ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 9
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1490 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք նկատել մանրուքները. դա թույլ կտա խուսափել սխալներից ու անհաջող որոշումներից: Ոչինչ աչքաթող չանելը հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին, երբ պիտի միաժամանակ ուշադրություն պահանջող մի քանի հարց լուծեք: Եթե զգում եք, որ մենակ գլուխ հանելը դժվար է, աջակցության հարցով դիմեք հին ընկերոջը, և նա չի մերժի ձեզ:

Օրվա երկրորդ կեսը վառ ու ոգեշնչող, անսովոր իրադարձություններով ու զարմանալի հանդիպումներով լի կլինի: Շատ Խոյերի հաճելի ծանոթություններ են սպասվելու: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, բայց դուք գլուխներդ չեք կորցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին հավանական են անսպասելի դրամական մուտքեր: Ստացածը ծախսել մի շտապեք. այդ գումարը շուտով կարևոր գործի կամ խոշոր գնում անելու համար է պետք գալու: Առավոտը հաջող կլինի նաև նրանց համար, ովքեր այդ հատվածի համար բանակցություններ, պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ հանդիպումներ են ծրագրել: Դուք ձեզ լավագույն կողմերով ցույց կտաք, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար բոլորին քննադատորեն են գնահատում:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք շեղվել հոգսերից: Հենց այդպես էլ արժե վարվել. ձեզ համար օգտակար կլինի հանգստանալը, հաճելի բանի մասին մտածելը, մտերիմների հետ ժամանակ անցկացնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչքան կարևոր ու բարդ լինեն օրվա առաջին կեսին ձեզ սպասող գործերը, այնքան զգույշ է պետք գործել ցանկալի արդյունքին հասնելու համար: Շատ օգտակար կլինեն ձեր գիտելիքներն ու փորձը: Շրջապատողների խորհուրդներն անօգուտ կլինեն, նույնիսկ եթե դրանք լավագույն մտադրություններով տան:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Զգալով, որ աստղերն աջակցում են ձեզ՝ դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Այս հատվածը հարմար կլինի նաև անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վճռականությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնեն ձեզ օրվա առաջին կեսին հաջողության հասնել: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, բայց եթե նույնիսկ ճանապարհին խոչընդոտներ առաջանան, դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Չի բացառվում պետք լինի պաշտպանել սեփական հետաքրքրությունները: Այստեղ նույնպես խուճապի չեք մատնվի և չափազանց մեծ զիջումների գնալ չեք ուզենա:

Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը լարվելու է, ձեզ համար դժվար է լինելու հանգստություն պահպանելը: Լավ է հեռու մնաք շուրջը ամեն ինչ քննադատել ու խորհուրդներ տալ սիրող մարդկանցից. նրանք կարող են երկար ժամանակով փչացնել ձեր տրամադրությունը: Իսկ ահա հին ընկերներն ու սիրելին բաց չեն թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առավոտյան գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինելու: Ձեզ սովորականից հաճախ կշեղեն: Բացի այդ, շատ Առյուծներ կղեկավարվեն հույզերով, այլ ոչ թե առողջ բանականությամբ ու տրամաբանության հուշումներով, ուստի վտանգ կա ասեն կամ անեն մի բան, ինչի համար հետո կզղջան: Ուստի ամենակարևորն արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Ինտուիցիան կհուշի, որ եկել է գործելու ժամանակը, և այն չի սխալվի: Դրա շնորհիվ դուք ոչ միայն միաժամանակ մի քանի լուրջ հարց կլուծեք, այլև բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գոնե մինչև կեսօր խոստումներ մի տվեք ու լուրջ պարտավորություններով մի կապվեք: Սեփական ուժերը ճիշտ գնահատելը դժվար կլինի, վտանգ կա ձեզ վրա վերցնեք մի բան, ինչից չեք կարողանա գլուխ հանել: Փոխարենը այդ հատվածը հրաշալի կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու, եզրահանգումներ անելու և արված գործի համար ինքներդ ձեզ պարգևատրելու համար:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարներ կտա: Շատ Կույսեր կհասկանան՝ ինչպես իրագործել վաղուց մտածածը և կգտնեն մարդկանց, որոնք կօգնեն դրանում: Հավանական են անսովոր հանդիպումներ: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ինչ-որ բանի մասին լրջորեն անհանգստանալու կարիք չեք ունենա: Օրը շատ հաջող կդասավորվի, և նախկինում բարդ թվացող շատ առաջադրանքներ դուք զարմանալիորեն արագ կլուծեք: Որոշ Կշեռքներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չեն կռահել ու միանգամից կհասկանան՝ ինչպես դրանց օգնությամբ մեծացնեն եկամուտները:

Հին ծանոթները հաճելի լուրեր կհայտնեն ու հետաքրքիր մի բան կառաջարկեն: Օրը հարմար կլինի նոր բան փորձելու, նոր վայրեր այցելելու, ձեր ընկերներից տարբերվող մարդկանց հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբն առանց վեճերի ու լարված պահերի չի անցնի: Պետք է խոստովանել, որ դրանց պատճառը հաճախ ձեր պրովոկացիոն արտահայտություններն են լինելու, քննադատությունները կամ էլ կատակները, որոնք ինչ-որ մեկին անպայման վիրավորական կթվան: Բայց դա երկար չի տևի: Շուտով՝ կեսօրից հետո ձեր տրամադրությունը կփոխվի, շրջապատողներն էլ ավելի հասկացող կլինեն: Բոլոր տարաձայնություններն անմիջապես կմոռացվեն:

Անսպասելի հանդիպումներ հավանական են օրվա երկրորդ կեսին: Դրանք ձեզ կուրախացնեն, բայց կխանգարեն ժամանակին ավարտել գործերը: Ուստի ամենակարևորն արժե ծրագրել առավոտվա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք չշտապել ո՛չ արարքների, ո՛չ որոշումների հարցում: Դուք կարող եք սովորականից ավելի հուզական ու բռնկուն լինել: Դա կխանգարի արագ կողմնորոշվել նոր կամ ոչ միանշանակ իրավիճակներում ու ճիշտ վարվել: Բայց եթե ձեզ մի փոքր ժամանակ տաք, ապա անպայման կհասկանաք՝ ինչպես է պետք գործել ու սխալներ չեք անի:

Արժե զգույշ լինել գումարին վերաբերող հարցերում: Այսօր լավ է այն կուտակեք ու պահեք, քան ծախսեք ոչ այնքան անհրաժեշտ բաների վրա: Եթե ծրագրում եք կենցաղային տեխնիկա գնել, ընտրությանը շատ լուրջ մոտեցեք: Դա կնվազեցնի տհաճ անակնկալների հավանականությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է շփումների համար: Նույնիսկ այն հանդիպումները, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում, կարող են զարմանալիորեն հաճելի անցնել: Դուք լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա և արագ կպայմանավորվեք հների հետ: Հին գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում մարդիկ, որոնց հետ առաջ աշխատել եք, ուզենան վերականգնել համագործակցությունը:

Հավանական են անակնկալներ, նվերներ և ուշադրության նշաններ: Մարդը, որին վաղուց եք դուր գալիս, իր համակրանքն արտահայտելու անսպասելի ձև կգտնի: Երկար կհիշվի ռոմանտիկ ժամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հանգիստ չի լինի, բայց ձեզ բացառապես հաճելի ապրումներ են սպասվում: Հավանական են անսպասելի հանդիպումներ, զարմանալի զուգադիպություններ: Դրանք ձեզ կոգեշնչեն փոխել ծրագրերն ու իսկապես կարևոր բան ստանձնել: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք: Նույնիսկ ձեր ամենաանսովոր գաղափարներն աջակցություն կստանան:

Օրվա երկրորդ կեսի համար լավ է լուրջ գործեր չծրագրեք: Մտքերը հավաքելը սովորականից բարդ կլինի: Վտանգ կա ինչ-որ բան աչքաթող անեք, մոռանաք կամ իրար խառնեք: Իսկ ահա հանգստի համար այդ հատվածը հրաշալի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարևոր աշխատանքային հարցերն արժե քննարկել օրվա առաջին կեսին: Ձեր կարծիքը կլսեն նրանք, ովքեր նախկինում այն արհամարհել են, իսկ մարդիկ, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում, ոչ միայն հավանության կարժանացնեն ձեր գաղափարները, այլև ամեն հարցում կօգնեն: Նախկինում բացառապես գործնական հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան, և դա ձեզ կուրախացնի:

Ավելի ուշ կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար հարմար ժամանակ կգա: Դուք ինքներդ ոչինչ բաց չեք թողնի, մյուսներին էլ ցույց կտաք իրենց բացթողումները: Ընդ որում՝ դա այնքան նրբանկատորեն կանեք, որ շրջապատողները ձեզանից շնորհակալ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1490 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0