ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունվարի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1740 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է հատկապես գործնական շփումների համար: Այսօր ձեզ համար հեշտ է լինելու և՛ կոլեգաների, և՛ ղեկավարության, և՛ պոտենցիալ գործընկերների հետ լեզու գտնելը: Օրը հարմար կլինի նոր աշխատանքի անցնելու կամ էլ այն մարդկանց հետ բանակցելու համար, որոնց հետ համագործակցությունը ձեզ հետաքրքրում է: Կարևոր հանդիպումները սպասվածից լավ կանցնեն, և այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը:

Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ, անսպասելի ու շատ հաճելի իրադարձություններ: Չի բացառվում, որ լրիվ նոր գաղափարներ հայտնվեն, որոնք կյանքի կոչելը մեծ փոփոխությունների սկիզբ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բավական հոգնեցնող կլինի. գործեր ու հոգսեր սպասվածից շատ կլինեն: Բայց անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, դուք գլուխ կհանեք նույնիսկ շատ բարդ առաջադրանքներից: Հնարավորություն կունենաք ծառայություններ մատուցել այն ծանոթներին, որոնք դեռ բազմիցս օգտակար կլինեն ձեզ: Որոշ Ցուլեր շատ ազդեցիկ համախոհներ կգտնեն:

Լավ կանցնի սիրային ժամադրությունը: Դուք ստիպված չեք լինելու մեծ ջանքեր գործադրել այն անմոռանալի դարձնելու համար: Չի հիասթափեցնի նաև ընկերների հետ հանդիպումը: Նրանք անպայման կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վճռական գործեք, քանի որ այսօր մեծ հաջողությունների հասնելու շանս կունենաք: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք հասնել ամենակարևոր նպատակին, ժամանակն էլ դատարկ բաների վրա չեք վատնի: Արժե հենվել ինտուիցիայի վրա, որի հուշումները կօգնեն ձեզ խուսափել սխալներից: Իսկ ահա ծանոթների խորհուրդները ավելի շատ կշեղեն, քան կօգնեն:

Ամեն անգամ հարթ չեն լինի անձնական հարաբերությունները: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Եթե հանգստություն ու բարյացակամություն պահպանեք, ապա բոլոր թյուրիմացությունները կհաջողվի արագ հարթել, իսկ տարաձայնություններն էլ կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր կլինի շատ չհոգնելը: Օրը կարող է այնքան էլ հաջող չլինել, բայց այն անհույս վատն անվանել էլ չի կարելի: Դուք հազիվ թե հասցնեք անել ամենը, ինչ ծրագրել էիք, այդ իսկ պատճառով լավ է սկսեք ամենակարևորից: Դա հատկապես կարևոր կլինի այն Խեցգետինների համար, որոնք զբաղված են ոչ միայն սեփական, այլև ուրիշների խնդիրների լուծմամբ:

Լավ է չշտապեք լուրջ որոշումների հարցում: Բանն այն է, որ այսօր տեղեկատվությունը ուշացումով է հասնելու, և դուք արժե, որ սպասեք դրան: Երեկոն բարենպաստ կլինի սիրահարվածների համար, որոնց հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հազիվ թե առանց փոքրիկ թյուրիմացությունների անցնի: Նշանի որոշ ներկայացուցիչների համար դժվար է լինելու կոլեգաների և հին համախոհների հետ լեզու գտնելը: Նույնիսկ այն մարդիկ, որոնց սովորաբար ձեր ծրագրերը դուր են գալիս, կարող եք քննադատորեն վերաբերվել նոր առաջարկներին: Աշխատեք բացառապես սեփական ուժերին հենվել, քանի որ այդպես ավելի արագ հաջողության կհասնեք:

Օրը լավ է սկսեք լավ ծանոթ գործերով և առօրյա խնդիրները լուծելով: Ավելի ուշ կարող եք անցնել ստեղծագործ մոտեցում, հնարամտություն պահանջող զբաղմունքներին: Երեկոն լավ նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը ձեզ անպայման կուրախացնի: Այն հետաքրքիր գործնական առաջարկներ, ինչպես նաև դրամական մուտքեր, ֆինանսական հարցերի հաջող լուծում է խոստանում: Սակայն կարևոր կլինի պատրանքներ չկառուցելն ու բոլոր խնդիրների անհապաղ լուծման վրա հույս չդնելը: Դուք կհասնեք դրված նպատակներին, բայց դրա համար պիտի աշխատեք:

Ձեզ անսպասելիորեն կաջակցեն ոչ վաղ անցյալի մրցակիցներն ու այն մարդիկ, որոնց հետ նախկինում չի հաջողվել լեզու գտնել: Նախկինում սառը հարաբերությունները կարող են անկաշկանդ դառնալ, իսկ նրանք, ովքեր ձեր տաղանդները չեն նկատել, ուշադրություն կդարձնեն դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտը հրաշալի կլինի օգտակար գործերի համար: Կարևոր չէ՝ միանգամից բարդ գործերին կանցնեք, թե կնախընտրեք սկսել ավելի հասարակ բաներից. բոլոր դեպքերում աստղերը ձեր կողմից կլինեն, և դուք արագ  հաջողության կհասնեք: Շատ Կշեռքների պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ուսման, լուրջ բաների մասին մտորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Հնարավոր է գլուխ հանեք ձեր զգացմունքներից ու հասկանաք, թե ինչ եք ուզում իրականում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր հոգսեր սպասվածից շատ կունենաք, բայց դուք չեք հուզվի, հանգիստ ամեն ինչից գլուխ կհանեք: Պետք կգա միաժամանակ մի քանի խնդիր լուծելու, ինչպես նաև ոչ միայն սեփական, այլև ուրիշների հետաքրքրությունների մասին հիշելու ունակությունը: Օրվա մեծ մասը դուք շատ զբաղված եք լինելու, բայց միևնույն է շատ օգտակար կլինի որոշ ժամանակ հանգիստ մտորումներին տրվելը. կարևոր հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն կլինի:

Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ ձեզ մասնագիտական հետաքրքրություններն են կապում: Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար շատ ժամանակ չի պահանջվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արժե նախաձեռնող լինել գործերում. դա տեղին կլինի: Այսօր առաջ եկած գաղափարների շնորհիվ դուք կկարողանաք ամրապնդել մասնագիտական դիրքերը, բարձրանալ կարիերայի սանդուղքներով: Օրվա կեսը հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք դրանցից, և դա աննկատ չի մնա:

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու: Մտերիմները հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան: Չեն բացառվում նվերներն ու հաճելի անակնկալները, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Դուք բաց չեք թողնի սիրելիին ուրախացնելու հանրավորությունը, նա էլ նույն ձևով կպատասխանի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Տրամադրությունը հրաշալի կլինի և չի փչանա նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած գաղափարներին: Դրանք կարող են ռիսկային, ֆանտաստիկ, իրականությունից հեռու թվալ: Սակայն կգա ժամանակը, երբ դուք կիրագործեք մտածածը:

Շրջապատողների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Դուք լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա ու հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք հին ընկերների և այլ մտերիմների հետ: Բայց աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարվածների հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Առավոտյան դա շատ կնյարդայնացնի: Սակայն դուք կհաղթահարեք բացասական հույզերն ու դատարկ բաների պատճառով չեք վիճի ձեզ համար կարևոր ու թանկ մարդկանց հետ:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը առաջինից ավելի թեթև ու հաճելի կանցնի: Տրամադրությունը նույնպես կլավանա, հատկապես այն Ջրհոսների մոտ, որոնք սպասում են ընկերների կամ մյուս մտերիմ մարդկանց հետ հանդիպմանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր շրջապատողները ձեզ շատ ուշադիր են լսելու: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել, չստուգված տեղեկատվությամբ չկիսվել, չպատմել լսած բամբասանքները. այդ ամենը կարող է վնասել ձեր հեղինակությանը: Լավ կանցնեն հասարակական ելույթները, դուք բարենպաստ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր այսօր առաջին անգամ կտեսնեն ձեզ:

Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Այստեղ թեթևամտության ցանկացած դրսևորում կարող է զուր ծախսերի, ցավալի կորուստների հանգեցնել: Լավ է առանց ինչպես հարկն է մտածելու գործարքներ չկնքեք:  Իսկ ահա անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1740 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0