն է փոխվելու: Որոշումների հարցում մի շտապեք. ձեզ որոշ ժամանակ է պետք գալու՝ հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել: Ավելորդ չի լինի ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ խորհրդակցելը:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Վառ հույզեր, զարմանալի իրադարձություններ շատ կլինեն. դրանք երկար կհիշվեն: Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Խեցգետիններ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անհանգիստ կլինի, հագեցած կլինի հետաքրքիր գործերով ու զարմանալի իրադարձություններով: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք թե ինչպես է պետք գործել նոր պայմաններում: Համախոհներ կգտնվեն, որոնց վրա կարող եք հույս դնել: Որոշ Առյուծների աջակցություն կառաջարկեն մարդիկ, որոնք նախկինում չէին նկատում նրանց:

Հիշեք, որ սա լավագույն օրը չէ ավանդույթներն ու ընդունված նորմերը խախտելու համար: Լավ է հետ կանգնեք չմտածված արտահայտություններից ու արարքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր լավ տրամադրությունը պահպանելը սովորականից բարդ է լինելու. դուք դատարկ բաների պատճառով կանհանգստանաք, սրտին մոտ կընդունեք այն իրադարձությունները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բայց դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, երբ կենտրոնանաք այն գործերի վրա, որոնց բարեհաջող ավարտը միայն ձեզանից է կախված:

Սա լավագույն օրը չի լինելու տհաճ բաների, այն արարքների մասին, որոնց համար զղջում էիք, կամ էլ նախկինում գործած սխալների մասին մտորելու համար:  Մտածեք լավի մասին. շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, իսկ մտերիմներին կես խոսքից կհասկանաք: Կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել կարևոր հարցերը, անհաղթահարելի տարաձայնություններ չեն առաջանա: Որոշ Կշեռքներ խորհուրդներ կստանան, որոնց շնորհիվ կհասնեն իրենց ամենակարևոր նպատակներին:

Ուղևորությունների ժամանակ ուշադիր եղեք. ճանապարհին հնարավոր են փոքրիկ ցավալի պատահարներ: Մի ծուլացեք ևս մեկ անգամ ճշտել երթուղին ու համոզվել, որ ձեզ հետ վերցրել եք ամենը, ինչ պետք է: Լավ է չշտապեք գնումների հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Նույնիսկ եթե այդ գործը հասարակ չլինի, դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Բացի այդ, հնարավորություն կունենաք պիտանի ծանոթություններ հաստատել, նոր համախոհներ գտնել: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այդ հատվածը բարենպաստ կլինի լուրջ մտորումների, ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Կարող եք կենտրոնանալ բարդ գործերի վրա: Ոչինչ ձեզ չի շեղի, դուք հրաշալի արդյունքի կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբն առանց փոքրիկ թյուրիմացությունների չի անցնի: Սակայն անհանգստության լուրջ պատճառներ չեն լինի: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և ամեն ինչ կհարթվի: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարելի է հույս դնել: Նրանց աջակցությամբ դուք սպասվածից ավելիին կհասնեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր հանդիպումների համար: Կարևոր չէ, թե ինչի մասին է խոսքը լինելու, կքննարկվեն գործնակա՞ն, թե՞ անձնական բնույթի հարցերը: Ամեն ինչ սպասվածից լավ կանցնի: Իսկ երեկոն կուրախացնի հաճելի անակնկալով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն առանց վեճերի չի անցնի: Բայց դուք կպահպանեք ինքնատիրապետումը, չեք տաքանա ու պրովոկացիաներին չեք տրվի: Այդ իսկ պատճառով կարող եք չմտահոգվել կոնֆլիկտների պատճառով: Դուք հաջողության կհասնեք այն գործերում, որոնցով պիտի ինքնուրույն զբաղվեք: Անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա:

Արժե կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Համարձակ ապավինեք ինտուիցիային գումարին, ունեցվածքին, գործարքներ կնքելուն վերաբերող հարցերում. նրա հուշումները հստակ կլինեն: Սիրո մեջ հաջողակ կլինեք. դա առաջին հերթին վերաբերում է երիտասարդ Այծեղջյուրներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ հագեցած ու արդյունավետ օր է սպասվում: Կհաջողվի օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Դուք կլուծեք նախկինում բոլորին շատ բարդ թվացող հարցերը, հաջողությամբ կավարտեք համարյա անհույս գործերը: Շատ Ջրհոսների պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները:

Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ: Պատասխանի հարցում մի շտապեք. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, ավելի շատ ինֆորմացիա հավաքեք: Օգտակար կլինեն ձեզ լավ ճանաչող և գործերում ձեզ բազմիցս օգնած մարդկանց խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Հնարավոր է դուք նախընտրեք ինքնուրույն գործել, այլ ոչ թե ինչ-որ մեկի հետ պայմանավորվել: Բայց շատ բան հաջող կդասավորվի, և դուք անպայման հրաշալի արդյունքի կհասնեք այն գործում, որի վրա կկենտրոնանաք:

Եթե օրվա համար հանդիպումներ եք ծրագրել, պատրաստ եղեք, որ դրանք ծրագրվածի համաձայն չեն անցնելու: Ձեզ պետք կգա իմպրովիզներ անելու, անսովոր լուծում գտնելու ունակությունը: Ձեր նոր գաղափարները շատ լավը կլինեն, բոլորը կգնահատեն դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1749 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0